Հինգշաբթի, 25.04.2024, 14:28 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 327

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 1 » ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻՑ
00:18
ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԱՂԱՆԴԻՑ

Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրեք այնպիսիններին, որ հերձվածներ և գայթակղություններ են շինում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. — խորշեցե՛ք նրանցից, որովհետ— այնպիսինները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին — քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը (Հռոմ. 16:17-18):
Գաղտնիք չէ, որ աղանդը համաշխարհային, գլոբալ բիզնես է՝ մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին: Աղանդներն աշխատում ու գործում են գաղտնի: Այդ կառույցները հասարակությանը վտա՛նգ են սպառնում: Շատերն ուղղակի գործադրում են արգելված մեթոդներ՝ խախտելով մարդու իրավունքը, գործադրում հոգեբանական ճնշում, շանտաժ, կոմպրոմատ՝ շահարկելով հիմնականում մարդու սոցիալական գործոնը: Այն բոլոր քաղաքացիները, որոնք ներգրավված են քայքայիչ կրոնական կառույցներում, արդեն իսկ տուժած են. ցավոք, որևէ օրենքով «քայքայիչ» կամ «տոտալիտար» հասկացությունը հիմնավորված չէ:
Հոգեբանը նշում է, որ աղանդի բովով անցածները հետագայում պարտադիր ունենում են հոգեկան խանգարումներ, նևրոզներ, փսիխոզներ, քանի որ կորցնում են իրենց ինքնությունը, տրամաբանելու կարողությունը և օժտված են լինում դոգմատիկ մտածողությամբ: Աղանդի պաշտամունքի արարողության ժամանակ ներշնչման տեխնիկայի կիրառմամբ, ստեղծվում է «զանգվածային փսիխոզի» իրավիճակ: Աղանդը գողանում է մարդու «ես»-ը, զոմբիացնում մարդուն, որը արտաքին աշխարհի և սեփական «ես»-ի աղճատման բարձրագույն դրսևորումն է:
20-րդ դարի 50-ականներին հոգեգալստականներից առաջացած մակերեսային կրոնական ուղղություններից է խարիզմատիկ շարժումը, որը հենվում է լոկ անհատների անձնական փորձառությունների վրա: Խարիզմատիկներից Հայաստանում գործում են «Կյանքի խոսքը», «Նոր սերունդը», «Կենդանի հավատքը»:
Աղանդավորական առաջնորդներից մեկը՝ ՌԴ հայտնի Լեդյաևը իր քարոզներից մեկի ժամանակ, նյութական դրությունը բարելավել ցանկացողներին, առաջարկում է «ստեղծել սեփական եկեղեցին և խուզել սեփական հոտի ոչխարներին»՝ «նրանց կաշին քերթելով տասը տակ»: Մեկ ուրիշը՝ Վ. Իվաննիկ անունով, քարոզում է՝ «Աստծո փառքն այն է, երբ բացելով սառնարանը այն գտնում ես բերնեբերան լի մթերքներով»: Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա՝ Տեր Եսայի Արթենյանի՝ դա առևտուր է, այլ ոչ թե աստվածաբանություն, այն բիզնես է միմյանց հետ, բիզնես՝ Աստծո հետ:
«Կյանքի խոսք եկեղեցին», շահարկելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունը, նշում է, թե իրենց եկեղեցին Հարավարևմտյան թաղամասի եկեղեցին է, մինչդեռ այդ տարածքում գործում է Առաքելական ընդամենը մեկ՝ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ եկեղեցին, որի հարևանությամբ էլ գտնվում է նրանց ժողովարանը: Այդ ժողովարանի շենքի դիմաց խաչ կանգնեցնելով՝ անտեղյակ մարդկանց համար տպավորություն են ստեղծում, թե իբր այդ շինությունը «եկեղեցի է»: «Եկեղեցի» կոչված շենքը սովորական շինություն է, որը նույն հաջողությամբ կարելի է առևտրի տուն կոչել: Դրսից միգուցե գրավող, բայց ներսից՝ խաթարված՝ եկեղեցուն հատուկ սուրբ խորհուրդն ու աստվածային լռությունը. փոխարինած «ժամերգություններ»՝ ծափերով, «ալելուիաներով», նվագախմբի և վոկալիստների ակտիվ մասնակցությամբ:
«Կյանքի խոսքը» Հայաստանում գործող ամենաակտիվ, ագրեսիվ և կազմակերպված աղանդավորական համայնքներից է: Բաժանելով թռուցիկ թերթոններ` խաբեությամբ մարդկանց իրենց «եկեղեցի» են հրավիրում՝ իբր բուժվելու համար՝ նախանշելով անգամ բուժման կուրսերը՝ 7 կիրակի օր: Առաքելական եկեղեղեցին ասում է. «Գնացե՛ք եկեղեցի, որ ունենաք հոգու փրկություն և երկնքի արքայությունում ապահովեք ձեր տեղերը, իսկ նրանք խորհուրդ են տալիս: «Եկե՛ք, որ բժշկվեք»,- նկատում է հոգևորականը: Նա հավատացած է, որ բուժվողները մեծամասամբ կեղծ վկայություններ են տալիս: «Եթե այդպես է, թող այնտեղ հաճախող խուլ երեխաներն էլ բուժվեն: Նրանց չեն կարող խաբել, որովհետև Հայաստանում գոյություն ունեցող 3500 խուլերը բոլորն իրար ճանաչում են»,- ասում է քահանան:
«Մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են Նրա զորությունը, և դու նրանցից հեռու կաց…» (Բ Տիմոթեոս 5):
Աղանդը վախի կապանքների մեջ է պահում իր անդամներին: «Կյանքի խոսքը» նշում է, թե իբր Սուրբ Հոգի ստացողը դասվում է սրբերի շարքը և օժտվում է լեզվախոսությամբ, բայց Հայ Առաքելական Եկեղեցին ճշմարիտ ճանապարհն է առաջարկում՝ շեշտը դնելով սիրո և երկյուղածության վրա:
«Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից — իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող հոգիների և դևերի ուսմունքների վրա» (Ա Տիմոթեոս Դ:1-7):
Նաիրա Մարտիրոսյան






Էմոներ. ովքեր են նրանք
Էմոներ. ովքեր են նրանք

Աղանդների գործունեության ...
Աղանդների գործունեության ...

Նախօրեին կախված 15-ամյա Է...
Նախօրեին կախված 15-ամյա Է...

Կարողացեք պաշտպանվել Ավետ...
Կարողացեք պաշտպանվել Ավետ...


Բաժին: Կյանքի խոսք | Դիտումներ: 2219 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0