Հինգշաբթի, 25.04.2024, 09:22 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 327

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 4 » Եհովայի Վկաներ՝ Դիտարանի Քննադատություն
23:48
Եհովայի Վկաներ՝ Դիտարանի Քննադատություն

Սուրբ Երրորդության վարդապետությունը մեր օրերում մերժողներ՝ Եհովայի Վկաների, Դիտարանի ընկերությունը, 1989թ-ին Երրորդության վարդապետության ուսմունքի դեմ հրավիրված կոնֆերանսի արդյունքում հրատարակեց «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» (ՙShould you belive in the Trinity?՚) վերտառությամբ ամսագիր:
Վերոհիշյալ ամսագրում սուրբգրային համարները դիտավորյալ ներկայացված են կոնտեքստից դուրս: Վաղ Եկեղեցու հայրերի մեջբերումները ևս ընտրված են պարզ և կոնտեքստից դուրս, ինչը մեծ դժվարություն է ստեղծում հասկանալու, թե ինչպես և որտեղից են օգտվել նրանք։ Դիտարանի հրատարակիչները կասկածի տակ են դնում Երրորդության վարդապետությունը՝ Հիսուսին անվանելով սոսկ Աստվածորդի, որը փոքր է Հորից և ենթակա Նրա կամքին, իսկ Սուրբ Հոգուն ընդունում իբրև Եհովա Աստծո զորության դրսևորում։
Մեր նպատակն է դիտարկել այն փաստերը, որոնք Եհովայի վկաները Դիտարանում օգտագործում են Սուրբ Երրորդության վարդապետության մերժման մեջ։
Եhովայի վկաների քաղաքականությունն ուղղակի հակասում է սկզբնաղբյուրներից օգտվելու դասական կանոններին: Դիտարանի ընկերությունը շատ հաճախ դիմում է մի շարք այնպիսի հեղինակների, որոնք չեն հավատում Սուրբ Երրորդությանը, բայց և այդ մասին բացահայտորեն չեն հայտարարում: Օգտվելով դրանց հեղինակությունից և չհայտնելով նրանց դիրքորոշման մասին, Եհովայի վկաները հակասում են իրենց իսկ սահմանած կանոններին: Նրանք իրենց հետևորդներին խորհուրդ են տալիս. «Ձգտեք, որպեսզի ձեր հավաստիացումները լինեն ճշգրիտ, մեջբերելիս մի աղավաղեք հեղինակի կողմից դրված տեքստում եղած իմաստը և մի դիմեք մասնակի մեջբերումների, որպեսզի առաջ բերեք մի իմաստ, որը նախապես տեքստում չի դրել հեղինակը: Երբ հիմնվում եք Սուրբ Գրոց կամ որևէ այլ հեղինակավոր աղբյուրի վրա, արտահայտվեք ճշգրիտ: Եվ օգտվեք հուսալի, լուրջ աղբյուրներից… բացի այդ պետք է օգտագործել տվյալներ, վերցված այնպիսի աղբյուրներից, որոնք ընդունելի են համարվում ընթերցողի կողմից»: Հետաքրքրական է, որ Եհովայի վկաների Դիտարանի ընկերութունը գրքույկում օգտագործել է այնպիսի աղբյուրներ, որոնց հեղինակները մերժում են ոչ միայն Սուրբ Երրորդության վարդապետությունը, այլև ողջ Սուրբ Գիրքը: Այս երևույթը հակասում է նաև գիտական ուսումնասիրության կանոններին, քանի որ չի կարելի օգտագործել աղբյուրներ, որոնց հիմնական գաղափարները հակասում են առաջդրված տեսանկետին: Սուրբ Գրքի հեղինակությունը անուրանալի է Եհովայի վկաների աստվածաբանության համար ևս, հետևաբար նրանց կողմից արգելված է օգտվել այն հեղինակներից, որոնք մերժում են Սուրբ Գրքի հեղինակությունը: Չնայած այս ամենին վերոնշյալ գրքույկը լի է այդպիսի բազմաթիվ բացթողումներով:
Ինչպես շատ հաճախ են անում Եհովայի վկաները, այստեղ աստվածաշնչյան մեջբերումները ևս բերված են կոնտեքստից դուրս` առանց համապարփակ դիտարկման, ինչը Աստվածաշնչի ընթերցման համար գրեթե պարտադիր է: Իրենց տրամաբանությամբ, առաջնորդվելով` այն է` աստվածաշնչյան համարները ներկայացնել կոնտեքստից անջատված, ոչ միայն կարող ենք ասել, որ Հիսուս Քրիստոս Աստված չէ և մերժել Սուրբ Երրորդության վարդապետությունը, այլ ավելին. Աստվածաշնչյան խոսքի համաձայն կարող ենք ասել, որ Աստված չկա, քանի որ այն գրված է Սուրբ Գրքում: Դա այդպես կարելի է հասկանալ եթե չընթերցենք նախադսության սկիզբը, թե անզգամն ասաց իր սրտում, որ Աստված չկա (Սաղմ.13:1), նաև Սազմոս 9:5-ում, ուր ասվում է, թե չկա Աստված նրա աչքի առջև: Այստեղ եթե չընթերցենք ՙնրա աչքի առջև՚ արտահայտությունը, կարող ենք ասել, որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված չկա: Ինչևե դիտարկենք Եհովայի վկաների առաջ քաշած տեսակետները և փորձենք գտնել դրանց թյուր մեկնաբանությունների աղբյուրները` հնարավորինս ի դերև հանելով ճշմարտությունը:
