Երեքշաբթի, 16.04.2024, 11:44 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 325

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 2 » Աղանդների գործունեության հոգեբանական առանձնահատկությունները:
19:32
Աղանդների գործունեության հոգեբանական առանձնահատկությունները:

Փորձենք բացատրել քրիստոնեական աղանդների հոգեբանական առանձնահատկությունները, որով աչքի են ընկնում աղանդները: Ինչպես են նրանք իրենց շարքերը համալրում նոր անդամներով: Արդյո՞ք աղանդների արտաքին դրսեվորումները համապատասխանում են իրականությանը: Ավելի արդյունավետ դարձնելու համար Նյութը մենք անդրադարձ կկատարենք այն աղանդներին, որոնք ավելի տարածված են Հայաստանում: Կփորձենք տալ այս աղանդների մեթոդիկ առանձնահատկությունները, կիրառվող հոգեբանական լծակները, մարդկանց դեպի իրենց գրավելը և այլն: Նրանք կիրառում են ժամանակակից բոլոր մեթոդները` արագորեն ինֆորմացիա տարածելով իրենց մասին մարդկանց մեջ, կիրառում գովազդային բոլոր ձևերը: Այսպես ասած նրանք շեշտը դնում են արտաքին երևույթներին` կիրառելով հետևյալ սկզբունքը, յուրաքանչյուր նորեկ պետք է տպավորված լինի, ցանկություն հայտնի երկրորդ անգամ այցելի իրենց: Նորեկը պետք է տեսնի մեծ ապագա, ճանապարհներ, որոնք կարող են առաջարկել միայն իրենք՝ աղանդները մի խոսքով առաջարկների մի ամբողջ փաթեթ: Այս մասին հետաքրքիր տեսակետ է հայտնում Ա. Դվորկինը: «Ցանկացած աղանդ առաջարկում է պարզ հրահանգներ, այսպիսի պարզ դեղատոմս` եկեք մեզ մոտ, մենք ձեզ կսովորեցնենք անել այսինչը և այնինչը, և դուք հասու կլինեք: Ինչի՞ն ահա՜ այստեղից էլ սկիզբ է առնում ցանկացած աղանդի մեթոդը, նրա համապարփակությունը, համընդգրկունությունը…»:«Մեթոդի բանալին մնում է աղանդի ձեռքում: Դուք ցուցակարգում եք առաջին կուրսի (դասընթացի) համար, որն արժե, օրինակի համար 70 դոլար, և անցնում ենք այն, բայց պարզվում է, որ դուք դույզն իսկ առաջխաղացման չեք գնացել: Ձեզ պատասխանում են` բայց սա դեռ սկիզբն է, իսկ հետաքրքրականը երկրորդ կուրսում է: Հետո` երկրորդ կուրս, չորրորդ, հինգերորդ: Դա նմանվում է ավանակի դնչի առաջ կախված գազարին, որի հետևից նա պետք է շարունակ վազի, բայց բռնել այն անկարելի է: Տիրում է մի այնպիսի վիճակ, որ մնացել է շատ քիչ մեդիտացիա անել կամ ևս մեկ կուրս անցնել, կամ խմբի մեջ ներգրավել ևս այսինչ թվով հետևորդներ, և մտածում ես. չէ՞ որ արդեն այդքան ճանապարհ ես անցել… Այսպիսի մեթոդի օգնությամբ ձեզ ամուր կապում են կարթից կախված»:
Այսպիսով ցանկացած աղանդի հատուկ է անտեղյակ նորեկին ցույց տալ մի դուռ, որտեղով ցանկացած անցնող փոխում է իր կյանքն է բարելավելով այն, բայց նրանք երբեք չէն ասում, որ այդ դուռը անցնելու դեպքում փակվելու է բոլոր ճանապարհները, որ մարդը երբեք ինքնուրույն որոշումներ էլ չի կարողանալու կայացնել, որ նա այլևս զոմբիացում է ապրելու և ունենալու է խորը հիասթափություններ: Ավելի ուշ կանդրադառնանք այսպես ասած հիասթափություններին: Այժմ փորձենք նկարագրել` ինչ մեթոդներ կարելի է կիրառել` աղանդը նոր այցելուի հանդեպ ներգրավելու համար իրենց աղանդի շարքերը:
Նախ յուրաքանչյուր աղանդ խորապես գիտակցում է, որ իրենց անունը պախարակված է, և բազմապիսի անպատվաբեր լուրեր են պտտվում իրենց աղանդի մասին: Աղանդը հասկանում է, որ յուրաքանչյուր օտար այցելու ակնկալում է նախ և առաջ այս կարգի թերություններ տեսնել (այս լուրերի պատճառով է, որ աղանդները հաճախ փոխում են իրենց աղանդի անվանումը՝ օրինակ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի՝ մորմոներ, Դիտարան ընկերություն՝ Եհովայի վկաներ, Հոգեգալստականեր՝ կյանքի խոսք եկեղեցի և այլն): Նրանք պրոֆեսիոնալ կերպով թաքցնում են այդ թերությունները, դրա փոխարեն նրանք սկսում են ծանոթացնել աղանդի ուսմունքի մարդկային հրաշալի հարաբերությունների մասին և սրանով նորեկի մեջ սերմանում են հետաքրքրություն: Ա. Դվորկինը հետաքրքիր կերպով բացատրում է, թե ինչ հոգեբանական մեթոդ է կիրառում աղանդը նորեկի հանդեպ:
Ինչպե՞ս է աղանդում տեղի ունենում գիտակցության վերահսկում-կառավարումը, «ուղեղների լվացումը»: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես կարելի է խուսափել զոմբիացումից և անցանկալի հոգեբանական ներգործությունից: Սկզբից պետք է ասեմ, որ չեմ հավատում, որ մարդուն կարելի է զոմբիացնել անկախ իր կամքից: Բնականաբար, գոյություն ունեն գիտակցության վերահսկման-կառավարման զանազան հոգեբանական միջոցներ, բայց դրանք կարող են արդյունավետ լինել, միայն երբ մարդն ինքն է թույլ տալիս: Եթե մենք գիտակցաբար հակադրվենք, ոչ մի բան չի կարող ներգործել: Այլ բան է, որ մշտապես աղանդների հանդիպելիս, պետք է զգույշ լինել և հիշել, որ նրանք խաբեբաներ են: Մեզ համար դա դյուրին է` մենք ուղղափառ քրիստոնյաներ ենք և այդ մասին գիտենք նրանց հավատքի ուսմունքից: Իսկ ահա` ոչ եկեղեցական մարդիկ հարկ է, որ մշտապես հիշեն այն մասին, որ աղանդավորները խաբեբա են և իրենց մեթոդն է` գտնել մարդու թույլ տեղը և խաղալ դրա վրա: Ուստի, նրանք պետք է «առողջ թերահավատություն» ցուցաբերեն:
