Հինգշաբթի, 25.04.2024, 21:12 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 327

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 04

Սուրբ Երրորդության վարդապետությունը մեր օրերում մերժողներ՝ Եհովայի Վկաների, Դիտարանի ընկերությունը, 1989թ-ին Երրորդության վարդապետության ուսմունքի դեմ հրավիրված կոնֆերանսի արդյունքում հրատարակեց «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» (ՙShould you belive in the Trinity?՚) վերտառությամբ ամսագիր:
Վերոհիշյալ ամսագրում սուրբգրային համարները դիտավորյալ ներկայացված են կոնտեքստից դուրս: Վաղ Եկեղեցու հայրերի մեջբերումները ևս ընտրված են պարզ և կոնտեքստից դուրս, ինչը մեծ դժվարություն է ստեղծում հասկանալու, թե ինչպես և որտեղից են օգտվել նրանք։ Դիտարանի հրատարակիչները կասկածի տակ են դնում Երրորդության վարդապետությունը՝ Հիսուսին անվանելով սոսկ Աստվածորդի, որը փոքր է Հորից և ենթակա Նրա կամքին, իսկ Սուրբ Հոգուն ընդունում իբրև Եհովա Աստծո զորության դրսևորում։
Մեր նպատակն է դիտարկել այն փաստերը, որոնք Եհովայի վկաները Դիտարանում օգտագործում են Սուրբ Երրորդության վարդապետության մերժման մեջ։
Եhովայի վկաների քաղաքականությունն ուղղակի հակասում է սկզբնաղբյ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1621 |  Ամսաթիվ: 04.05.2012


Բողոքականության խոշորագույն ուղղությունն է, որ հիմնադրվել է Գերմանիայում, Մարտին Լյութերի կողմից XVIդ.: Նրա ուսմունքում ձևակերպված են բողոքականության գլխավոր դրույթները, սակայն լյութերականությունը դրանք կյանքի կոչեց նվազ հետևողականությամբ, քան կալվինիզմը: Իրենց հավատքի ուսմունքի հիմնական գրքերի թվին է պատկանում Մելանխթոնի շարադրած «Աուգսբուրգյան դավանանքը», «Աուգսբուրգյան դավանության ջատագովությունները» և Մ. Լյութերի համառոտ հարցուպատասխանը (կատեխիզիսը): Բացի այս լյութերականների գրականության մաս են կազմում «Շմալկալդենյան հոդվածները», լյութերական «Փոքր կատեխիզիսը» և «Մեծ կատեխիզիսը», ինչպես նաև «Համաձայնության բանաձևը»: Լյութերականությունը հավատքը հասկանում է որպես մարդու անմիջական կապ Աստծո հետ, որտեղից էլ «հավատքով արդարանալու» ուսմունքը՝ ի հակադրություն կաթոլիկ եկեղեցու, գործերով արդարանալու, եկեղեցու ու շնորհի վերաբերյալ ուսմունքին: Նրանք որպես հավատքի միակ աղբյուր են ընդունում Սուրբ գիրքը՝ մերժելով Սրբազան ավանդությունը: Մերժում են վանականություն ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 1807 |  Ամսաթիվ: 04.05.2012


Վերջերս ֆեյսբուքային կայքէջում հայտնվեց մի տեղեկատվություն, որ «Կյանքի խոսք» եկեղեցին և Ավետարանական եկեղեցին ընտրությունների ժամանակ սատարելու են «Ժառանգության» կուսակցության անդամներին,- այսօր ասուլիսում հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը. «Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ կրոնական կառույցներն ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին»:

Ըստ ՀԿ-ի նախագահի, հովիվն ում համար ասում է, աղանդավորական կազմակերպությունների անդամները նրա օգտին էլ տալիս են իրենց ձայնը:

Մասնակցում են ընտրություններին 8 կուսակցություն, երեքին կարող եմ հանել, հինգը աղանդների հետ համագործակցում են,- ասաց Ա. Ամարյանը:

Ասուլիսի ավարտից հետո նա այդ թիվը ճշտեց` չորսը չեն համագործակցում: Իսկ ասուլիսի ընթացքում շատ ուշագրավ բաներ ասաց: Օրինակ այն, որ վերջերս ֆեյսբուքում հայտնված տեղեկատվության համաձայն` «Կյանքի խոսքը» և Ավետարանչական եկեղեց ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1953 |  Ամսաթիվ: 04.05.2012


«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոն»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղանդավորական կազմակերպությունները ակտիվորեն մասնակցելու են մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:

«Հայաստանում կա մոտ 200-230 հազար աղանդավոր, ինչը կազմում է ընտրողների 10 %-ը: Իսկ այդքան քվեներով կարելի է մտնել ԱԺ և ձայն ունենալ: Այդ պատճառով էլ կուսակցությունները համագործակցում են նրանց հետ: Ընտրությանը մասնակցող 8 ուժերից միայն ՀՀԿ-ն, Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայերը» չեն համագործակցում աղանդավորների հետ, մնացած 5-ի դեպքում նման բան հնարավոր է»,- ասաց Ամարյանը:

Ըստ նրա, կրոնական կազմակերպությունները շատ լավ ֆինանսավորում ունեն, գումարների մեծ մասը նրանք հիմնականում ստանում են արտերկրից, ինչպես նաև դոնորներից, որոնց թվում են նաև կուսակցությունները, մյուս աղբյուրը ցանցային մարքեթինգն է. «2000 թվականին դր ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1929 |  Ամսաթիվ: 04.05.2012



Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0