Երեքշաբթի, 19.03.2024, 12:27 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մարտ 2024  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 325

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » Եհովայի վկաներ

Մեր հասարակությունը տարաբնույթ վերաբերմունք ունի "Եհովայի վկաներ” կազմակերպության հետևորդների նկատմամբ: Ոմանք նրանց հանդիպելիս վիրավորում են, ոմանք խղճում են, ոմանք փախչում են, սակայն մեծամասնությունը միանշանակ կարծիք են արտահայտում, որ նրանց քարոզչության հիմնական մոտիվացիան այն առասպելական եկամուտներն են, որոնք Եհովայի վկաները ստանում են յուրաքանչյուր անձին իրենց կազմակերպություն ներքաշելու համար (մոտ 50 կամ 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր անձի համար): Որտեղից են վերցված այս տվյալները, այդպես էլ մինչ օրս բացահայտված չէ: Առհասարակ մի կարծիք է ձևավորվել, թե մարդիկ ներքաշվում են աղանդների մեջ ֆինանսական կամ սոցիալական կարիքներից դրդված և դրանք ապահովում են լավագույնս ձևով: Եվ միայն իսկապես աղանդները ուսումնասիրած մասնագետները և տնտեսագետները կարող են բացահայտել, որ աղանդները ոչ թե հոգում են իրենց անդամների ֆինանսական կամ սոցիալական կարիքները, այլ հակառակը` որոշ աղանդներ գոյատևում են, զարգանում են և հարստանում են իրենց անդամների շնորհիվ, նրանց ջանքերով, ուժ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 3691 |  Ամսաթիվ: 11.05.2012


ՉԱՐԼԶ ՌԱՍԵԼԸ ԵՎ ԴԻՏԱՐԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ (ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ)
Այսօր Հայաստանում ակտիվորեն աճում բազմանում է մի նոր կրոնական շարժում, որին դժվար է անվանել կրոնական, քանի որ այն ավելի շուտ կուսակցական կազմակերպչական երանգ ունի։ Այդ շարժումը կրում Եհովայի վկաներ կամ Դիտարանի ընկերություն անունը։ Մեզանում այսօր Եհովայի թագավորությունը ծանուցող քարոզիչներն են դռնե-դուռ ընկած իրենց «բարի լուրը» բերում հայ ընտանիքներին։ Տարիներ առաջ նույն μանը փորձեցին անել ուրիշ աղանդավորներ, բայց, քարոզչության այդ արևմտյան ձևը իրեն չարդարացրեց և նրանք դադարեցին թակել բնակարանների դռները։ Այն ժամանակվա մունետիկները՝ քարոզիչները, դուռը բացողներին հարցնում էին« թե՝ «Չէ՞ք ուզում լսել Հիսուս Քրիստոսի մասին՚ և եթե ընդունում էին նրանց, սկսում էին իրենց քարոզչությունը, չմոռանալով վերջում հրավիրել իրենց ժողովարան-հավաքատեղին։ Այսօրվա «դուռ թակողները»՝ Եհովայի վկաները, նույնն են անում, բայց առանց Հիսուս Քրիստոսի։ Նրանք ուղղակի ասում են. «Մենք Ձեզ բարի լուր ենք բերել» և շարունակությո ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 2658 |  Ամսաթիվ: 05.05.2012


Սուրբ Երրորդության վարդապետությունը մեր օրերում մերժողներ՝ Եհովայի Վկաների, Դիտարանի ընկերությունը, 1989թ-ին Երրորդության վարդապետության ուսմունքի դեմ հրավիրված կոնֆերանսի արդյունքում հրատարակեց «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» (ՙShould you belive in the Trinity?՚) վերտառությամբ ամսագիր:
Վերոհիշյալ ամսագրում սուրբգրային համարները դիտավորյալ ներկայացված են կոնտեքստից դուրս: Վաղ Եկեղեցու հայրերի մեջբերումները ևս ընտրված են պարզ և կոնտեքստից դուրս, ինչը մեծ դժվարություն է ստեղծում հասկանալու, թե ինչպես և որտեղից են օգտվել նրանք։ Դիտարանի հրատարակիչները կասկածի տակ են դնում Երրորդության վարդապետությունը՝ Հիսուսին անվանելով սոսկ Աստվածորդի, որը փոքր է Հորից և ենթակա Նրա կամքին, իսկ Սուրբ Հոգուն ընդունում իբրև Եհովա Աստծո զորության դրսևորում։
Մեր նպատակն է դիտարկել այն փաստերը, որոնք Եհովայի վկաները Դիտարանում օգտագործում են Սուրբ Երրորդության վարդապետության մերժման մեջ։
Եhովայի վկաների քաղաքականությունն ուղղակի հակասում է սկզբնաղբյ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1607 |  Ամսաթիվ: 04.05.2012