Երրորդության գաղափարը մարդկային ըմբռնումներից վեր է, -ասում են Եհովայի վկաները։ Ուղիղ վարդապետությունը մեզ թուլ է տալիս այս հարցի վերաբերյալ ունենալ հետևյալ դիրքորոշումը:
Մարդը իսկապես ի վիճակի չէ ամբողջությամբ հասկանալու և իր բանականությամբ ընկալելու Սուրբ Երրորդության վարդապետությունը, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ այն ճշմարիտ չէ: Դիտարանի ընկերությունը գրել է, որ մեր միտքն ի վիճակի չէ ամբողջությամբ հասկանալու Աստծո անսկիզբ լինելը: Բոլոր դեպքերում ընկերությունը ուսուցանում է, որ Աստված գոյություն է ունեցել միշտ: Եթե Եհովայի վկաները ուզում են հետևողական լինել, նրանք պետք է ընդունեն, որ մարդկային անկարողությունը Երրորդությունը ամբողջությամբ հասկանալու համար, չի հանդիսանում բացարձակ համոզիչ փաստարկ ընդդեմ Սուրբ Երրորդության գոյության: Աստծո հայտնությունը մարդկանց ունեցել է աստիճանական բնույթ, և կատարյալ հայտնությունը եղավ Քրիստոսով: Հին Կտակարանում փնտրելը Աստծո Երրորդության բացահայտ ապացույց` նույնքան անտրամաբանական է: Նման ձևով էլ «բացահայտ» սադուկեցիները չէին ընդունում հարության գաղափարը, բայց դա չի նշանակում, որ հարություն գոյություն չունի: Ի միջի այլոց Եհովայի վկաներն էլ հարության մասին գաղափար չունեն, նրանց պատկերացումն այդ մասին միանգամայն անտրամաբանական է:
Եհովայի վկաներն ասում են նաև, որ մարդկության մեծ մասը պատկերացում չունի Երրորդության ուսմունքի մասին, իսկ Եհովան «խռովության Աստված չէ» (Ա Կոր. 14:33)։
Երրորդության ուսուցումը իրականում կարող է ինչ-որ մեկին թվալ բարդ և խճճված: Միևնույն ժամանակ այս ուսուցման մեջ չկա ոչինչ հակասական և եկեղեցու երկհազարամյա պատմության ընթացքում ապացուցված է եղել, որ այն հանդիսանում է լավագույն միջոցն ամեն ինչ համաձայնության և ներդաշնակության բերելու համար: Աստվածաշունչը խոսում է Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին: Եթե մենք, վախենալով թվացյալ խճճումից, դուրս մղենք այն բոլոր «անճշտությունները», որոնք հարուցում են այս խճճումը, ապա ստիպված կլինենք մերժել աստվածաշնչյան և ֆիզիկական մի շարք կարևոր հասկացություններ` աստվածային հայտնությունից մինչև եռանկյունաչափություն: Փոխանակ Երրորդության հասկացողությունը մերժելու միայն այն բանի համար, որ ամբողջությամբ հասկանում ենք Աստծո ծնունդը, պետք է հիշենք Պողոս առաքյալի խոսքը. «Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ, իսկ այն ժամանակ պիտի լինի դեմ առ դեմ» (Ա Կոր 13:12): Մի օր մենք կհասկանանք Աստծո ծնունդը և միևնույն ժամանակ ուրիշ գաղտնիքներ: ,,Եհովայի վկաները Աստծո միակությունը շեշտելու և Սուրբ Երրորդությունը մերժելու համար հաճախ բերում են Բ Օր. 6:4-ը ուր ասվում է. «Լսի՜ր, Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է»: Նրանք վկայակոչելով վերոհիշյալ աստվածաշնչյան մեջբերումը ասում են, որ այստեղ խոսք չկա Աստծո Երրորդության մասին: Սակայն հենց այդ համարն էլ հերքում է Եհովայի վկաների պնդումը, եթե, իհարկե, անաչառ կերպով քննության ենթարկվի: Ուստի հարմար է բերել այդ համարի բնագրային քննությունը: Այստեղ օգտագործված «մեկ» բառը եբրայերեն բնագրի ehodh բառի թարգմանությունն է, որը եբրայերենում ունի «մեկ»-ի իմաստ, բայց ոչ «ատոմական», այսինքն` անբաժանելի, բացարձակ «մեկ» նշանակությամբ, այլ այն բաղադրյալ մեկություն է նշանակում: «Ատոմական», անբաժանելի կամ բացարձակ մեկությունը արտահայտելու համար եբրայերենը օգտագործում է yahidh բառը: Օրինակ Ծննդ.6:24-ում. «Դրա համար այրը պիտի թողնի իր հորն ու մորը և իր կնոջը պիտի հարի, ու մեկ մարմին պիտի լինեն»: Այստեղ անգամ բովանդակություն է հուշում, «մեկը» պետք է բաղադրյալ լինի, և իրոք այդպես է. բնագրում օգտագործված է ehodh բառը: Ուրեմն, հենց Շեման է իր մեջ ընդգրկում Երրորդության (տրինիտար) գաղափարը և միաությունը:


Հայր Խորեն Առաքելյան






Լյութերականություն
Լյութերականություն

«Հայոց աշխարհ». «Եհովայի ...
«Հայոց աշխարհ». «Եհովայի ...

Բաց նամակ Սերժ Սարգսյանին...
Բաց նամակ Սերժ Սարգսյանին...

Եկեղեցին կսկսի պայքարել
Եկեղեցին կսկսի պայքարել


Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1621 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0