«Հայոց աշխարհ» թերթը հայտնում է, որ համաձայն «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված տվյալների, Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում այդ քայքայիչ աղանդի հետևորդների թվով:
Այսպես. 2009 թվականի ամփոփ տվյալների համաձայն, Հայաստանում կա 10.586 «Եհովայի վկա»: Մի քիչ շա՞տ չէ մի փոքրիկ պետության համար: Բայց դա էլ ամենը չէ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանի հայտարարության համաձայն, Արցախում այժմ կա զանազան աղանդների մոտ 3.000 հետեւորդ, որոնց մեծամասնությունը ,Եհովայի վկաներե աղանդի անդամ է:
Այս խայտառակ տվյալներն ուրվագծում են մի իրավիճակ, որ պատկերավոր կարելի է ձևակերպել այսպես` ,տեղ ենք հասելե: Համենայն դեպս, այդ ,տեղըե հեռու չէ այն «կանգառից», որից հետո սկսվում է ազգի և հասարակության, որպես ամբողջական միավորի, հոգևոր և բարոյական փսորում-փոշիացումը:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե խտացնում ենք գույները, ապա կարող են նորից նայել նշված թվերին և հաշվարկ կատարել: Իսկ այդ հաշվարկից պարզ կդառնա, որ Հայաստանում փաստորեն յուրաքանչյուր 306-րդը ,Եհովայի վկաե աղանդի հետևորդ է: Էլ ավելի աղետալի է պատկերը Արցախում, որտեղ աղանդավոր է յուրաքանչյուր... 40-րդը: Համեմատության համար բավական է ասել, որ, օրինակ, Ադրբեջանում ընդամենը 870 «Եհովայի վկա» կա, կամ այդ աղանդի հետնորդ է յուրաքանչյուր 10.000-րդը:
Եկեք չմոռանանք, թե ինչի մասին ենք խոսում: «Եհովայի վկաներ» կազմակերպությունը (կենտրոնական գրասենյակը՝ Նյու Յորքում) փորձագետները բնորոշում են որպես տոտալիտար, մարդու և հասարակության վրա քայքայիչ ազդեցություն ունեցող աղանդ: Սա հայտնի է, ինչպես հայտնի է և այն, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական «ուսմունքը» չի ընդունում պետությունը, իր ինստիտուտների եւ խորհրդանիշերի ամբողջությամբ հանդերձ: Մասնավորապես «Եհովայի վկաներ» աղանդի հետեւորդները չեն ընդունում, իսկ ավելի ստույգ՝ արհամարհում են պետության խորհրդանիշերը՝ օրհներգ, դրոշ, զինանշան:
Ավելին` «Եհովայի վկաներ» աղանդի հիմնական «գաղափարներից» մեկն էլ հայրենիքի պաշտպանության պարտականությունից հրաժարումն է: Այսինքն՝ սրանք չեն ընդունում նաև զինվորական ծառայությունը: Դե իհարկե, եթե չեն ընդունում պետությունն ու հայրենիքը, ի՞նչ պաշտպանության մասին կարող է խոսք լինել:
Պետական անվտանգությանն սպառնացող վտանգը հո պոզով-պոչո՞վ չի լինում: