Հինգշաբթի, 22.02.2018, 03:31 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 300

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 6 » Ավետարանական աղանդի գլխավոր վերապատվելի Ռենե Լեվոնյանի Դիտարկումներ մամուլից
20:11
Ավետարանական աղանդի գլխավոր վերապատվելի Ռենե Լեվոնյանի Դիտարկումներ մամուլից

«Ազգ» օրաթերթ, #224, 08/12/2005 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՂԱ՞ՆԴ Է
Ավետարանչական եկեղեցին իրեն քույր եկեղեցի է հորջորջում Հայաստանյաց եկեղեցուն եւ մշտապես, պատեհ եւ անպատեհ հայտարարում է, որ սատարում է մայր եկեղեցուն, սակայն, իր գործունեությամբ ոչ պակաս աղանդ է դիտվում մեր կողմից: Որովհետեւ մշտապես հետամուտ է հոգեորսության նաեւ մեր հոտի խաղաղ ընթացքը խափանելունե, այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ նախընթաց օրը Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Ըստ Մայր աթոռի ներկայացուցչի, ավետարանչական եկեղեցու սպասավորների տարբեր ձեռնարկները, տարբեր հայտարարությունները պարզապես փաստում են այդ իրողությունը: Մի խոսքով, հաստատապես` Ավետարանչական եկեղեցին մեզ քույր եկեղեցի չէ: Հիշեցնենք, որ քրիստոնեական դավանաբանության ջատագով ավետարանչական եկեղեցին նաեւ հեռուստաընկերություն ունի` Ավետիսը եւ բավական ակտիվ սփռում է իր գաղափարաբանությունը նաեւ եթերից: Կ. Դ.

«Ազգ» օրաթերթ, #245, 22/12/2006 ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ (Որոշ կրճատումներով)
Հայտնի է, որ անկախացման շրջանից սկսած տարբեր կրոնական հոսանքներ, պաշտամունքներ եւ «բարեգործական» կազմակերպություններ, սոսկ «մարդասիրական իրենց բնույթից» դրդված չէ, որ եկան մեր երիտասարդ հանրապետություն` զորավիգ լինելու ծանր պայմաններում հայտնված կարիքավոր մեր ժողովրդին: Հստակ նպատակային ռազմավարություն կար, որ պիտի իրագործվեր օգնության անվան տակ. ջլատել, մասնատել հայ ժողովրդին, կործանել նրա գոյության եւ ինքնության հիմնասյունը` հավատը, հավատարմությունը ազգային արժեքներին եւ մայր եկեղեցուն: Բարեգործության անվան տակ սկսվեց նախադեպը չունեցող հոգեորսը եւ ո՞ւմ` մեր իսկ հայրենակիցների միջոցով. ինքներս օտարի օգնությամբ սկսեցինք մեր ձեռքով մեզ դանակահարել: Մի սկզբունք, որ լավագույնս որդեգրվեց մեր կյանքի տարբեր ոլորտներում: Սակայն, ինչպես Ավետարանում է ասվում, առավել հարկ է վախենալ գառ-նազգեստ գայլերից: Եթե Եհովայի վկաների, մորմոնների եւ այլ աղան-դավորների կարելի է դյուրությամբ զանազանել եւ քայլեր ձեռնարկել, ապա մեր կողքին հայտնված գառնազգեստ գայլերին` ավետարանչա-կաններին, դժվար է նշմարել: Քանի որ անամոթաբար կարող են ասել, որ ընդունում են մայր եկեղեցին` հաջորդ պահին վերամկրտելով Հայաստանյայց առաքելական եկեղեցում կնքվածներին եւ մերժելով եկեղեցին եւ հոգեւորականությանը, տոնում են Հայ եկեղեցու տոները` նշելով, որ Հայ եկեղեցու ծեսը պարտադիր չէ, հավատացյալներին մոլորեցնելու նպատակով երգում են մեր շարականները, ժողովրդի աչքին հեղինակություն ձեռք բերելու համար իրենց թերթիկներում տպագրում են խորամանկաբար իրենց լուսանկարները տարբեր բարձրաստիճան հոգեւորականների հետ` միաժամանակ եթերներում հայտարարելով, որ միրուքի մեջ չէ Քրիստոսի հանդեպ հավատի վկայությունը, իրենց եկեղեցու անունն էլ անգամ փոխեցին` դարձնելով Հայաստանյայց ավետարանական եկեղեցի, եւ բազում նման օրինակ-ներ կարելի է անվերջ թվարկել: Սակայն, երբ անձի աչքերը բացվում են եւ ուզում է դադարեցնել իր հաճախումները, սկսում է գործել գրավիչ կաշառքը` պարենի պարկը կամ կոշիկի տուփը, որին ծանոթ են ինչպես անհատներ, այնպես եւ բազում դպրոցներ. հուսով, որ այդպիսով գոնե կկարողանան պահել կարիքավորներին:
Սակայն առավել սարսափելին այն է, որ սկսում ենք անտարբերու-թյամբ վերաբերվել այս ամենին` թույլ տալով, որ գառնազգեստները շրջեն մեր մեջ եւ հափշտակեն միամիտներին, մանուկներին ու կարիքավորներին: Անտարբերությամբ ենք վերաբերվում այն իրողու-թյանը նաեւ, որ նույն ավետարանչականները, բողոքական այլ հարան-վանությունների նմանությամբ, կործանարար իրենց քաղաքականության իրագործման համար միջոցներ ապահովելու նպատակով սփյուռքում մեր իսկ հայրենակիցներին եւ օտարներին հայտարարում են, թե գնում են Հայաստան Քրիստոսի լույսը տարածելու, աստվածատես մեր ժողովրդին քրիստոնյա դարձնելու. մի ժողովրդի, որ դարերով արյուն է թափել նույն Քրիստոսին հավատարմությունը փաստելու համար:
Այսօր կանգնում ենք այս ցավալի իրողության առջեւ, որ ավետա-րանչական հովերով մեր մոլորյալ ազգակիցները եկել են մեզ եւ մեր մանուկներին "քրիստոնեացնելու": Առավել զարմանալի է գիտենալ, որ որոշ պետական այրեր իրենց հերթին չեն հապաղում իրենց հնարա- վորությունների սահմաններում ոչ միայն օգտակար լինել այդ կասկա-ծելի կառույցների պատասխանատուներին, այլեւ գնահատանք հայտ-նել նրանց: Այսպես օրինակ` վերջերս իմացանք, որ Թալին քաղաքում դեռեւս 1999 թվականից քաղաքապետարանն անհատույց սեփականու-թյան իրավունքով ավետարանչականներին է փոխանցել թիվ 3 մանկապարտեզը...

Այսօր նույն մանկապարտեզում մի սենյակ է առանձնացված իբրեւ ՙեկեղեցի՚ եւ մի ՙպատվելի՚ հովիվ էլ նշանակվել է այդտեղ հավաքներ անցկացնելու համար: Իսկ նախորդ քաղաքապետը, մեծապես գնա-հատելով ավետարանչականների ՙհանրօգուտ՚ ծառայությունները, անգամ քաղաքի փողոցներից մեկն անվանափոխել է ի պատիվ ավետարանչականների հովիվ Ռենե Լեւոնյանի: Թերեւս մեզ անհայտ են քաղաքին կամ որոշ անհատների մատուցած այն անգնահատելի ծառայությունները, որոնց արդյունքում ավետարանչականները հավեր-ժացվեցին Թալինում, սակայն ցավալի է տեսնել այս ամենը:
Կուզեինք նմանօրինակ ազգադավ կառույցներին կանաչ լույս տվողների աչքերին նայելով հասկանալ, թե ինչո՛ւ են, ուրանալով իրենց նահատակ նախնիներին եւ մեզ փոխանցված ժառանգությունը, այդ քայլերի դիմում` գիտենալով, թե ինչպիսի՛ն են հեռահար նպատակ-ները բոլոր այդ կազմակերպությունների: Ե՞րբ պիտի անդրադառնանք այս ամենին եւ կանգ առնենք` դադարեցնելով սեփական եսը եւ ազգային արժեքներն ու արժանապատվությունը ոտնահարելու գնով նյութականը հետապնդելու մեր խելահեղ համընդհանուր վազքը: Ա. Մեսրոպյան

«Ժամանակ», 2002 թ., մարտ 1-7 ԴՌՆԱԿԸ ԲԱՑ ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ Անուշ անուշ բզկտեմ քեզ...

Մեր ժամանակներում պարզապես հարգի է խոսել ժողովրդի շահերը պաշտպանողի դիրքերից:
Այլ կերպ չի լինում: Խոսում են բոլորը ու բոլորն էլ այս ժողովրդի «լավն են ուզում»: Իսկ ո՞րն է լավը, և ո՞ւմ է այն ձեռնատու: Իհարկե՝ խոսողին:
Ասածիս վառ օրինակն է վերապատվելի մի այր, որ մշտապես հանդես է գալիս լավագույն մաղթանքներով, բայց շատ անորոշ և հեռահար կասկածելի նպատակներով: Վերապատվելի Ռընե Լևոնյան: Սփյուռքահայ այս անձնավորությունը Հայաստան եկավ անկախությունից և ղարաբաղյան պատերազմից հետո: Ո՞վ է նա և ինչ է «շինում» Հայաստանում: Նվերնե՞ր է բաժանում՝ լավ (ո՞ւմ կողմից և ի՞նչ նպատակներով՝ այլ հարթության վրա քննարկելիք հարց է)... Ահա այստեղ է, որ պետք է հիշեցնենք, թե սույն հարգարժան այրը միշտ պատրաստ է «գեղեցիկ ու անմեղ» մտքեր հնչեցնել, մտահոգիչ խնդիրներ բարձրաձայնել և նույնիսկ վերլուծել՝ չմոռանալով «ձեռքի հետ» մի քանի ծանր քար գլորել ոչ այլ տեղ, քան Հայ Առաքելական Եկեղեցու և նրա ներկայացուցիչների կողմը:
«Ուզենք, թե չուզենք հայ մարդն ունի հոգևոր պահանջներ, և եթե դու չես բավարարում այդ պահանջները, մեկ ուրիշը կանի այդ»,- ասում է Ռընե Լևոնյանը և քիչ անց եզրակացնում, որ եթե հանդուրժող չենք աղանդների նկատմամբ, ուրեմն նույնն է, թե՝ «վաղվանից պետք է վերնիսաժի բոլոր նկարիչները միայն Մասիսը նկարեն»: Վերապատվելու տրամաբանությունը ուղղակի վեր է մեր պատկերացումներից: Մենք կարող ենք ենթադրել, որ Մասիսը ‎ֆրանսահայ մտավորականի համար այնքան էլ մեծ ներշնչանքի աղբյուր չէ՝ ազգային սրբության և ոգեշնչման աղբյուր լինելու իմաստով (թերևս նա կգերադասեր Էյ‎ֆելյան աշտարակն ու Սենայի կամուրջները), բայց գոնե աստվածաշնչյան վկայությունը բիբլիական լեռան մասին պիտի նրան ետ պահեր անհաջող համեմատությունից: Սա՝ իմիջիայլոց: Ըստ Ռ. Լևոնյանի, ինչպես պարտադիր չէ, որ բոլորս Մասիս նկարենք, այնպես էլ պարտադիր չէ, որ միայն Առաքելական Եկեղեցին մեր հոգևոր տունը համարենք: Թերևս այսպես է մեկնաբանվում վերապատվելու այլընրանքային դավանաբանական «կուտը», որի կոդը գաղտնազերծելու համար համար էլ գրիչ եմ վերցել: «Մարդու խղճի ազատություն՝ այս է խնդիրը: Կամ կընդունինք անիկա, կամ՝ ոչ» /Ռ. Լ./: Վստահ եմ, որ եթե նման «խղճի ազատությունը» պիտի բերի ազգի պառակտման և ազգային դիմագծի վերջնական աղճատման, պիտի չընդունվի: Բայց բարձրաձայնել այս հարցը այդպիսի շեշտադրումով, նույնն է, թե հասարակությանը... պարտադրել խղճի ազատությունը: Այլ խոսքով՝ Ռ. Լևոնյանը «խելք է սովորեցնում», թե՝ պետք է հանդուրժել աղանդները և այլադավանությունը: Հարց է ծագում՝ ում է ձեռնատու նման ազատությունը, որից անարխիայի, եվրոընտանիքի ցածրակարգ խավերին ձուլվելու և ազգային «ես»-ը աղճատելու հոտ է գալիս... Կամ՝ «Թող Առաքելական եկեղոցու սպասավորը նախ ինքը իրապես քրիստոնյա լինի, նոր՝ քարոզի մյուսներին» (Ռ. Լ.): Միամիտ մեկը այս խոսքերի մեջ կփորձի ազնիվ մտահոգություն կարդալ: Բայց եկեք կշռադատենք. ինչո՞ւ է վերապատվելին ամեն անգամ նմանատիպ հայտարարություններով հանդես գալիս: Հայտարարություններ, որ քանի գնում, այնքան ինքնավստահ երանգ են ստանում: Արդյո՞ք դրա նպատակը չէ «ջրել՚ 70 տարվա անհանդուրժողական թմբիրից հառնող և նոր շունչ առնող Հայ Առաքելական Ազգային Եկեղեցու հաստատուն առաջխաղացումը: Արդյո՞ք Ռընե Լևոնյանը բարձրախոսների և հեռուստաէկրանների առաջ «մտահոգ» մարդու կերպար ստեղծելով չի զբաղված:
Նա սիրում է խոսել 1700-ամյա եկեղեցու մասին և իրեն «խառնել» բարձրաստիճան հոգևոր հայրերի դասին: Սակայն դա չի խանգարում նրան առիթ-անառիթ «մուր քսել» մեր հոգևորականների քղանցքներին, որոնց մեջ, ինչպես ամեն բնագավառում, լավն էլ կա, վատն էլ: Մի՞թե նա չի կարող Առաքելական Եկեղեցու «խոհանոցի» մասին իր դատողությունները, կարծիքներն ու առաջարկները նախ ավելի բարձր ատյաններում հնչեցնել, թե իրեն պետք է, որ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱ ՀԱՄԱՅՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ: Չէ՞ որ յուրաքանչյուր հարց ավելի հեշտ է լուծել ուղղակի հասցեատիրոջ (իմա՝ Հայ Առաքելական Եկեղեցուն կամ օրենքների մասով՝ Ազգային ժողովին) դիմելով: Բայց ոչ: Ռընե Լևոնյանը պիտի ժողովրդին հայտնի իր մտահոգությունները, նման այն տատիկին, որ թոռ-ներին բաժանում է մեկական գաթա և որպես շնորհակալություն և երախտագիտություն՝ ստանում «տատիկի բաժինը»՝ յուրաքանչյուր թոռնիկի գաթայի կեսը: Հավանաբար Ռընե լևոնյանը ժողովրդին հայտնում է իր մտահոգությունները, որովհետև ժողովուրդը հավաքական գոյական է, նրանից կոնկրետ և կառուցողական առաջարկների մասին հարցեր ստանալը հավանական չէ: Իսկ դրա փոխարեն չափազանց մեծ է մարդկանց հոգիներում սև բծեր ընդգծելու մարմանջը: Օրինակ՝ ինչո՞ւ չփնովել Առաքելական Եկեղեցու սպասավորներին և այդպիսով «տեղ բացել» ավետարանչականների համար՝ չմոռանալով նաև հիշեցնել, որ դու սիրում ես Աստծո ստեղծած բոլոր մարդկանց՝ ուղղամիտ հավատացյալներին էլ, անհավատներին էլ, աղանդավորներին էլ... բայց ո՞ւմ ավելի շատ՝ պարզ է առանց հայտարարության:
Պետք է ենթադրել, որ Ռ. Լևոնյանը իր «մտահոգ» ելույթներով շատ բանի չի հասնի, որովհետև հայ ժողովուրդը դարեր ի վեր, նույնիսկ իր արյան գնով հավատացել է միայն մեկ Եկեղեցու, իր սերունդներին մկրտել ու ծիսակարգի մասնակցել միայն իր՝ Առաքելական Եկեղեցում և Սուրբ Երրորդությանը երկրպագել այնպես, ինչպես սովորեցրել են նրան Գրիգոր Լուսավորիչը, Գրիգոր Տաթևացին, Ներսես Շնորհալին ու Գրիգոր Նարեկացին: Այնպես որ՝ ռընեներն ու այլ «հյուրեր» ընդամենը ժամանակավորապես տեղ կունենան հայոց արևի տակ, ինչպես թեթևասահ այն ամպերը, որ քամիների նշան են: Շ. Գրիգորյան

ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ՌԸՆԵ ԼԵՎՈՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՕԳՈՒՏԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՀՈԳԵՎՈՐ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՄԵՋ (Որոշ կրճատումներով)
Սույն թվականի հունվարի 29-ին վերապատվելի Ռընե Լևոնյանը հյուրընկալվեց «Արմենիա» հեռուստաընկերության «Հայրենիք-սփյուռք» հաղորդմանը, ուր կրկին հանդես եկավ, մեր կարծիքով, անուղղամիտ խոսքերով և հայտարարություններով: Եթե փորձենք ընդհանուր անդրադարձ անել, ապա կարելի է ասել, որ վերապատվելին կրկին փորձում պրպտում է ժողովրդի օգուտը գտնել հոգևոր պառատկման մեջ՝ անընդհատ քարոզելով ժողովրդի բաժանում Մայր Առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիների միջև: Պետք է հիշել, որ հայ ավետարանական շարժումը իր հերթին պառակտված է 3 ուղությունների՝ հայ ավետարանական, Երևանի ավետարանական և ավե-տարանական մկրտական: Եվ ծիծաղելի է, երբ այդ պառակտիչ և պառակտված կազմակերպության ղեկավարը հանդես է գալիս հակաաղանդավորական պայքարի մասին հայտարարություններով և առավել ևս, ի թիվս այլոց, իրեն վերագրում է հակաաղանդավորական պայքարի առաքելությունը:
Վերապատվելին, ինչպես շատերն են նկատել, շատ է սիրում հիշատակել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի նախագահած կլոր սեղանը՝ ցույց տալու, թե իբր Հայ Եկեղեցին ճանանչում և ընդունում է ավետարան/չ/ականներին: Մինչդեռ նա անշուշտ սխալվում է: Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերմունքին, ապա թերևս տեղին է հիշեցնել հունահայոց թեմի առաջնորդ Ոսկան արք. Գալփաքյանի՝ «Ազգ» թերթի 2001 թ. թիվ 199-ում հրապարակված հետևյալ խոսքերը.«Օրինական չէ այն եկեղեցին, որ գալիս, իմ «կալվածքի» մեջ է մտնում իր վարդապետությամբ: Ինձ համար անըմբռնելի են հայ կաթոլիկ կամ հայ բողոքական հասկացողությունները: Մեր Եկեղեցին միշտ եղել է Հայաստանյայց Եկեղեցի: Մեր պատմությունը կերտողը Հայաստանյայց եկեղեցին է»: Արդարև, ըստ մեզ էլ օրինական չէ այդպիսի կեղծավոր եկեղեցին: Եվ թերևս վերապատվելին էլ դա հասկանա և դադարեցնի իր պառակտիչ գործունեությունը: Եվ, ընդհանրապես, մեզ հետ թերևս շատերը համաձայնեն, որ նա, ով մտահոգ է իր ժողովրդի կյանքով, ինչպես իրեն ներկայացնում է Ռընե Լևոնյանը, ձգտում է ներքին միության և ոչ թե բաժանման: «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» գաղափարը թերևս մի օր հոգեհարազատ դառնա վերապատվելուն, և նա վերադառնա հայոց մոր՝ Հայ Առաքելական Եկեղեցու գիրկը:
Վերջում հիշենք Ռընե Լևոնյանի մի արտահայտություն այդ նույն հաղորդումից. «Ուրախ եմ, որ 301 թվին պաշտոնապես ընդունեցինք քրիստոնեությունը» (բայց ի՞նչ ունի կաթոլիկությունից անջատված Մարտին Լյութերի հետևորդ Ռընե Լևոնյանը 301 թ. իրադարձությունների հետ): Ա. Արզումանյան «Ազգ օրաթերթ»



Հատված՝ «ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ» ԱՂԱՆԴ ԿԱՄ ՄԻ «ԲԱՐԵՆՈՐՈԳՉՈՒԹՅԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ գրքից







Մերժում Կյանքի խոսքի, Հոգ...
Մերժում Կյանքի խոսքի, Հոգ...

Ի՞նչ է քայքայիչ աղանդը
Ի՞նչ է քայքայիչ աղանդը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈ...
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈ...

Ավետարանական աղանդի գլխավ...
Ավետարանական աղանդի գլխավ...


Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 1886 | 


Copyright MyCorp © 2018
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0