Հինգշաբթի, 22.02.2018, 03:40 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 300

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 1 » Ի՞նչ է քայքայիչ աղանդը
15:17
Ի՞նչ է քայքայիչ աղանդը

Եթե փողոցում ձեզ մոտենա ժպտացող երիտասարդ և փորձի մեկ րոպեով գրավել ձեր ուշադրությունը` ձեզ վաճառելու մեքենաների լվացման ինչ-որ խոզանակ կամ քաշել-տանելու զբոսաշրջության գրասենյակ, ապա այդ դեպքում հեշտ է մերժելը: Շատ ավելի դժվար է, եթե անցորդին հետաքրքրում է Աստծո հանդեպ ձեր հավատը և նա հրավիրում է ձեզ Աստվածաշնչի ուսումնասիրման սեմինարների: Համաձայնվելով` ինքներդ էլ չեք նկատում, որ ձեզ հանձնում եք կրոնի գծով խաբեբաների իշխանությանը: Այսպիսով` կրոնական աղանդներ: Ներկայիս օրենսդրությունը բավական նպաստում է դրանց ծաղկմանը: Յուրաքանչյուր 10 հոգի կարող են գրանցվել որպես կրոնական կազմակերպություն, պետությունն ազատում է նրանց հարկերից և ընդհանրապես «կանաչ ճանապարհ» տալիս: Իսկ այժմ շատ հեշտ է հավաքագրել դյուրահավատ մարդկանց` խաղալով նրանց լավագույն զգացմունքների հետ: Հասարակության մեջ տիրում է օտարացման մթնոլորտ. ինչո՞վ լցնել հոգևոր դատարկությունը: Զարմանալի չէ, որ 1994 թվականի մայիսին` «Աում սենրիկե» աղանդի գործունեության ամենաեռուն շրջանում, դրանում ընդգրկված էր 48.600 ռուս: 1998 թվականի վերջին երկրում գրանցված էր աղանդավորական բնույթի ավելի քան 6000 կազմակերպություն, իսկ ներկայումս 500 հազար անչափահաս և 18-25 տարեկան մեկ միլիոն երիտասարդներ տարբեր կրոնական պաշտամունքների ազդեցության ներքո են:
Ի՞նչ է աղանդը: Դրան այլ կերպ կարելի է անվանել քայքայիչ պաշտամունք կամ պաշտամունքային նորագոյացություն: Դա կրոնական նպատակներ հռչակող, սակայն իրեն ավանդական կրոնական կոնֆեսիաներից առանձնացնող կազմակերպություն է: Այն արձագանքում է ցանկացած նորմալ մարդու հոգևոր պահանջներին` կյանքի իմաստի որոնում, հոգու անմահության հավատ, մարդկության ազատում տառապանքներից և պարզապես ինքնակատարելա-գործում: Այդ «ցուցանակն» էլ գրավում է նորեկներին: Իրականում աղանդների մեծամասնությունը հետապնդում է չարչիական շահեր` վերնախավի հարստացում շարքային անդամների ֆինանսական ու ֆիզիկական շահագործման հաշվին և իշխանության զավթում: Դրա համար էլ կառուցվում է նվիրապետություն` երկաթե կարգապահությամբ, «ուսուցչին» անվերապահ հնազանդությամբ, գլխավոր նպատակները թաքցնելու սկզբունքով (ճշմարտությունը գիտի միայն նեղ շրջանակը, իսկ աղանդավորին պլանների մասին աստիճանաբար հայտնում է «ուսուցիչը»` ծառայողական աստիճանով նրա առաջընթացի համեմատ): Այդ համակարգը շատ նման է պետության մոդելի, այնպես չէ՞: Իշխանության նույն մեխանիզմները, «ներքևների» նույն գաղափարական մշակումը: Զուր չէ, որ մասնագետները` իրավաբանները և հոգեբանները, կրոնական պաշտամունքները համարում են տոտալիտար: Իրենց արմատական դրսևորումներում կրոնական այդ կառույցներն ավելի վատանգավոր են, քան մաֆիական կլանները: Պատահական չէ, որ ժամանակակից ծայրահեղական և ահաբեկչական բոլոր կազմակերպությունները գործնականորեն կառուցված են հենց կրոնական աղանդների սկզբունքով: Ասենք` ինչպես և դրանց դիմակայող պետական ուժային կառույցները: Համաշխարհային կրոններից որևէ մեկին հարող մարդկանց միավորում է արժեքների և սկզբունքների ընդհանուր ըմբռնումը, իսկ աղանդավորներին ամենից առաջ միավորում է ուսուցչի հեղինակությունը և աղանդի այլ անդամների հետ անձնական հարաբերությունները: Այստեղից էլ` խոշոր կրոնների կազմակերպական որոշ փխրունությունը և դրանց դիմակայող աղանդների երկաթե կազմակերպվածությունը, մարդկանց լիովին տիրելու ձգտումը, աղանդի անդամի կյանքի բոլոր կողմերի վերահսկումը: Զոմբիացումն աղանդի անդամների հոգեբանական մշակման բազմաթիվ մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս վերահսկել նրանց հոգեկան աշխարհը և ուղղորդել վարքը: Աղանդները խիստ կործանարար, քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության բոլոր մակարդակների գործունեության առողջության վրա. անհատական առողջության (անհատի մակարդակում), միկրոսոցիալական առողջության (ընտանիքի, սոցիալական խմբի, աշխատանքային կոլեկտիվի մակարդակում) և մակրոսոցիալական առողջության վրա (ամբողջ հասարակության մակարդակում):Աղանդավորությունը և երիտասարդ սերունդը: Ժամանակակից աղանդավորությանը բնորոշ է ուժեղացված ուշադրությունը երիտասարդ սերնդի հանդեպ: Դա առաջին հերթին վերաբերում է բողոքական և իսլամական աղանդավորական հոսանքներին, քանի որ անկում ապրող հին ռուսական աղանդներն անտարբեր վերաբերմունք ունեն միսիոներական գործունեության հանդեպ: Ինչ վերաբերում է, օրինակ, բողոքական տիպի աղանդավորական միավորումներին, ապա նրանք օրինաչափորեն կապում են իրենց ապագան թարմ ուժերի հոսքի հետ: Համայնքների ղեկավարները, ամեն ինչից բացի, հասկանում են, որ երիտասարդությանը, որի մոտ լիովին չեն ձևավորվել աշխարհայացքի սկզբունքները, համոզմունքների համակարգը, ավելի հեշտ է «մշակել», ենթարկել իրենց ազդեցությանը: Հավատացյալ ծնողներին ուղղված շատ գրավոր հրահանգներում սովորեցնում են երեխաներին «հավատի ոգով» դաստիարակելու անհրաժեշտությունը, իսկ հաճախ էլ աղանդավորական համայնքները համալրվում են հենց հավատացյալների երեխաների հաշվին: Թե ավետարանական քրիստոնյա-բապտիստները, թե յոթերորդ օրվա ադվենտիստները, թե Եհովայի վկաները, թե հիսունականները, թե ավետարանչակաները և թե մենոնիտները մշտապես հիշեցնում են այն մասին, որ երիտասարդ սերունդն իր նկատմամբ սևեռուն ուշադրություն, միսիոներական ակտիվ աշխատանք պահանջող օբյեկտ է: Յոթերորդ օրվա ադվենտիստների գրավոր հրահանգներում մասնավորապես ասվում է. «Ծնողները չպետք է մոռանան իրենց ընտանիքներում միսիոներական լայն դաշտի մասին: Աստված յուրաքանչյուր մոր վրա սրբազան պարտականություն է դրել, նրան զավակներ պարգևել: Աստված ասում է. «Վերցրու այդ որդուն կամ դստերը, դաստիարակիր ինձ համար, հղկիր նրա խառնվածքը, ինչպես արքայական պալատի համար` թանկագին զարդերը, որպեսզի նրանք հավերժ փայլեն Տիրոջ ապարանքներում»: Նման կերպով ծնողներին գրավոր հրահանգներ է տալիս եհովականների գաղափարախոսությունը: «Դիտարան» (կամ «Դիտաշտարակ») ամսագրում եհովայական հեղինակը գրում է. Ծնողները պետք է պատասխան տան ոչ միայն իրենց խղճի, այլև Եհովայի առաջ, թե արդյո՞ք ամեն ինչ արել են, որպեսզի իրենց երեխային ցույց տան փրկության ուղին»:
Ինչպե՞ս են գրավում և մշակում
Մարդկանցից թաքցնում են տեղեկատվությունը կամ էլ պարզապես խեղաթյուրում են այն: Սակայն այդ խաբեությունը մանկական չարաճճիություն է` հոգեբանական ծրագրավորման համեմատ, ինչին ենթարկվում են շարքային աղանդավորները: Դրա համար կիրառվում է «գիտակցության հսկողություն»: Սկզբից նորեկը ենթարկվում է խմբակային ճնշման և այսպես կոչված սիրով ռմբակոծման: Նրան շարունակ ասում են, որ Աստված իրեն սիրում է, ինքն ընտրված է ինչ-որ վեհ առաքելության համար, աշխարհը թաղվել է մեղքերի մեջ և միայն իրենց ընտանիքում է, որ մարդիկ կարողանում են սիրել միմյանց: Այդ ամենի արդյունքում մարդու մոտ կասկածները վերանում են և առաջանում է պահանջ` մտնել այդ «ընտանիքը»: Կիրառվում են մանկական խաղերին նման խաղեր, խմբակային երգեցողություն, գրկախառնություններ, հպումներ և շողոքորթություն: Ընտանիքը մեկուսանում է հասարակությունից: Այդ մեկուսացումը կոտրում է աղանդավորի ցանկությունը` համեմատել «ուսուցչի» խոսքերն իրականության հետ: Կիրառվում են մտածողությունը կասեցնող միջոցներ ու հնարքներ: Միապաղաղ երգեցողությունը և կրկնվող գործողությունները մարդուն դնում են ներշնչելիության վիճակում: Նորեկին «ընտանիքի» հետ մտերմացնելու և մերձեցնելու անվան տակ նրան ստիպում են խոստովանել իր նախկին «մեղքերը»: Նպատակը վախի և մեղքի զգացողության առաջացումն է, որպեսզի մարդուն դարձնեն զգացմունքային առումով խոցելի: Դրան համար դիմում են բացահայտ կամ թաքուն սպառնալիքների, ինչպես նաև հերթով պատժում և հատուցում են: Խրախուսվում է հոգևոր վարժանքների դիմակի ներքո քնից հրաժարումը: Թերսնումը ներկայացվում է որպես հոգևոր բարձր մակարդակի հասնելու սննդակարգ կամ ծեսերի մաս: Նորեկին թույլ չեն տալիս մենակ մնալ, որպեսզի նա մտածելու ժամանակ չունենա: Ընդհակառակը, նրա ընկալման ուղիներն, առաջին հերթին` լսողությունը, տեսողությունը և շոշափելիքի օրգաններն, առավելագույն չափով ծանրաբեռնվում են: Արդյունքում կարճ ժամանակում նրա նախկին արժեքները փոխարինվում են նորերով: Ի՞նչ է կատարվում աղանդի մեջ հայտնված մարդու հետ: Իր տեսակետից` ինքը տեսնում է աստվածային լույսը, ճանաչում ճշմարտությունը, կամ էլ, օրինակ` հայտնություն է ստանում: Բժշկության տեսակետից` նրա մոտ զարգանում են նոր հոգեկան որակներ, որոնք ըստ հիվանդությունների միջազգային դասակարգման կոչվում են «անձի կախյալ խանգարվածություն» (որոշումների ընդունման իրավունքի հանձնում ուրիշին, սեփական պահանջների ստորադասում այլ մարդկանց պահանջներին, մենակության վախ): Պարզ ասած` մարդը հայտնվում է մանկության շրջանում: Նրան առաջարկվում է մանկան աշխարհազգացում, և մարդը դա ընդունում է: Ավելին, նա ստիպված է լիովին հրաժարվել իր անհատականությունից, իր «ես»-ից` հօգուտ աղանդի շահերի: Հայտնի է, օրինակ, որ «Միասնության Եկեղեցին» աշխարհի շատ երկրներում ունի արդյունաբերական ձեռնարկություններ և աղանդավորներին ստիպում է այնտեղ աշխատել չնչին աշխատավարձով: Համարյա բոլոր աղանդները պահանջում են, որ «նորադարձներն» իրենց փոխանցեն սեփական եկամուտների զգալի մասը կամ էլ ամբողջ գույքն իրենց վերգրեն:
Ինչպե՞ս մարդուն դուրս բերել աղանդից
Սա է հիմնական խնդիրը: Մարդը կամավոր կերպով է մտնում աղանդի մեջ, մտադիր չէ լքել իր նոր ձեռք բերած «ընտանիքը», որովհետև այնտեղ երջանիկ է: ՙԸնտանիքն՚ էլ իր հերթին է պայքարում յուրաքանչյուր անդամի համար, եթե նրա հարազատները փորձում են փրկել նրան: ԱՄՆ-ում մշակվել է մարդկանց քայքայիչ պաշտամունքներից դուրս բերելու երկու մեթոդ: Առաջինն ապածրագրավորումն է, այսինքն` մարդուն ուժով դուրս են բերում աղանդից, փակում չորս պատերի մեջ և հայտնում սոսկալի ճշմարտությունը, որը նա ընդհանրապես չի ուզում լսել. այն մասին, թե ինչպես են իր «ուղեղը լվացել», թե ինչպիսի նենգ խաբեբա է իր «ուսուցիչը», և այլն: Սա դաժան, սակայն արդյունավետ միջոց է, թեև առկա է իրավաբանական ռիսկը, քանի որ աղանդները դատական հայց են հարուցում ծնողների դեմ և հաճախ դատը շահում են: Երկրորդ` ավելի մարդասիրական մեթոդը կոչվում է «Խորհրդատվություն աղանդից դուրս գալու մասին»: Հարազատները հրավիրում են հոգևորակաների, և նրանք աղանդավորի կամավոր համաձայնությամբ նրան հաղորդում են բոլոր տվյալներն ու տեղեկությունները, որ նրանից թաքցնում է աղանդի ղեկավարությունը: Այնուհետև մարդն ինքնուրույն ընտրություն է կատարում` վերադառնալ աղանդ թե՞ ոչ:






Աղանդների գործունեության ...
Աղանդների գործունեության ...

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԱՂԱՎԱՂՈՒՄ...
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԱՂԱՎԱՂՈՒՄ...

էմոներն ատում են իրենք իր...
էմոներն ատում են իրենք իր...

Ուժե՞ղ, թե՞ անվտանգ եկեղե...
Ուժե՞ղ, թե՞ անվտանգ եկեղե...


Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 1134 | 


Copyright MyCorp © 2018
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0