Երեքշաբթի, 16.04.2024, 19:02 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 326

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 30 » էմոներն ատում են իրենք իրենց, գոթեր` ողջ աշխարհը, սատանիստները; Աստծուն
23:01
էմոներն ատում են իրենք իրենց, գոթեր` ողջ աշխարհը, սատանիստները; Աստծուն

Երիտասարդական սուբկուլտուրաները ըմբոստության ձև են, դրանք կոչ են ընդդեմ հասարակության մեջ ընդունված սոցիալական ու բարոյական նորմերին: Դրանք ոչ ֆորմալ հասարակության մասն են: Ավելի վաղ խոսում էին սուբկլուտուրաների` հիպպիների ու պանկերի, մետալիստների մասին: Հիմա` էմոներ, գոթեր ու սատանիստներ, ու ինչպիսի՞ն են նրանք Հայսատանում: Սկզբում`մի քիչ Վիքիպեդականե չոր ակադեմիական ծանոթություն: Էմոն (emo: լատ. emotional-էմոցիոնալ) երիտասարդական սուբկուլտուրա է, որը կազմավորվել է նույն անունը կրող երաժշտական ոճի երկրպագուների մեջ, նրանց անվանում են էմո-քիդ (երեխա, դեռահաս), էմո-բոյ(տղա) և էմո-գըրլ (աղջիկ): Էմոցիաների, զգացմունքների վառ արտահայտումը էմոների գլխավոր օրենքն է: Էմոները տարբերվում են ինքաարտահայտմամբ, դեմ են անարդարությանը, ունեն յուրահատուկ աշխարհընկալում: Նրանք շատ խոցելի են ու շուտ ընկճախտի մեջ են ընկնում: Էմո-քորը` էմոների երաժշտությունը, ծագել ու զարգացել է որպես պանկ-ռոքի ուղղություն, և չնայած դրան, այդ երկու սուբկուլտուրաները շատ տարբեր են: Դասական պանկերից նրանց տարբերում է ռոմանտիզմն ու վեհ սիրո հիվանդագին շեշտադրումը: Էմոների ուշադրությունը հաճախ ուղղված է դեպի անձնական հուզական դաշտը, նրանց չեն հետաքրքրում հասարակական իրադարձությունները: Էմոները հագնում են սև ու վարդագույն հագուստ, կրում են զանազան նշաններ իրենց վրա, թիթեռնիկներ մազերին և ամենուր: Արվեստը` հիմնականում էմո-անիմացիան է: Էմոներն ու գոթերը որպես սուբկուլտուրաներ հաճախ են համեմատվում, որից վիրավորում են և գոթերը, և էմոները: Օրինակ, էմոներն ավելի են հակված ինքասպանության, քան գոթերը: Գոթերն ավելի բանական են: Կարճ ասած` էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը: Անցնենք գոթերին: Գոթերը ևս 70-ականների փոսթ-պանկի ալիքի վրա ծնված երիտասարդական սուբկուլտուրայի ներկայացուցիչներ են: Գոթական սուբկուլտուրան շատ բազմազան է, բայց բոլորն էլ ունեն միևնույն բնորոշ գծերը` յուրահատուկ մռայլ ոճ, նաև հետաքրքրություն գոթական երաժշտության, սարսափ-գրականության ու սարսափ-ֆիլմերի նկատմամբ:Գոթերի ոճական էլեմենտներն են` սև գույնը, բնորոշ գրիմն ու գոթական սուբկուլտուրայի մետաղյա զարդերի կրումը(անկհ`անմահության հին եգիպտական խորհրդանիշ, գանգեր, խաչեր, ուղիղ և շրջած պոնտագրամմաներ, չղջիկներ): Սատանիզմը նույնպես համարվում է սուբկուլտուրա (ԼաՎեյ), ունի բազմահազար հետևորդներ աշխարհում, բայց այն որոշ երկրներում նաև Սատանայի Եկեղեցու պաշտոնապես գրանցված կրոնն է, որի հիմքը դրել է Անտոն Շանդոր Լավեյը: Սատանիզմի մեջ սատանան ընկալվում է որպես աշխարհընկալման դրական սիմվոլ, ազատության, ինքնազարգացման և այսպես ասած, բանական էգոիզմի սիմվոլ: Ըստ ԼաՎեյի` ,Սատանան միայն սիմվոլ է, ուրիշ ոչինչ: Սատանան նշանավորում է մեր սերը դեպի ամեն երկրայինն ու ժխտում է խաչին խաչված Քրիստոսի դալուկ կերպարըե: Սատանիստները յուրահատուկ վերաբերմունք ունեն 666 և 13 թվերի նկատմամբ, դրանք նրանց համար հաջողակ թվեր են: Սիմվոլը` պենտագրամման է, կենտրոնում Բաֆոմետի` Դեմոնի պատկերով: Սատանիստներին հարող երիտասարդությունը գերադասում է սև հագուստ և կրում է իր վրա սիմվոլիկան: Որպես սուբկուլտուրա և գոթերը և սատանիստները արտահայտություն են գտել բավական ծանր` մետալիստական երաժշտության մեջ` բլեք-մետալ(սև), հէվի-մետալ(ծանր), դեդ-մետալ(մահ): Հիմա անցենք մեր ,տեղականե էմոներին, գոթերին ու սատանիստներին: Հայաստանյան էմոները մեծամասամբ էպոտաժային`միայն ինչ-որ բանով տարբերվող էմոներ են, հիմնականում անցումային տարիքի դեռահասներ: Իրականում նրանք ունեն սուբկուլտուրայի միայն արտաքին ատրիբուտները, լսում են էմո երաժշտություն, հագնվում համապատասխան, լացում են պատեհ-անպատեհ: Պատահում են նաև տարիքով քիչ մեծերը, հիմնականում ,էմոյություննե ավարտվում են բուհական տարիների սկզբնական կուրսերում, աղջիկները շուտ են ամուսնանում` գտնելով իրենց երազած վեհ սերը: Եղել են մի քանի անձնական անհաջողություններից ինքնասպան եղած էմոներ, օրինակ` բուհ չընդունվելը կամ 14 տարեկան աղջնակի տղայի կողմից չընդունված սերը ցած է նետել նրանց բարձր տեղից: Էմոները խոսել չուզեցին:
www.armversion.am






Ավետարանական աղանդի գլխավ...
Ավետարանական աղանդի գլխավ...

ՀՈԳԵԳԱԼՍՏԱԿԱՆ ԿԱՄ ՊԵՆՏԵԿՈ...
ՀՈԳԵԳԱԼՍՏԱԿԱՆ ԿԱՄ ՊԵՆՏԵԿՈ...

Եկեղեցին կսկսի պայքարել
Եկեղեցին կսկսի պայքարել

Ավետարանականները ապստամբո...
Ավետարանականները ապստամբո...


Բաժին: Էմոներ | Դիտումներ: 2846 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0