Աղանդավորների համար ամենագլխավորը՝ մարդուն աղանդ ներքաշելն է, որպեսզի հաջողությամբ սկսեն գիտակցության լվացումը, քանի որ անծանոթ միջավայրում մարդն առավել հակված է ներշնչանքի և այստեղ նրա վրա ազդելն ավելի դյուրին է: Իր համար սովորական միջավայրից կտրված մարդն առավել խոցելի է դառնում:
Ինչպե՞ս է դա տեղի ունենում ասենք մունակաների մոտ:
Երբ դուք մասնակցում եք մունական սեմինարին, առաջին հերթին ձեզ դիմավորում են ձեզ հասակակից, սիրալիրության և հարգալիրության տիպար երկու անձիք: Մունականները դա անվանում են «սիրո ռմբակոծություն»: Սովորաբար, աղանդավորները փնտրում են երիտասարդ մարդկանց, ովքեր իրենց կյանքում ինչ-որ ճգնաժամ են ապրում: Փողոցից մարդ որսալը շատ դժվար է, բայց եթե ենթադրյալ որսը ինչ-որ մեկի հետ վիճել է, կամ ինչ-ինչ խնդիրներ ունի ծնողների հետ, կամ սովորում է օտար մի քաղաքում, ուր դեռևս չի հասցրել ընկերներ ունենալ, ապա դա հենց այն թույլ տեղն է, որի վրա կարելի է խաղալ և մարդուն մունական ժողով ներքաշել: Երիտասարդ մարդն ապրում է բնավորության անկումային պահեր, առկա են պատանեկան բարդույթները և ահա նա հանդիպում է մարդկանց, ովքեր, ինչպես իրեն է թվում, անկեղծորեն ցանկանում են շփվել նրա հետ: Իրականում, աղանդի այդ բավականաչափ փորձառու անդամներին հանձնարարված է խնամել նրան (մունականները դա կոչում են «սենդվիչ» անել. նորեկը հանդես է գալիս խորիզի, լցոն միջուկի դերում): Մունականների համար շատ կարեվոր է, որ նորեկները միմյանց հետ չփոխանակեն իրենց տպավորությունները: Խնամակալ մունականներին հանձնարարվում է հետևել նրանց, որպեսզի նրանք հնարավորինս հեռու պահեն միմյանց հետ զրույցներ ունենալուց…:
Աղանդների մոտ գործում է «սիրո ռմբակոծությունը» սա բոլորովին այլ բան է (միանգամայն տարբերվում է «առաքելական սիրալիրությունից»): Այն կոպիտ շողոքորթություն է` յուրաքանչյուր մարդու ունեցած փառամոլության վրա ներգործելու փորձ: Նրան մշտապես շողոքորթում են, հաճոյախոսում են, հաճույքով ծիծաղում նրա յուրաքանչյուր կատակի վրա, ամեն րոպե ասում են, որ նա շատ խելացի է վարվել ու շատ լավ է արել, որ եկել է իրենց մոտ: Դա հաճելի է գրեթե բոլորին, մանավանդ, ինքնավստահություն չունեցող երիտասարդին…:
Թեպետ «սիրո ռմբակոծություն» տերմինը մունական է, սակայն բուն երևույթը, այս կամ այն չափով առկա է ցանկացած աղանդում: Գլխավորը մարդուն հմայելն է: Դուք չգիտեք, թե ում հետ փոխանակեք ձեր տպավորությունները, ողջ տեղեկությունը ձեզ է հասնում սիրով ու ժպիտով խնամք տանող փորձառու աղանդավորներից: Դուք զգում եք, որ ինչ-որ մեկը ձեզնով անկեղծորեն հետաքրքրվում է, որ վերջապես դուք իսկական ընկերներ եք ձեռք բերել, ինչի մասին երազում էիք:
Եվ հանկարծ, մի քանի օր անց այն բանից հետո, երբ դուք արդեն վարժվել եք ձեր նոր ընկերներին ու արդեն նրանց կարիքն եք զգում, սկսում եք ինչ-որ բան այնպես չանել` ձեր ասածն անհաճո է ձեր նոր ընկերներին: «Լավագույն ընկերները» միանգամից խոժոռադեմ, չոր, խիստ են դառնում, ձեզանից երես դարձնում` պատճառաբանելով գործերի շատությունը: Նախկին վերաբերմունքը վերականգնելու համար, մարդը պատրաստ է հրաժարվել իր հարցերից և կասկածանքներից, միայն թե կրկին շահի նրանց բարեհաճությունը: Այս պարզ հոգեբանական մեխանիզմը շատ լավ է գործում երիտասարդության միջավայրում:
Ա. Դվորկինը կարողացել է բավական փայլուն կերպով ձևակերպել աղանդի առաջին դրսեվորումները նորեկի հանդեպ: Այստեղ Ա. Դվորկինը օրինակ է բերում Մունի (Միավորման) եկեղեցի աղանդից, բայց այս մեթոդը հատուկ է յուրաքանչյուր աղանդին, մանավանդ, Եհովայի վկաներին, Մորմոններին, Խարիզմատիկներին «Կայանքի խոսք եկեղեցուն» Ավետարանչականերին: Այս աղանդները բացի այս մեթոդից, կիրառում են նաև ուրիշ մեթոդներ: Այս մեթոդներին դեռ կանրադառնանք, սակայն մինչ այդ տեսնենք անդամության ինչպիսի փուլեր կան:
Կարելի է խոսել անդամության առնվազն երեք մակարդակի մասին, որոնք իրենց ապրուստը պայմանականորեն կարելի է պատկերել երեք համակենտրոն շրջանակներով:
1.Ներքին շրջանակը «պրոֆեսիոնալ» աղանդավորներն են, որոնք իրենց ապրուստը վաստակում են միմիայն այդ գործունեությամբ: Դա ղեկավար դասն է, բարձրագույն օղակը:
2.Հաջորդ շրջանակն ավելի լայն է: Դրանք այն աղանդավորներն են, որոնք իրենց ժամանակը մշտապես անցկացնում են տվյալ աղանդում. ապրում են այնտեղ, իրենք իրենց անվերապահորեն նվիրել են աղանդավորական գործունեությանը: Այս շրջանակը շատ ավելի նեղ է, քան կարելի է պատկերացնել: Այդպիսի «լիադրույք» աղանդավորներն այնքան շատ չեն և հաճախ գտնվում են մշտական հոսքի մեջ` տեղափոխվելով մեկ աղանդից մյուսը: Գրեթե բոլոր ժամանակակից տոտալիտար աղանդները քիչ թե շատ չափով մարդու գիտակցությանը լուրջ վնաս են հասցնում, և մարդն ինքնուրույն կյանք վարելու անընդունակ է դառնում: Մարդուն այդտեղից դուրս բերելու և բուժելու համար անհրաժեշտ է լինում վերականգման երկարատև շրջան անցնել: Շատերը, այս կամ այն պատճառով, իրենց արդեն իսկ խեղված աղանդից դուրս հայտնվելով, չեն կարողանում գտնել իրենց տեղը կյանքում, չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղ կիրառեն իրենց ուժերը: Բոլոր տեսակի սոցիալական կապերը խզված են, հետ են վարժվել ինքնուրույն որոշումներ կայացնելուց, իսկ այն ունակությունները, որոնց տիրապետում էին, վաղուց արդեն կորցրել են: Տվյալ ֆենոմենը հոգեբանների կողմից մանրամասն լուսաբանված է: Ենթադրենք, մարդն աղանդ է գալիս 20 տարեկանում: Հեռանալով այնտեղից քսան տարի անց` 40 տարեկան հասակում, նա հոգեբանորեն և հուզականությամբ մնում է 20 տարեկան: Այդ հասակում նորից որևէ բան սկսելը շատ դժվար է լինում, եթե ոչ անհնար: Եվ հուսահատված, նա կամ վերադառնում է իր հին կետին, կամ էլ տեղափոխվում մեկ այլ աղանդ: Եվ աղանդի անդամների այսպիսի հասունության հաշվին` աղանդավորների քանակն ավելի մեծ է թվում, քան իրականում կա: Ավելի ուշ կրկին կխոսենք այդ հոգեբանական կախվածության մասին, որի մեխանիզմները շատ քիչ են տարբերվում թմրանյութային կախվածությունից: Եթե թմրանյութային էյֆորիայի հասնելու համար անհրաժեշտ են թմրանյութեր, ապա տվյալ դեպքում գործում են հոգեբանական միջոցներ (թեպետ որոշ աղանդներ օգտագործում են նաև թմրանյութեր):
3.Աղանդավորների ամենամեծ շրջանակը երրորդն է` աղանդավորական շարժման մեծ մասամբ ներքաշված մարդիկ…: Դրանք մարդիկ են, որոնք ֆոն են ստեղծում աղանդների բարենպաստ գոյատևման համար. այն պղտոր և սնուցող մթնոլորտը, որտեղ աղանդները կարող են աճել և բազմանալ: Եվ անհրաժեշտ է, որ մենք աշխատանք տանենք հիմնականում այս շրջանակի մարդկանց հետ, որպեսզի աղանդավորներին թույլ չտրվի այստեղից նոր կադրեր հայթայթել:
Աղանդների խնդիրն է 3-րդ շրջանակից նորեկին տեղափոխել 2-րդ շրջանակ: Այսպես տեսնենք Եհովայի վկաները ինչպե՞ս են վարվում նորեկի հետ, և ինչպե՞ս է կատարվում շրջանակային անցումները: Այս առիթով լսենք` ինչ պատմություն է նկարագրում Թերեզիտա Մանչինի, Մոյէնը:
«Եհովայի վկաներին ճանաչեցի տասնմեկ տարեկան հասակում, Հռոմում, ուր ես և իմ ընտանիքը տեղափոխվել էինք գործի բերումով: Մի օր բախեցին մեր դուռը. հետաքրքրքսեր էի և թույլատրեցի, որ ներս մտնեն: Մի քանի կիրակի ևս եկան, իսկ մի որոշ ժամանակ անց համոզեցին իրենց հետ գնալ Արքայության Սրահ: Առաջին տպավորությունը , որ ունեցա, այն էր, որ գտնվում էի տարբեր տեսակի մարդկանց մեջ: Իսկույն աչքիս խփեց նրանց հագնվածքը: Հատկապես տղամարդիկ ինձ կեղծ էին թվում, բայց ուշադրություն չդարձրի: Զարմացա նրանց ազնվությանն ու տրամադրելիությանն ի տես: Ուշադրությամբ լսեցի քարոզիչի ճառը, որը երբեմն-երբեմն մեջբերումներ էր կատարում Ատվածաշնչից: Ինձ ընկերակցող աղջկա օգնությամբ կարողացա գտնել այդ տողերը իմ Ատվածաշնչում և սա ինձ երջանկություն էր պատճառում: Երբեք չէի բացել այս գիրքը: Աստծո մասին խոսքերը լսելը ինձ հիացնում էր, թեև շատ բաներ կային, որ ինձ հաճելի չէին, բայց աշխատում էի կարևորություն տալ միայն էականին:
Արքայության սրահ հաճախեցի ևս երկու անգամ, ապա ինձ ընկերակցող աղջկան ասացի, որ այլևս չեմ կամենում շարունակել, որովհետև մտածելու կարիք ունեմ ՚:
Փոքր ինչ վերլուծենք այս պատմությունը: Սկզբում պարզ երևում է միսիոներական գործունեությունը, որի արդյունքը նորեկի այցելությունն է: Նորեկը առաջնահերդ ուշադրություն է դարձնում արտաքին ատրիբուտներին, այնուհետև սկսվում է սիրո ռմբակոծությունը: Ինչպիսի ուշադրության է արժանանում նորեկը, բայց հետո այս վիճակը փոխվում է: Պատմության շարունակությունը ցույց է տալիս, որ անձը բավական հիասթափություն է ապրում այս և ի վերջո դուրս է գալիս աղանդից: Նորեկը կարողանում է հրաժարվել աղանդից, որովհետև նրա մեջ դեռ պահպանվել է քննադատության ոգին: Այսպես աղանդին չէր հաջողվել նրա միջից վերացնել դատողություններ անելու, իրադարձությունները համեմատելու կարողությունը: Որպեսզի աղանդները չկորցնեն իրենց հետևորդներին, նրանք արգելում են կողմնակի ցանկացած ինֆորմացիա, որը կարող է ազդել նրա «հոգևոր կյանքի» վրա: Սա ևս մեծ հոգեբանական ազդեցություն է ունենում անհատի վրա:
Այսպես է պատկերը խարիզմատիկների մոտ «Կազմակերպության ներսում անթույլատրելի է որևէ քննադատություն: Եթե կազմակերպության անդամներից որևէ մեկն սկսում է քննադատական արտահայտություններ թույլ տալ վերջինիս հասցեին, նրան բացատրում են, որ քննադատությունը բխում է քննադատության ոգուց` դիվական Եզաբելի ոգուց»:
Ավելի հետաքրքիր է Եհովայի վկաների մոտ նրանք մերժում են բոլոր տեսակի եկեղեցիների կրոնական կազմակերպությունների ճշմարտությունը և արգելում իրենց անդամներին որևէ առնչություն ունենալ այլ կրոնական հաստատությունների գրականության հետ` փակ պահելով իրենց աղանդը ինֆորմացիոն ներխուժումներից: Տեսնենք` ինչպես են այս ամենը հաստատում տարբեր հեղինակներ:
«Բրուկլինում գտնվող գլխավոր վարչության (Governing Body) որոշումներն ու հայտարարություններն պարտադիր են բոլոր աշխարհի «Վկաների» համար և դրանից որևէ շեղում անհանդուրժելի է: Աստվածաբանական խիստ հսկողությունը ապահովում է վարդապետության կայունությունը: «Վկաները» խուսափում են դրացիների հետ շփումից և նրանց հետ հանդիպելու հնարավորությունը լինում է միայն այն ժամանակ, երբ նրանք թակում են քո դուռը»:
Հաջորդ տեսակետը հետևյալն է:
Իրենց թե բանավոր և թե գրավոր բոլոր արտահայտությունների մեջ Եհովայի վկաները սիրում են իրենք իրենց ներկայացնել իբրև միակ ճշմարիտ հավատացյալները և Եհովայի միակ հավատարիմները, «ընտրյալները՚, Աստծո անունը (Եհովա) կրող միակ ճշմարիտ Աստծո ժողովուրդը»:
Տեսակետները բերում են այն համոզման, որ Եհովայի վկաները իրենց առանձնացնում են, անշուշտ, պատճառը նրանց այսպես ասած բացարձակ ճշմարիտ լինելը չէ, այլ սրանով նրանք իրենց հետևորդների միջից վերացնում են քննադատելու կարողությունը: Այսինքն անդամը այլևս նժարին չի դնում, թե իր կրոնական կազմակերպությունը ինչով է վատը, ինչ բացասական բաներ կան և դրանից էլ հրաժարվում է կողմնակի ինֆորմացիայից:
Հաջորդ դիտարկումը կանենք Մորմոն եկեղեցու մոտ: Այս աղանդը ևս հրաժարվում է ցանկացած տեսակի կրոնական կազմակերպություններից:
Մեջբերենք Ջոզեֆ Սմիթի տեսիլքներից: ՙԱստծուն դիմելու իմ նպատակն է` իմանալ, թե գոյություն ունեցող կրոնական խմբերից ու աղանդներից որն է ճշմարիտ (քանի որ այդ ժամանակ ես դեռ չգիտեի, որ բոլորն են սխալ) և որին է հարկավոր անդամագրվել: Ուստի առաջին հերթին ես հարցրի այդ մասին:
Ինձ պատասխանեցին, որ դրանցից ոչ մեկին հարկավոր չէ միանալ, քանի որ դրանք բոլորն էլ կեղծ են: Ինձ հետ զրուցող անձը խոսեց. «Այդ բոլոր վարդապետությունները գարշելի են իմ աչքում, իսկ դրանց քարոզիչները կեղծ և մերժելի, քանի որ նրանք դեպի ինձ են հակված իրենց շուրթերով, մինչդեռ նրանց հոգիները հեռու են իրարից: Մարդու վարդապետությունները նրանք քարոզում են իբրև Աստծո պատվիրաններ և բարեպաշտության դիմակ հագնելով` ամբողջովին զուրկ են լույսից»:
Նա կրկին արգելեց ինձ միանալ դրանցից որևէ մեկին: Ուշքի գալով` ինձ գտա գետնին պարկած ու հայացքս հառած դեպի երկնայիան հեռուները»:
Ինչպես տեսնում ենք թվարկված աղանդների մոտ սեփական աղանդի գերագնահատելու գաղափարը բավական մեծ է և նրանց հետևորդները անգամ չէն էլ ուզում այլ կրոնական կազմակերպությունների կամ եկեղեցիների մասին լսել: Սրանից անդամների մոտ մենթալիտետ է առաջ գալիս հետևյալ խորագրով (մենք փրկված ենք, թող մտածեն մոլորվածները) և իրենց սկսում են բարձր պահել մնացածներից, ովքեր իրենց աղանդից չեն (շատ հաճախ սա ստիպում է աղանդավորներին դուրս զգալ տվյալ աղանդից): Սա հեշտ միջոց է հետևորդների միջից վերացնել քննադատական ոգին և ընդունել յուրաքանչյուր միտքև գաղափար, որ առաջադրում է աղանդը:
Հաջորդ հանգամանքը, որ կուզենայ անրադառնալ, աղանդների մեծածավալ գրականությունն է, այո, նրանք այնքան գրքեր և ծանուցող թերթիկներ են տպում, որ մի պահ կարելի է ասել, որ դրանք անքանակ են: Այսպես Եհովայի վկաների մեկ հետևորդը մեկ տարվա ընթացքում մի ամբողջ սենյակ կարող է լցնել գրքերով և թերթիկներով: Եվ յուրաքանչյուր միսյոներ իր պայուսակում այնքան ծանուցող թերթիկներ ունի , որ կարող է մի ամբողջ բանակի բաժանել այն: Գրեթե յուրաքանչյուր աղանդ ունի իր ամսագիրը կամ շաբաթաթերթը. օրինակ Եհովայի Վկաների համար Դիտարանը կամ Մորմոնների համար Լիոխաննան և այլն, որտեղ զետեղված են աղանդի նորությունները, քարոզիչների խոսքը, կարևոր մարդկանց հետ տնօրենների (մարգարեի, վերապատվելիների) հանդիպումները և այլն:
Քանի որ խոսեցինք Եհովայի վկաների մասին, բերենք նրանց հրատարակությունների մի մասը:
Նոր աշխարհի թարգմանություն (ՆԱԹ) 1974թ. հրատարակություն.
«Դիտարան» պարբերականը.
«Արթնացեք» պարբերականը.
Մեծ ծառայությունը, թագավորությունը.
Թագավորություն.
Ազդարար.
Ճշմարտությունը ձեզ կազատի.
Բարի գործի համար զինված.
Աստվածապետական համաբարբառ.
Թող Աստված լինի ճշմարիտ.
Աստծո խոսքն ըստ Հովաննու.
Ժատրաստություն ծառայության համար.
Ամբողջ Գիրքը Աստվածաշունչ է և օգտակար.
Ճշմարտություն, որ առաջնորդում է հավիտենական կյանքի.
Խաղաղություն երկրի վրա.
Միջազգային համաժողով.
Խաղաղություն երկրի վրա- Զեկույց.
Եհովայի Վկաները Աստվածային կամքի մեջ.
Հարցեր, որ տալիս են մարդիկ.
Աշխարհի մոտալուտ վախճանը.
Ինչպե՞ս ունենալ երջանիկ ընտանեկան կյանք.
Պատկերացնենք, որ այսպիսի գրական ցանկը թարգմանվում է հարյուրից ավելի լեզուներով. օրինակ միայն «Դիտարան» պարբերականը թողարկվում է 158 լեզվով: Ինքներտ պատկերացրեք` ինչպիսի մեծ տպաքանակ է թողարկվում և ինչպիսի գումարներ են ծախսվում, մանավանդ, որ գրքերը գունավոր մշակում ունեն և իրականում բավական թանկ են, էլ չենք խոսում ծանուցող թղթիկների կամ պարբերականների մասին: Որպես մեջբերում ասեն, որ գրքերի վրա հիմնականում նշված չէ, թե որտեղ է տպվել, ինչ կազմակերպություն է, իսկ ինչ էլ կա, կծկտուր գրված տեղեկություններ են: Չմոռանանք ասել, որ զարմացնում է գրքերում տեղ գտած նկարների բովանդակությունները, խաղերը, որոնք իրենց մեջ կլանիչ, հետաքրքրությունը շարժող հատկություն ունեն: Օրինակ, եթե թերթեք «կյանքի խոսք եկեղեցու» «Զարմանահրաշք գիրք» գիրքը, կհամոզվեք, որ այստեղ ամեն հետաքրքրությունը ստեղծված է հատկապես երեխաների համար:
Հիմա մտածենք, թե աղանդավորները ինչու են նման մեծ գումարներ ծախսում տպագրությունների համար: Գաղտնիքը այն է, որ նրանք մեծ ինֆորմացիա են տարածում, որը այսպես ասած նմանվում է գովազդի, ինչքան շատ լինի գովազդը, այնքան արդյունավետ կլինի «բիզնեսը»:
Այսպես աղանդավորները կլանում են մարդկանց, ցույց տալիս այն ինչ իրականում այդպես չէ, այնուհետև «սիրո ռմբակոծության» միջոցով նորեկին չեն թողնում հեռանա, որից հետո ցույց են տալիս իրենց աղանդի միակ և անսխալ լինելը, նրան այնպիսի գրական ինֆորմացիա են տալիս, որ նորեկը անգամ ուշադրություն չի էլ դարձնում մյուս եկեղեցիների հոգևոր գրականությանը, իսկ եթե անգամ ուզենա էլ դարձնի, անհնար է, քանի որ նրան ուղղակի կարգելեն:
Մենք անրադարձանք նրան, թե ինչ մեթոդներով են նրանք անդամագրում մարդկանց, իսկ հիմա կանրադառնանք նրան, թե անդամագրվելուց հետո նորեկը, որ արդեն աղանդավորի պիտակ ունի, ինչպես է մնում աղանդում և ինչ մեթոդներ են կիրառում:
Այսպես, նորեկը, որը արդեն անդամագրվել է, կատարել է իր ընտրությունը, իրականում աղանդից բավական քիչ ինֆորմացված է լինում, սակայն նա համոզված է, որ աղանդում, փոխվել են նրա հայացքները կյանքի հանդեպ, թե մինչ այդ ինչպես չէր անդամագրվել և որ դրա համար ահագին բաներ է կորցրել և որ պետք է արագ այդ բացը լրացնել: Իհարկե մենք դեռ կխոսենք` ինչ պիտականություններ է դրվում աղանդավորի ուսերին: Բայց մինչ այդ տեսնենք` ինչպիսի գաղափարներ է նրան տրվում: Նոր անդամագրված աղանդավորը տեղյակ չի լինում ոչնչից, նա կարծես չգրված թուղթ լինի, որի վրա նոր գրառումներ պիտի արվի: Պարզ է դառնում, որ աղանդավորին նախ և առաջ պետք է ներկայացվի իրենց հիմնադրի (գուռույի) գաղափարախոսությունները, և որ նոր անդամագրված աղանդավորը պարտավոր է նախ որպես իրողություն ընդունել գուռուի խոսքերը և հետո նրան ընդունի որպես վեր էակ, Աստծուց ընտրված մեկը, ով պետք է իրենց փրկի: Ալեքսանդր Դվորկինը այսպես է խոսում Գուռուի (առաջնորդների) մասին:
«Աղանդի մեջ ամեն բան սկիզբ է առնում առաջնորդից և ավարտվում նրանով, ամեն ինչ պարփակվում է նրանում: Աղանդի մեջ, բացի առաջնորդից (նրա հետ կապից, ինչպես որ աղանդավորներն են այն պատկերացնում), որևէ կապ Աստծո հետ չկա և չի կարող լինել: Հիշեք Բհակտիվեդանտա Սվամի Պրաբուհուպանդայի արտահայտությունը. ՙԵթե դուք խնդիրներ ունեք Աստծո հետ, ձեզ կարող է օգնել միայն գուռուն: Իսկ եթե դուք խնդիրներ ունեք գուռուի հետ, ապա ձեզ այլևս ոչ ոք չի կարող օգնել՚: Գուռուն այդպիսի դեր է խաղում գրեթե յուրաքանչյուր աղանդում: Մեծ թվով աղանդներ քայքայում են գուռուի մահից հետո, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա կամ դրանցում հայտնվել է ժառանգորդ գուռու, կամ ինքը կազմակերպություն է իր վրա վերցնում այդ դերը: Կազմակերպության աճի հետ հայտնվում են գուռուի բազում օգնականներ, «մերձավոր անձիք՚, ովքեր շարքային աղանդավորների հետ համար ՙփոքրիկ գուռուների» դեր են խաղում: Նրանք նմանակում են գուռուին, իսկ աղանդավորները` նրանց: Այսպիսի բուրգաձև կառույցն ապահովում է կազմակերպության մեջ կառավարելիության խստությունը ու միօրինակությունը»:
Իրոք գուռուի ազդեցությունը մեծ պիտի լինի աղանդավորների վրա, այնքան, որ նրանք իրենց գուռուի մեջ պիտի տեսնեն իդեալի, մարդկանց, որոնց պետք է կրկնօրինակել: Եվ այդ իդեալը կարող է կառավարել միաժամանակ հազարավոր հետևորդների: Տեսնենք Հայաստանում 2001թ. ապրիլի 15-ին Ուլֆ Էքմանը, ինչպես է դա անում:
2001թ. ապրիլի 15-ին` կիրակի օրը, ՀՀ-ում գրանցված «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը «Զատկի տոնին» նվիրված իր աղոթաժողովին անց էր կացնում Երևանի Մարզահամերգային համալիրի դահլիճում: Աղանդի այս միջոցառումը և մարդկանց վրա աղանդի ազդեցություն գործելու մեթոդներն ու դրա հետևանքները դիտարկելու նպատակով, «Անահիտի և ընտանիքի պաշտպանություն միավորումն» այնտեղ գործուղեց մասնագետ- հետազոտողների` հոգեբանի և աղանդագետի:
Մինչև միջոցառման սկիզբը համալիրի նախասրահում աշխուժորեն իրականացվում էր «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ուսմունքին ու քրոզներին վերաբերող գրականության (մոտ 26 անուն գրիք, որոնց մեծ մասը տպագրված էր արտերկրում) ձայներիզների ու տեսաերիզների վաճառք:
Այդ օրը` Զատկի տոնի կապակցությամբ, Շվեդիայից հրավիրվել էր «Կյանքի խոսք» աղանդի հիմնադիր և հանրահայտ խարիզմատ քարոզիչ Ուլֆ Էքմանը, որը միսիոներության նպատակով առաջին անգամ Հայաստան էր այցելել մոտ տասը տարի առաջ:
Հսկայական դահլիճը լեփ-լեցուն էր: Մարդկանց վրա ազդեցություն գործելու մեխանիզմն աշխատում էր հենց սկզբից, դահլիճ մտնելուց դռները փակ էին, և հանկարծ, տեղ չլինելու պատճառով, միջոցառմանը չմասնակցելու մտահոգությունը մարդկանց անհանգստության ու խուճապի էր մատնել` խթանելով միջոցառմանը մասնակից դառնալու մարդկանց մղումը: Նշենք, որ մասնակիցների մի նշանակալի մասն այնտեղ էր եկել` կարծելով, թե միջոցառումը կազմակերպել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Միաժամանակ պակաս գայթակղիչ չէր նաև շվեդ քարոզիչ «բժշկություն ստանալու» ակնկալիքը: Ոմանք էլ եկել էին պարզապես մասնակցելու իրենց համար անհայտ ու թերևս դրանով իսկ հետաքրքիր այս միջոցառումների կայացմանը: Կային բոլոր տարիքի մարդիկ, որոնց մեջ գերակշռում էին կանայք (համեմատաբար շատ էին նաև փոքրահասակ երեխաներով մայրերը) և երեխաները:
Միջոցառումն սկսվեց ռոք ոճի վերածված հայկական երաժշտությամբ, որին հաջորդեց մարդկանց կողմից սիրված արդիականացված հայկական տարազ հագած պարի խմբի բեմականացված ելույթով (որով աղանդն առավելագույնս հայեցի-մտերմիկ տեսք է ընդունում): Մարդու վրա ազդեցություն գործող և նրան հավասարակշռությունից հանող կարևոր տարրերից էր այն, որ երաժշտության ձայնն աղմուկի հասնող չափով` խլացուցիչ, որի նպատակն էր մեծացնել քարոզիչ-հանդիսավորի խոսքի ազդեցությունը: Երաժշտական մասին անմիջապես հաջորդեց «Կյանքի խոսք» աղանդի` Հայաստանում հասատված մասնաճյուղի ղեկավարի խոսքը: Ակնհայտ էր, որ աղանդի ուսմունքից բխող իր խոսքը ևս նա տոգորել էր ազգայինով և հաճախ էր կրկնում «Հայաստան», «Հայ ժողովուրդ բառերը»` այդպիսով ջանալով իր խոսքը մերձ ու հարազատ դարձնել մարդկանց համար, վստահություն առաջացնելով միջոցառման նկատմամբ` անգամ աղանդին անհաղորդ մարդկանց մոտ:
Հավաքվածներին հաճախակի թելադրվում կամ կոչ էր արվում փառաբանել Աստծուն, և վերջիններս, նախորդ հոգեբանական վարժանքների ազդեցության ներքո, ոտնկայս, ձեռքերը վեր պարզած` թռչկոտելով ռոք երշտության ռիթմերի ներքո, կրկնում էին փառաբանական խոսքերը` անկախ իրենց տարիքից ու սեռից: Զարմանալի առոգանությամբ նույն բանն էին անում, նաև ծեր կանայք և երեխան գրկներին մայրերը: Իսկ երիտասարդների համար դա կարծես դիսկոտեկ էր` համեմատած Աստծուն ուղղված պաշտամունքով (մեկտեղվել էին անհրաժեշտն ու հաճելին): Այսինքն տեղի էր ունենում մի բան, որը, ըստ մասնագետների, որակվում էր` որպես զանգվածային պսիխոզ:
Տեղացի առաջնորդին հետևող շվեդ քարոզչի խոսքն ուղեկցվում էր զուգահեռ թարգմանությամբ, թարգմանիչը միանգամայն կրկնօրինակում էր շվեդ քարոզչին` թե ձայնով, թե շարժումներով: Նա իր քարոզում Աստծո անունից հայ ժողովրդին խոստանում էր Հայաստանի դրության բարելավում և առաջիկայում տեղի ունենալիք դրական տեղաշարժեր` շեշտելով, ով սա դեռ սկիզբն է: Այսպիսով, բարձրագույն հեղինակության` Աստծո անունից խոսելը, մարդկանց հոգեբանության մեջ աննկատելիորեն այդ հեղինակության և այդ մասին ասողի նույնականության տպավուրություն էր առաջ բերում…
