Ուրբաթ, 26.04.2024, 02:07 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 327

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 4 » Լյութերականություն
23:43
Լյութերականություն

Բողոքականության խոշորագույն ուղղությունն է, որ հիմնադրվել է Գերմանիայում, Մարտին Լյութերի կողմից XVIդ.: Նրա ուսմունքում ձևակերպված են բողոքականության գլխավոր դրույթները, սակայն լյութերականությունը դրանք կյանքի կոչեց նվազ հետևողականությամբ, քան կալվինիզմը: Իրենց հավատքի ուսմունքի հիմնական գրքերի թվին է պատկանում Մելանխթոնի շարադրած «Աուգսբուրգյան դավանանքը», «Աուգսբուրգյան դավանության ջատագովությունները» և Մ. Լյութերի համառոտ հարցուպատասխանը (կատեխիզիսը): Բացի այս լյութերականների գրականության մաս են կազմում «Շմալկալդենյան հոդվածները», լյութերական «Փոքր կատեխիզիսը» և «Մեծ կատեխիզիսը», ինչպես նաև «Համաձայնության բանաձևը»: Լյութերականությունը հավատքը հասկանում է որպես մարդու անմիջական կապ Աստծո հետ, որտեղից էլ «հավատքով արդարանալու» ուսմունքը՝ ի հակադրություն կաթոլիկ եկեղեցու, գործերով արդարանալու, եկեղեցու ու շնորհի վերաբերյալ ուսմունքին: Նրանք որպես հավատքի միակ աղբյուր են ընդունում Սուրբ գիրքը՝ մերժելով Սրբազան ավանդությունը: Մերժում են վանականությունն ու կուսակրոնությունը, քանի որ, ըստ նրանց, ոչ թե աշխարհրից փախչելով, այլ աշխարհում կատարած իր գործունեությամբ մարդը պետք է որոնի փրկության և Աստծուն ծառայելու ուղիները: Ելնելով «երկու թագավորությունների մասին» իրենց ուսմունքից, ընդունում են պետության ինքնուրույնությունը եկեղեցուց, որը կախման մեջ է գտնվում աշխարհիկ իշխանություններից: Լյութերի մահից հետո լյութերականության վրա մեծ ազդեցություն թողեց XVII-XVIIIդդ. «լյութերական ուղղափառությունը» և պիետիզմը: XIXդ. ֆրանսիական հեղափոխության պարտությունից հետո լյութերական աստվածաբանության մեջ ձևավորվում են պահպանողական և ազատական ուղղություններ՝ ընդդիմանալով Լուսավորությանը:
Լյութերական եկեղեցին հաճախ կոչում են նաև Ավետարանական: Ավետարանական են կոչվում նաև տարբեր բողոքական եկեղեցիների միավորումները, որոնցում գլխավոր դեր է խաղում լյութերականությունը:
Պահպանված է մեսսան (կաթոլիկների պատարագը), խորհուրդներից՝ մկրտությունը և հաղորդությունը, եկեղեցական պսակը, քահանայի ձեռնադրությունը, խոստովանությունը, կոնֆիրմացիան (դրոշմը, որ խորհրդանշում է երիտասարդների եկեղեցական չափահասություունը): Այս ամենը նրանց մոտ լոկ տուրք է ավանդությանը, այլ ոչ թե՝ խորհուրդ: Տաճարի ներսում չկան սրբապատկերներ, բայց կա խաչելությունը, սուրբ սեղանը. քահանաներն ունեն հատուկ հագուստ: Երաժշտական խիստ կանոն չունեն, կան (նաև μոլոր μողոքականների մոտ) ռոք ոճի ստեղծագործություններ (ամենահայտնին՝ «Հիսուս Քրիստոս՝ գերաստղ» ռոք-օպերան է):
