Չորեքշաբթի, 24.04.2024, 15:37 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
երկերեչորհինուրբշաբկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 327

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » Հին գրառումներ

«Ազգ» օրաթերթ, #224, 08/12/2005 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՂԱ՞ՆԴ Է
Ավետարանչական եկեղեցին իրեն քույր եկեղեցի է հորջորջում Հայաստանյաց եկեղեցուն եւ մշտապես, պատեհ եւ անպատեհ հայտարարում է, որ սատարում է մայր եկեղեցուն, սակայն, իր գործունեությամբ ոչ պակաս աղանդ է դիտվում մեր կողմից: Որովհետեւ մշտապես հետամուտ է հոգեորսության նաեւ մեր հոտի խաղաղ ընթացքը խափանելունե, այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ նախընթաց օրը Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Ըստ Մայր աթոռի ներկայացուցչի, ավետարանչական եկեղեցու սպասավորների տարբեր ձեռնարկները, տարբեր հայտարարությունները պարզապես փաստում են այդ իրողությունը: Մի խոսքով, հաստատապես` Ավետարանչական եկեղեցին մեզ քույր եկեղեցի չէ: Հիշեցնենք, որ քրիստոնեական դավանաբանության ջատագով ավետարանչական եկեղեցին նաեւ հեռուստաընկերություն ունի` Ավետիսը եւ բավական ակտիվ սփռում է իր գաղափարաբանությունը նաեւ եթերից: Կ. Դ.

< ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 3359 |  Ամսաթիվ: 06.05.2012


ՉԱՐԼԶ ՌԱՍԵԼԸ ԵՎ ԴԻՏԱՐԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ (ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ)
Այսօր Հայաստանում ակտիվորեն աճում բազմանում է մի նոր կրոնական շարժում, որին դժվար է անվանել կրոնական, քանի որ այն ավելի շուտ կուսակցական կազմակերպչական երանգ ունի։ Այդ շարժումը կրում Եհովայի վկաներ կամ Դիտարանի ընկերություն անունը։ Մեզանում այսօր Եհովայի թագավորությունը ծանուցող քարոզիչներն են դռնե-դուռ ընկած իրենց «բարի լուրը» բերում հայ ընտանիքներին։ Տարիներ առաջ նույն μանը փորձեցին անել ուրիշ աղանդավորներ, բայց, քարոզչության այդ արևմտյան ձևը իրեն չարդարացրեց և նրանք դադարեցին թակել բնակարանների դռները։ Այն ժամանակվա մունետիկները՝ քարոզիչները, դուռը բացողներին հարցնում էին« թե՝ «Չէ՞ք ուզում լսել Հիսուս Քրիստոսի մասին՚ և եթե ընդունում էին նրանց, սկսում էին իրենց քարոզչությունը, չմոռանալով վերջում հրավիրել իրենց ժողովարան-հավաքատեղին։ Այսօրվա «դուռ թակողները»՝ Եհովայի վկաները, նույնն են անում, բայց առանց Հիսուս Քրիստոսի։ Նրանք ուղղակի ասում են. «Մենք Ձեզ բարի լուր ենք բերել» և շարունակությո ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 2672 |  Ամսաթիվ: 05.05.2012


Սուրբ Երրորդության վարդապետությունը մեր օրերում մերժողներ՝ Եհովայի Վկաների, Դիտարանի ընկերությունը, 1989թ-ին Երրորդության վարդապետության ուսմունքի դեմ հրավիրված կոնֆերանսի արդյունքում հրատարակեց «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» (ՙShould you belive in the Trinity?՚) վերտառությամբ ամսագիր:
Վերոհիշյալ ամսագրում սուրբգրային համարները դիտավորյալ ներկայացված են կոնտեքստից դուրս: Վաղ Եկեղեցու հայրերի մեջբերումները ևս ընտրված են պարզ և կոնտեքստից դուրս, ինչը մեծ դժվարություն է ստեղծում հասկանալու, թե ինչպես և որտեղից են օգտվել նրանք։ Դիտարանի հրատարակիչները կասկածի տակ են դնում Երրորդության վարդապետությունը՝ Հիսուսին անվանելով սոսկ Աստվածորդի, որը փոքր է Հորից և ենթակա Նրա կամքին, իսկ Սուրբ Հոգուն ընդունում իբրև Եհովա Աստծո զորության դրսևորում։
Մեր նպատակն է դիտարկել այն փաստերը, որոնք Եհովայի վկաները Դիտարանում օգտագործում են Սուրբ Երրորդության վարդապետության մերժման մեջ։
Եhովայի վկաների քաղաքականությունն ուղղակի հակասում է սկզբնաղբյ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1619 |  Ամսաթիվ: 04.05.2012