Հանդիսավոր քարոզիչը խոսքը փոխանցեց շվեդ քարոզչին: Վերջինս, մինչև իր «բժշկության» սեանսին անցնելը, մոտ մեկ ժամ շարունակ ընթերցում ու «մեկնաբանում»էր Ավետարանից բերված մի փոքրիկ հատված:
Ակնհայտ էր, որ շվեդ «բժշկողը՚` միևնույն տեքստի հաճախակի ու հոգեմաշ կրկնություններով, փորձում էր իր գագաթնակետին հասցնել ներկաներին տիրող էքստատիկ վիճակը, որպեսզի հաջողացնի «բժշկման» սեանսը: Ավելացնեմ նաև, որ խարիզմատները հատուկ ձև ունեն իրենց հարցերը հղելու քարոզչին, նախ ամեն մեկը չի կարող միանգամից մտքին եկած հարցը տալ քարոզչին: Նրանք բաժանվում են խմբերի, յուրաքանչյուր խումբ իր առաջնորդը ունի, նրանք իրենց խմբի առաջնորդին իրենց հարցն են տալիս, հետո ամեն մի քանի ամիսը մեկ այս խմբերի առաջնորդները հավաքվում են և տալիս հարցերը: Մի խոսքով այս ձևով մարդը, որ հարց էր տվել, մոռանա իր տված հարցը, ինչպես նաև բուն նպատակը այն է, որ անալիզ լինի նրանց հարցերը և ձևական մի քանի հարցի պատասխան հնչի:
Սրանով քարոզչի գործը հեշտանում է, նրա մտքերը հակասության և քննադատության չի հանդիպում և ինչ էլ քարոզվի, հալած յուղի պես ընդունվում է:
Սա նկարագրությունն էր աղանդավորի, որը դեռ նոր է մուտք գործել աղանդ: Այժմ կխոսենք այն աղանդավորների մասին, որոնք պատկանում են երկրորդ շրջանակին: Հիշեցնենք, թե ովքեր են այս աղանդավորները: Սրանք այն աղանդավորներն են, որոնք իրենց ժամանակը մշտապես անցկացնում են տվյալ աղանդում. իրենք իրենց անվերապահորեն նվիրել են աղանդավորական գործունեությանը:
Երբ մարդ արդեն անդամագրված է աղանդում և նա անցնում է որոշակի շրջան, ինչի մասին ինքը տեղյակ էլ չի լինում: Եվ այսպես փորձենք թվարկել:
Հրաժարում ողջ անցյալից: Մարդը պետք է ընդունի, որ աղանդի մեջ ընկնելուց առաջ կատարված ամեն բան սխալական է եղել: Այն ամենը, ինչը նա սպիտակ է համարել, իրականում վատ է եղել: Նա անվերադարձ կերպով ընթացել է դեպի կործանում, և փրկության ոչ մի հույս չի եղել: Մարդիկ, ովքեր նրան սիրել են, իրականում միայն չարիք են ցանկացել: Իր ընկերներն իրականում իր թշնամիներն են, քանի որ նրան հեռացրել են փրկության արահետից: Իր ծնողներն իր չարագույն ոսոխներն են: Աղանդները հատկապես սիրում են չարագործել այս ոլորտը, այսինքն` գաղափարական ենթատեքստ հաղորդել ծնողների հետ յուրաքանչյուր երիտասարդ մարդու ունեցած վիճաբանություններին: Եվ սկսում են նրան ներշնչել, որ իր ծնողները իսկական ծնողներ չեն, չէ՞ որ իսկական ընտանիքը այստեղ աղանդում է: Իմիջիայլոց աղանդավորական կազմակերպությունները հաճախ օգտագործում են ընտանեկան տերմինները, և սա ևս նրանց հայտանիշներից է: Գործնականում բոլոր աղանդներում առկա է ընտանեկան տերմինաբանությունը, սկսած Եհովայի վկաներից, ովքեր իրար կոչում են եղբայր և քույրիկ մակդիրներով»:
Այլ կերպ ասած, աղանդներում մշտապես պահպանվում է կեղծ ընտանեկան մթնոլորտ` «Նոր եղբայրներ», «Նոր ծնողներ»: Մեզ համար դա կեղծ է (պսևդո), իսկ նրանց համար կեղծ է այն ամենը, ինչը եղել է մինչ այդ: Ճշմարիտ ծնողները նրանք չեն, ովքեր քեզ լույս աշխարհ են բերել,այլ նրանք, ում դու գտել ես աղանդում…
Այսպիսով, առաջին փուլ` նախկին կապերի խզում: Դուք միանգամից նոր շրջապատ եք ընկնում, հայտնվում եք նոր մարդկանց միջավայրում, ովքեր համոզված են, որ դուք հայտնվել եք անհրաժեշտ տեղում: Նրանք ձեզ նոր տեղեկություն, նոր ուսմունք են ներշնչում, իսկ դուք չեք գտնում մեկին, որի հետ կկիսեք ձեր կասկածները, կամ` մեկ այլ բան, որի հետ կհամեմատեիք ձեզ առաջարկված արժեքները: Հինն ամբողջովին կտրուկ կերպով մնում է ետևում, քանի որ այն դեպի կործանում է տանում:
Անցյալից խզելով Աղանդը, երաշխիք ու հավաստիք է ստանում, որ անդամը այլևս չի լքի աղանդը և նրանք սկսում են աղանդավորներին օգտագործել իրենց ուզած ձևով:
Աղանդի խնդիրը առաջնային այն է, որ ապահովի աղանդի խորհրդավորությունը և հետաքրքրությունը: Նրանք ամեն ինչ փորձում են անել անդամներին` առօրյան լեցուն դարձնելու համար:
Թե Եհովայի վկաները, թե Մորմոնները, թե Կյանքի խոսքը մշակել են որոշակի մեթոդներ, հետևորդների մոտ շահագրգռվածություն առաջացնելով` հետագայում աղանդում մնալու և նոր եռանդով գործունեություն ծավալելու համար:
Օրինակ Մորմոն եկեղեցին հետևյալ մեթոդն է կիրառել: Տեսնենք այս մասին ինչ է ասում Տեր Ղևոնդ քահանան:
«Մորմոն եկեղեցում գոյություն ունի երկու «քահանայություն»` Ահարոնյան, որը ստորին քահանայություն է համարվում, և Մելքիսեդեկյան, որը բարձրագույն քահանայություն է: Կանանց քահանայություն չի ընդունվում ընդհանրապես, իսկ Սմիթի ժամանակ անգամ սևամորթներն ու հնդկացիները ՙարժանի» չէին համարվում քահանայության կարգին, քանի որ Մորմոնի գիրքը սևամորթներին նզովված ազգ է համարում: Ցանկացած մորմոն տասներկու տարին լրանալուց հետո ինքնաբերաբար համարվում է Ահարոնյան քահանայության թեկնածու, իսկ դրանցից արժանավորներին տասնութ տարին լրանալուց հետո տրվում է Մելքիսեդեկյան քահանայության կարգ, իհարկե համապատասխան որոշումներից հետո, փաստորեն բոլոր Մելքիսեդեկյան քահանայություն ունեցողները լիարժեք մորմոն քարոզիչներ են, որոնց թույլ է տրված վեր բարձրանալ մորմոնական նվիրապետության սանդղակով:
Այսպես պարզ է արդեն, որ յուրաքանչյուր անդամ պարզորոշ տեսնում է բարձունքներ, նոր կոչումներ աղանդում, և նա պատրաստ է անցնել այդ տարիները միայն իրեն տեսնի քարոզիչ և ինչու չէ վերջում 12 առաքյալներից մեկը և ի վերջո մարգարե
Նույն մեխանիզմն է կիրառված նաև Եհովայի վկաների մոտ այսպես.«Ամեն մի Եհովայի վկա համարվում է ավետարանիչ: Ավետարանչություն ասելով` հասկանում են գրքեր տարածելը մարդաշատ վայրերում, մետրոներ, կահարաններում, փողոցներում: Պարտադիր է համարվում նաև պատահական տների դռները թակելը և «բարի լուր» քարոզելը:
Ամսական 100 ժամից ավելի ավետարանչություն անող «ավետարանիչը» կոչվում է Պիոներ. այսինքն` պիոները վերջին հաշվով օրական 3-4 ժամ պետք է դրսում գրքեր տարածի: Այս ցուցանիշը բավականին բարձր է, և լավ կազմակերպելու դեպքում, նրանք կարող են մի քանի տարում իրենց ավետարանը կամ բարի լուրը, Բրուկլինից բխած հրահանգները, հասցնել մեկ միլիոնանոց քաղաքի բոլոր բնակիչներին: Մի կարևոր հանգամանք ևս, պիոներական կազմակերպությունը այդ ամենը կատարում է ոչ թե սիրուց դրդված, այլ որպես պարտականություն, քանի որ հակառակ դեպքում կզրկվեն հետագա աստիճաններով բարձրանալու հնարավորությունից: Ավետարանիչների միջին տարեկան պլանը 1200 ժամն է համարվում»:
Մեկնաբանություններն ավելերդ են, քանի որ այստեղ ևս կիրառվում է աստիճաններով բարձրանալու սկզբունքը:
Փոքր ինչ տարբեր մոտեցում է Կյանքի խոսքի մոտ: Նրանց համար կարևոր է Սբ. Հոգով խոսալը (մկրտվելը) և հանուն դրա նրանք կարող են հարատև մնալ աղանդում:
Այսպես բոլոր աղանդավորներն էլ կամ զոհ են գնում այս և մի շարք այլ մեխանիզմների և հավատարիմ իրենց ծառայությունն են բերում աղանդին մի օր հասկանալով, որ աղանդը զրկել է իրենց ամեն ինչից և փոխարենը քամում են նրանցից դեռ մնացածը կամ շատ մեծ դժվարությամբ կարողանում են աղանդից դուրս գալ և անցնել բնական սոցյալականացված կյանքի: Այս ակնարկը վերաբերվում էր միայն 3-րդ և 2-րդ շրջանակներին, քանի որ ինչպես նշեցինք այս շրջանակում գտնվող աղանդավորներին հնարավոր է դարձի բերել և մենք պետք է ամեն ճիգ ու ջանք թափենք նրանց նախ հեռու պահել աղանդավորների կլանիչ գայթակղություններից` ավելորդ հետևանքներից խուսափելու համար:
Հաջորդ շրջանակը 1-ին շրջանակն է և մենք արդյունավետ չենք համարում այս շրջանակին անդրադարձ կատարելը: Պատճառը այն է, որ այս շրջանակին պատկանում են Պրոֆեսիոնալ աղանդավորներ. մարդիկ, որոնց ձեռքով մշակվում է թվարկված մեթոդները և մեխանիզմները և նրանք այն աղանդավորներն են, ովքեր հարստանում են աղանդի շնորհիվ և երբեք չեն լքի աղանդը ինչ էլ, որ լինի: Այդ իսկ պատճառով նրանց անրադառնալը ուղակի անիմաստ է:
ԵՎ այսպես այս գլխում մենք անրադարձանք աղանդների վարքային դրսևորումներին: Քանի որ յուրաքանչյուր աղանդի առաջ հարց է դրված թե ինչպես անել աղանդում մաքսիմալ տվով մարդկանց ներգրավվելու համար, ապա նույն աղանդները մաշակում են այսպես ասած ներգրավման բազմաթիվ մեխանիզմներ մենք անրադարձանք այդ մեխանիզներից ամենահայտնիներին: Այնուհետև նկարագրեցինք թե ինչպիսի պայմանական բաժանում ունի աղանդը, որը բաժանվում էր երեք շրջանակների անդրադարձ կատարեցինք այդ շրջանակներին: Թերևս այսքանը բավարար է որպեսզի հասկացողություն կազմենք աղանդների հոգեբանական ազդակների արդյունավետ աշխատող մեխանիզմների կիրառման մասին և թե աղանդները ինչպես են ներգրավում աղանդ բազմաթիվ մարդկանց:


Տեր Համբարձում քհն. Դանիելյան






Նախօրեին կախված 15-ամյա Է...
Նախօրեին կախված 15-ամյա Է...

Եհովայի վկաները խուսափում...
Եհովայի վկաները խուսափում...

Աղանդավորները փորձում են ...
Աղանդավորները փորձում են ...

Ինչո՞վ են զբաղվում Կյանքի...
Ինչո՞վ են զբաղվում Կյանքի...


Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 3679 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0