Հինգշաբթի, 22.02.2018, 03:44 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 300

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 17 » «Աղանդավորներին ձեռնտու է կուսակցություններում մարդ ունենալը»
22:43
«Աղանդավորներին ձեռնտու է կուսակցություններում մարդ ունենալը»

Վերջին ելույթներում «Քայքայից պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը հայտնել էր, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցություններից 5-ը բանակցում էր աղանդավորական կառույցների հետ: Փորձագետը նշել էր, թե բանակցողների անունները կհրապարակի խորհրդարանի կազմվելուց հետո, եւ չի բացառվում, որ ԱԺ-ում հայտնվեն աղանդավորներ: Խնդրի շուրջ «Առավոտը» զրուցեց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ: Հաշվի առնելով աղանդավորների ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքին՝ քահանան նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից՝ աղանդավոր է, անհավատ, թե Առաքելական եկեղեցու հետեւորդ, ունի քաղաքացիական պարտք՝ որպես իր պետության անդամ մասնակցել ընտրություններին. «Ցանկացած հավատացյալ մարդ ազնիվ է, ինչը վերաբերում է նաեւ աղանդավորներին, քանի որ նրանք մոլորված, բայց, այնուամենայնիվ՝ մարդիկ են: Խնդիրն այն է, որ նրանք անմիջական եւ մեծ կախվածության մեջ են իրենց առաջնորդից: Եթե առաջնորդն ասի՝ գնացեք-ընտրեք այսինչ մարդուն, նրանք ընտրեն եւ միեւնույնը կլինի, թե ով է ընտրվողը: Այստեղ առաջնորդի եւ ընտրվողի հարաբերություններն են»:

Ինչ վերաբերում է ձայներին, ապա, տեր Շմավոնի կարծիքով, եթե աղանդավորները ԱԺ-ում որոշակի քանակություն կազմեն, ապա հնարավորություն կունենան լայնածավալ շարժվել հօգուտ իրենց «գործունեության» եւ «առաքելության»: «Գուցե օրենսդրական դաշտում չձեռնարկեն լուրջ քայլեր, բայց փոխարենը ԱԺ-ում կունենան իրենց անդամ՝ հովանավոր-պատգամավոր, եւ շատ հարցեր, ինչպես մեզանում է ընդունված, կլուծվեն մեկ զանգով: Ամեն պարագայում՝ «մեջք» կունենան: Որոշ դեպքերում իրենց կառույցում բարեկամ ունեցողը ցանկանում է դառնալ պատգամավոր, սակայն բացահայտ ցույց չի տալիս իր կապը, որպեսզի դժվարություններ չառաջանան»,- ասաց քահանան: Հոգեւորականի խոսքով՝ աղանդավորներին պարզապես ձեռնտու է ցանկացած կուսակցությունում ունենալ «իրենց» մարդը, ով, դառնալով ԱԺ պատգամավոր, ի պատասխան աղանդի անդամների եւ առաջնորդների սատարման, կփոխհատուցի վերջիններիս նախընտրած տարբերակով. «Խնդրի շուրջ պետությունը պետք է լրջորեն մտահոգվի»: Տեր Շմավոնը նշեց, որ նաեւ կուսակցություններին է ձեռնտու աղանդավորների հետ բանակցել՝ ելնելով ձայներ հավաքելու տեսանկյունից. «Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ԱԺ-ում մեծ քանակությամբ ձայներ կունենան, որովհետեւ ժողովուրդն այդքան հիմար չէ, որ իմանալով թեկնածուի աղանդավոր լինելը՝ ձայնը տա նրան»:

Քահանան նկատել է, որ այս եւ նախորդ ընտրությունների ընթացքում թեկնածուները խուսափում էին, այսպես ասած, փնովել կամ խիստ արտահայտվել կրոնական կառույցների վերաբերյալ, որպեսզի ձայներ չկորցնեն. «Նախկին ընտրապայքարում քաղաքական գործիչներից մեկն ընտրությունների նախօրեին ասում էր, թե տարբերություն չկա այս կամ այն աղանդի եւ Առաքելական եկեղեցու հետեւորդի միջեւ եւ բոլորն էլ պաշտում են Աստծուն: Բայց երբ չընտրվեց, սկսեց բոլորին փնովել եւ ասել՝ դուք դավաճան եք»:

Տեր Շմավոնը հավելեց, որ ընտրակաշառք վերցնող քաղաքացու եւ աղանդավորի տարբերությունը այն է, որ վերջինս չունի ազատ կամք դրսեւորելու իրավունք. «Նա իր կամքը ծալել-դրել է մի կողմ եւ գործում է առաջնորդի հրամանով: Իսկ ընտրակաշառք վերցնողն ընտրում է նրան, ում ուզում է, կամ էլ ընդհանրապես չի ընտրում: Շատերն ասել են, որ հպարտանում են ընտրակաշառք վերցնելու համար, բայց չեն մտածում, որ դա հպարտանալու առիթ չի տալիս: Մեկը նույնիսկ ասաց՝ երեք կուսակցությունից էլ վերցրեցի, բայց ոչ մեկին չընտրեցի»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ






ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԱՂԱՎԱՂՈՒՄ...
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԱՂԱՎԱՂՈՒՄ...

«Հայոց աշխարհ». «Եհովայի ...
«Հայոց աշխարհ». «Եհովայի ...

Ավետարանակաները ի սկզբանե...
Ավետարանակաները ի սկզբանե...

Ինչպե՞ս են աղանդավորները ...
Ինչպե՞ս են աղանդավորները ...


Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1304 | 


Copyright MyCorp © 2018
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0