Բողոքականության խոշորագույն ուղղությունն է, որ հիմնադրվել է Գերմանիայում, Մարտին Լյութերի կողմից XVIդ.: Նրա ուսմունքում ձևակերպված են բողոքականության գլխավոր դրույթները, սակայն լյութերականությունը դրանք կյանքի կոչեց նվազ հետևողականությամբ, քան կալվինիզմը: Իրենց հավատքի ուսմունքի հիմնական գրքերի թվին է պատկանում Մելանխթոնի շարադրած «Աուգսբուրգյան դավանանքը», «Աուգսբուրգյան դավանության ջատագովությունները» և Մ. Լյութերի համառոտ հարցուպատասխանը (կատեխիզիսը): Բացի այս լյութերականների գրականության մաս են կազմում «Շմալկալդենյան հոդվածները», լյութերական «Փոքր կատեխիզիսը» և «Մեծ կատեխիզիսը», ինչպես նաև «Համաձայնության բանաձևը»: Լյութերականությունը հավատքը հասկանում է որպես մարդու անմիջական կապ Աստծո հետ, որտեղից էլ «հավատքով արդարանալու» ուսմունքը՝ ի հակադրություն կաթոլիկ եկեղեցու, գործերով արդարանալու, եկեղեցու ու շնորհի վերաբերյալ ուսմունքին: Նրանք որպես հավատքի միակ աղբյուր են ընդունում Սուրբ գիրքը՝ մերժելով Սրբազան ավանդությունը: Մերժում են վանականություն ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 1806 |  Ամսաթիվ: 04.05.2012


Վերջերս ֆեյսբուքային կայքէջում հայտնվեց մի տեղեկատվություն, որ «Կյանքի խոսք» եկեղեցին և Ավետարանական եկեղեցին ընտրությունների ժամանակ սատարելու են «Ժառանգության» կուսակցության անդամներին,- այսօր ասուլիսում հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը. «Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ կրոնական կառույցներն ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին»:

Ըստ ՀԿ-ի նախագահի, հովիվն ում համար ասում է, աղանդավորական կազմակերպությունների անդամները նրա օգտին էլ տալիս են իրենց ձայնը:

Մասնակցում են ընտրություններին 8 կուսակցություն, երեքին կարող եմ հանել, հինգը աղանդների հետ համագործակցում են,- ասաց Ա. Ամարյանը:

Ասուլիսի ավարտից հետո նա այդ թիվը ճշտեց` չորսը չեն համագործակցում: Իսկ ասուլիսի ընթացքում շատ ուշագրավ բաներ ասաց: Օրինակ այն, որ վերջերս ֆեյսբուքում հայտնված տեղեկատվության համաձայն` «Կյանքի խոսքը» և Ավետարանչական եկեղեց ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1952 |  Ամսաթիվ: 04.05.2012


«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոն»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղանդավորական կազմակերպությունները ակտիվորեն մասնակցելու են մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:

«Հայաստանում կա մոտ 200-230 հազար աղանդավոր, ինչը կազմում է ընտրողների 10 %-ը: Իսկ այդքան քվեներով կարելի է մտնել ԱԺ և ձայն ունենալ: Այդ պատճառով էլ կուսակցությունները համագործակցում են նրանց հետ: Ընտրությանը մասնակցող 8 ուժերից միայն ՀՀԿ-ն, Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայերը» չեն համագործակցում աղանդավորների հետ, մնացած 5-ի դեպքում նման բան հնարավոր է»,- ասաց Ամարյանը:

Ըստ նրա, կրոնական կազմակերպությունները շատ լավ ֆինանսավորում ունեն, գումարների մեծ մասը նրանք հիմնականում ստանում են արտերկրից, ինչպես նաև դոնորներից, որոնց թվում են նաև կուսակցությունները, մյուս աղբյուրը ցանցային մարքեթինգն է. «2000 թվականին դր ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1929 |  Ամսաթիվ: 04.05.2012


Եհովայի վկաների աստվածաբանների և այդ հսկա կազմակերպության բոլոր անդամների ամենասիրած հարցը, որ նրանք բարձրացնում են պատեհ կամ անպատեհ առիթով, Աստծու անվան հետ կապված խնդիրն է։ «Դուք գիտե՞ք Աստծու անունը, մենք եկել ենք այստեղ, որ ձեզ հայտնենք այդ անունը, որ դուք էլ փրկվեք», - քարոզում են նրանք բոլորին, ում որ կարողանում են համոզել իրենց առաքելության արշավի ընթացքում։ Այսօրվա հրապարակի վրա եղած եհովական լայն սպառման հոգեբանությամբ տպագրված գրեթե բոլոր գրքույկներում կամ գրքերում, որն էլ որ թերթեք, անպայման կգտնեք մի քանի էջ այդ մասին, անկախ այն բանից, թե ի՞նչ է գրքի բովանդակությունը։ Այդ «անվան» հետ կապված նյութերում, միօրինակությամբ ու նույնաբանություններով (տավտալոգիա), դարձյալ անանուն աստվածաբանը «ապացուցում» է, որ Աստծու անունը պատմական բոլոր եկեղեցիները միտումնավոր կերպով թաքցրել են ժողովրդից« դրանով իսկ կատարելով սատանայի կամքը։ Եվ միայն հիմա, իրենք, Եհովայի վկաները, հստակ առաքելություն ունեն «աշխարհին տանել Աստծու անունը», որպեսզի ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 3111 |  Ամսաթիվ: 03.05.2012