Աշխարհում գոյություն ունի 192 լյութերական եկեղեցիներ, որոնք ինքնուրույն են գործում, քանի որ չունեն կենտրոնական ղեկավարություն: Նրանցից 59-ը (50 մլն. հետևորդ), ազգային եկեղեցիներն են, որոնք 1947թ. միավորվել են Համաշխարհային Լյութերական Դաշնության (ՀԼԴ) մեջ: ՀԼԴ-ի կենտրոնատեղին գտնվում է Շվեդիայում: Ավետարանական-լյութերական եկեղեցիները ևս մտնում են ՀԼԴ-ի մեջ: Լյութերականների մոտ կեսն ապրում է Գերմանիայում, մոտավորապես 15մլն.՝ Սկանդինավյան երկրներում, մոտ 7մլն.՝ ԱՄՆ-ում: Նրա հետևորդների թիվը հասնում է մոտ 75 միլիոնի (քրիստոնյաների մոտ 10%-ը):
Համաշխարհային Լյութերական դաշինք (ՀԼԴ) - Լյութերական եկեղեցիների միջազգային կազմակերպություն՝ ստեղծված 1947թ. շվեդական Լունդ քաղաքում: Միավորում է 59 լյութերական եկեղեցիներ և ունի մոտ 50 միլիոն հետևորդներ: Կենտրոնակայանը Ժնևում է: Ժողովներ գումարում է վեց տարին մեկ: Առաջնորդվում է սեփական Սահմանադրությամբ, որի 2-րդ հոդվածի համաձայն Սուրբ գիրքը համարվում է եկեղեցական ուսմունքի և գործունեության միակ աղբյուր և նորմա: Նրա առաքելությունն է լյութերական եկեղեցիների հետևորդների միավորումը, Քրիստոսի «ճշմարիտ» ուսմունքի քարոզչությունը, լյութերական եկեղեցիներին աջակցելը: Թողարկում է «Լյութերական աշխարհ» ամսագիրը: Համաշխարհային խնդիրների շուրջ նրա տեսակետը հիմնականում համընկնում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի դիրքորոշմանը:
Դանիական ժողովրդական եկեղեցի (ԴԺԿ) - Ավետարանական-լյութերական այս եկեղեցին Դանիայի առաջատար և առավել ազդեցիկ կրոնական կազմակերպությունն է, որն ունի պետական կարգավիճակ: Քրիստոնեությունը Դանիա է թափանցել IXդ. սկզբին, և պաշտոնական կրոն է հայտարարվել 960թ.: Ռեֆորմացիան Դանիայում կապված է Քրիստիան III թագավորի անվան հետ, որը լյութերականությունը դարձրեց երկրի պետական կրոնը: ԴԺԿ-ի կարգավիճակն ու գործունեության հիմունքները սահմանվում են երկրի սահմանադրությամբ: Եկեղեցու պաշտոնական գլուխը թագավորն է: Վարչականորեն նա ղեկավարն է Եկեղեցու գործերի նախարարության: Նրա հետևորդ են հանդիսանում երկրի բնակչության 95%-ն են կազմում: Հոգևոր սպասավորների պատրաստումն իրականացնում են Կոպենհագենյան և Օրխուսյան համալսարանների աստվածաբանական ֆակուլտետները: Քահանան պետական ծառայող է համարվում և պաշտոնի է նշանակվում կառավարության կողմից՝ համայնքի խորհրդի համաձայնությամբ: Կոպենհագենի եպիսկոպոսը համարվում է հավասարների մեջ առաջինը: 1947թ. կանանց իրավունք վերապահվեց քահանայագործելու: 50-ականներից բանակում մտցվեց կապելլաների ծառայությունը: Պաշտամունքներին կանոնավորապես մասնակցում են բնակչության 3%-ը, սակայն 70-90%-ը մասնակցում է այնպիսի կրոնական ծեսերի, ինչպիսիք են մկրտությունը, հաղորդությունը, պսակը և հոգեհանգիստը:
Նրա հետևորդների թիվը հասնում է մոտ 75 միլիոնի (քրիստոնյաների մոտ 10%-ը):






Աղանդավորական կազմակերպու...
Աղանդավորական կազմակերպու...

ՀՈԳԵԳԱԼՍՏԱԿԱՆ ԿԱՄ ՊԵՆՏԵԿՈ...
ՀՈԳԵԳԱԼՍՏԱԿԱՆ ԿԱՄ ՊԵՆՏԵԿՈ...

Եհովայի Վկաներ՝ Դիտարանի ...
Եհովայի Վկաներ՝ Դիտարանի ...

Աղանդների գործունեության ...
Աղանդների գործունեության ...


Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 1809 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0