Եհովայի վկաների աստվածաբանների և այդ հսկա կազմակերպության բոլոր անդամների ամենասիրած հարցը, որ նրանք բարձրացնում են պատեհ կամ անպատեհ առիթով, Աստծու անվան հետ կապված խնդիրն է։ «Դուք գիտե՞ք Աստծու անունը, մենք եկել ենք այստեղ, որ ձեզ հայտնենք այդ անունը, որ դուք էլ փրկվեք», - քարոզում են նրանք բոլորին, ում որ կարողանում են համոզել իրենց առաքելության արշավի ընթացքում։ Այսօրվա հրապարակի վրա եղած եհովական լայն սպառման հոգեբանությամբ տպագրված գրեթե բոլոր գրքույկներում կամ գրքերում, որն էլ որ թերթեք, անպայման կգտնեք մի քանի էջ այդ մասին, անկախ այն բանից, թե ի՞նչ է գրքի բովանդակությունը։ Այդ «անվան» հետ կապված նյութերում, միօրինակությամբ ու նույնաբանություններով (տավտալոգիա), դարձյալ անանուն աստվածաբանը «ապացուցում» է, որ Աստծու անունը պատմական բոլոր եկեղեցիները միտումնավոր կերպով թաքցրել են ժողովրդից« դրանով իսկ կատարելով սատանայի կամքը։ Եվ միայն հիմա, իրենք, Եհովայի վկաները, հստակ առաքելություն ունեն «աշխարհին տանել Աստծու անունը», որպեսզի ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 3074 |  Ամսաթիվ: 03.05.2012


Հռոմ, 13:1-7 հատվածում Պողոս առաքյալը բացահայտ և պարզ ներկայացնում է քրիստոնյայի դիրքորոշումը պետության հանդեպ (Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած: Հետևաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում.: Քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՜ն գործիր և նրանից գովասանք կը ստանաս, որովհետև նա Աստծու պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՜ր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապուած. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաև խղճմտանքի պատճառով. ահա թէ ինչու հարկեր էք վճարում. որովհետև նրանք Աստծու սպասաւորներ են՝ այդ բանին կանխապէս նշանակուած: Արդ, հատուցեցէ՜ք իւրաքանչիւրին իրենց պարտքեր ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1678 |  Ամսաթիվ: 01.05.2012


«Հայոց աշխարհ» թերթը հայտնում է, որ համաձայն «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված տվյալների, Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում այդ քայքայիչ աղանդի հետևորդների թվով:
Այսպես. 2009 թվականի ամփոփ տվյալների համաձայն, Հայաստանում կա 10.586 «Եհովայի վկա»: Մի քիչ շա՞տ չէ մի փոքրիկ պետության համար: Բայց դա էլ ամենը չէ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանի հայտարարության համաձայն, Արցախում այժմ կա զանազան աղանդների մոտ 3.000 հետեւորդ, որոնց մեծամասնությունը ,Եհովայի վկաներե աղանդի անդամ է:
Այս խայտառակ տվյալներն ուրվագծում են մի իրավիճակ, որ պատկերավոր կարելի է ձևակերպել այսպես` ,տեղ ենք հասելե: Համենայն դեպս, այդ ,տեղըե հեռու չէ այն «կանգառից», որից հետո սկսվում է ազգի և հասարակության, որպես ամբողջական միավորի, հոգևոր և բարոյական փսորում-փոշիացումը:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե խտացնում ենք գույները, ապա կարող են նորից նայել նշված թվե ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1794 |  Ամսաթիվ: 30.04.2012


Նոր աշխարհի թարգմանական կարողությունները լավագույնս ի հայտ է գալիս մեկ ուրիշ բառի՝ խաչ բառի
հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Խաչի թշնամիներ միշտ եղել են սկսած առաքելական
ժամանակներից բայց XIX դարի Եհովայի վկաներին կարելի դասակարգել, որպես խաչի նորագույն
թշնամիներ։
Քանի որ Եհովայի վկաների աստվածաբանության մեջ, ինչպես էլ այն դիտարկենք, չկա
փրկություն, այն իմաստով, ինչպես ընկալում են դասական և անգամ նորագույն քրիստոնեական
եկեղեցիները, ապա պարզ է, որ պետք է անարգվի նաև այս ՙբառը՚։ Թերևս անանուն թարգմանիչները և
Դիտարանի հրատարակիչները գորդյան հանգույցի պես են լուծում այդ հարցը՝ ուղղակի վերացնում են
խաչը՚ տալով դրան ինչպես և կարելի էր սպասել համապատասխան հիմնավորում։
Այսպես, 1936 թվականին Դիտարանի ընկերությունը լույսի ճառագայթումով՚ հայտնաբերեց, որ
մինչև այդ օրը սխալ է հասկացվել ՙԽաչը ուստի այն ամենուր պետք է փոխարինվի ցից բառով, իսկ
համապատասխան բայը խաչել ցից հանել ձևով գ.33 էջ 26 ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1860 |  Ամսաթիվ: 30.04.2012



Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0