XIX դարի ամերիկյան մայրցամաքում առաջացած կրոնական շարժումների ընդլայնումը և տարածումը ամերիկյան մայրցամաքից դուրս սկսվեց արդեն XX դարի սկզբին։ Նոր աշխարհը Հին աշխարհի նմանողությամբ վերաստեղծելը, փաստորեն, այդ շարժումների մեջ բացահայտ կերպով է արտահայտվում։ Ժ. Սմիթի հայտնությունները Երուսաղեմն ու Իսրայելը տեղափոխեցին օվկիանոսից այն կողմ՝ արևմուտք, Միլլերն ու Ռասելը գուշակեցին աշխարհի վախճանի օրը, նշեցին տեղը, ուր պետք է իջներ Հիսուս։ Սկզբունքորեն ամերիկյան մայրցամաքի,ինքնահաստատմանե ծրագրերը ի չիք դարձան և, բնականաբար, պետք է սրան հետևեին նոր շարժումներ, որոնք, ծնունդ առնելով արևմուտքում, թույլ չտային այդ նույն սխալներն ու հուսախաբության տանող քարոզությունները։ Այդպես, XIX դարի վերջին օրը՝ 1900 թ. դեկտեմբերի 31-ին, ամերիկյան մայրցամաքում ծնունդ առավ հերթական կրոնական շարժում, որը բնականաբար, ընդունելով մնացած բոլորի սխալ լինելը և միայն իր ճշմարիտ լինելու սկզբունքը, ինքնատիպ դարձավ իր վերին աստիճանի մակերեսային աստվածաբանական մտքով։ Այդ շարժմամբ էր, որ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 3655 |  Ամսաթիվ: 03.05.2012


ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ ԿԱՄ ԼԵԶՎԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ
Էքստատիկ, գրգռված, հուզական վիճակում (էկզալտացիա) գտնվող մարդու մոտ նկատվում է անհասկանալի խոսակցական, հաճախ անկապ ու անիմաստ հնչյունների արտաբերում, որը կոչվում է գլոսսոլալիա՝ անհասկանալի լեզվախոսություն. գլոսսոլալիան բնորոշ է եղել հին հեթանոս ազգերին, կրոններին, որոնց ծիսական համակարգը անդամներին մղում է հուզավառության վիճակի մեջ բանականության «վերացման», որպեսզի անհատը դառնա անկառավարելի, քանի որ այդ դեպքում է միայն հնարավոր, որ Աստված իր նշանը դնի այդ անձի վրա։ Այդ ծեսը կիրառում են նաև հոգեպաշտները (սպիրիտիստներ), որոնց պաշտամունքային արարողությունների ժամանակը նրանցից ամենահուզական (էկզալտիկ) անհատը ընկնելով մտահափշտակության (էքստազի) մեջ սկսում է անսովոր արտաբերություններ կատարել։ Փռուգիացի մարգարեուհիներ Մաքսիմիլլան և Պրիսկիլլան այդ նույն ձևով էին Աստծու կամքը հայտնում մարդկությանը։ Ի միջի այլոց, Պարհեմի աշակերտուհին էլ՝ Ա. Օզմանը, առաջինը սկսեց անսովոր լեզվախոսությունը։ Եվ դա բնական է, քանի որ ի ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Կյանքի խոսք | Դիտումներ: 2212 |  Ամսաթիվ: 02.05.2012


Փորձենք բացատրել քրիստոնեական աղանդների հոգեբանական առանձնահատկությունները, որով աչքի են ընկնում աղանդները: Ինչպես են նրանք իրենց շարքերը համալրում նոր անդամներով: Արդյո՞ք աղանդների արտաքին դրսեվորումները համապատասխանում են իրականությանը: Ավելի արդյունավետ դարձնելու համար Նյութը մենք անդրադարձ կկատարենք այն աղանդներին, որոնք ավելի տարածված են Հայաստանում: Կփորձենք տալ այս աղանդների մեթոդիկ առանձնահատկությունները, կիրառվող հոգեբանական լծակները, մարդկանց դեպի իրենց գրավելը և այլն: Նրանք կիրառում են ժամանակակից բոլոր մեթոդները` արագորեն ինֆորմացիա տարածելով իրենց մասին մարդկանց մեջ, կիրառում գովազդային բոլոր ձևերը: Այսպես ասած նրանք շեշտը դնում են արտաքին երևույթներին` կիրառելով հետևյալ սկզբունքը, յուրաքանչյուր նորեկ պետք է տպավորված լինի, ցանկություն հայտնի երկրորդ անգամ այցելի իրենց: Նորեկը պետք է տեսնի մեծ ապագա, ճանապարհներ, որոնք կարող են առաջարկել միայն իրենք՝ աղանդները մի խոսքով առաջարկների մի ամբողջ փաթեթ: Այս մասին հետաքրքիր տես ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 3691 |  Ամսաթիվ: 02.05.2012

« 1 2 3 4 »


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0