Հինգշաբթի, 14.11.2019, 05:02 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Նոյեմբեր 2019  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 310

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » Նորություններ

Վերջին ելույթներում «Քայքայից պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը հայտնել էր, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցություններից 5-ը բանակցում էր աղանդավորական կառույցների հետ: Փորձագետը նշել էր, թե բանակցողների անունները կհրապարակի խորհրդարանի կազմվելուց հետո, եւ չի բացառվում, որ ԱԺ-ում հայտնվեն աղանդավորներ: Խնդրի շուրջ «Առավոտը» զրուցեց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ: Հաշվի առնելով աղանդավորների ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքին՝ քահանան նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից՝ աղանդավոր է, անհավատ, թե Առաքելական եկեղեցու հետեւորդ, ունի քաղաքացիական պարտք՝ որպես իր պետության անդամ մասնակցել ընտրություններին. «Ցանկացած հավատացյալ մարդ ազնիվ է, ինչը վերաբերում է նաեւ աղանդավորներին, քանի որ նրանք մոլորված, բայց, այնուամենայնիվ՝ մարդիկ են: Խնդիրն այն է, որ նրանք անմիջական եւ մեծ կախվածության մեջ են իրենց առաջնորդից: Եթե առաջնորդն ա ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1505 |  Ամսաթիվ: 17.05.2012


«Միացյալ երիտասարդական լիգա» երիտասարդական շարժումը Բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ուր արտահայտում է իր անհանգստությունը «Խորան» կրոնական կազմակերպության և կառույցի ղեկավար Հրաչյա Խաչատրյանի անօրինական գործունեության մասին և նախագահից խնդրում դադարեցնել «Խորանի» գործունեությունը:
Բաց նամակում երիտասարդական շարժման ներկայացուցիչները տեղեկացնում են, որ «Խորան» կազմակերպության մասին բողոքների հրապարակումից հետո, վերջինիս անդամները զանգահարել են «Միացյալ երիտասարդական լիգա»-ի ակտիվիստներին՝ սպառնացել ու վիրավորել իրենց:

«Վիրավորում էին նաև մեր երկրին, «Հայաստանը պիղծ երկիր է» խոսքերով, նման բովանդակությամբ բազմաթիվ վիրավորանքներ ենք ստացել սփյուռքից, մասնավորապես`Իսպանիայի մեր հայրենակիցներից»,- ասված է շարժման բաց նամակում:

«Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել այդ կրոնական կազմակերպության գործունեության դադարեցման ուղղությամբ»,- ասված է ՀՀ նախագահին հասցեագրված Բաց նա ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1167 |  Ամսաթիվ: 09.05.2012


Վերջերս ֆեյսբուքային կայքէջում հայտնվեց մի տեղեկատվություն, որ «Կյանքի խոսք» եկեղեցին և Ավետարանական եկեղեցին ընտրությունների ժամանակ սատարելու են «Ժառանգության» կուսակցության անդամներին,- այսօր ասուլիսում հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը. «Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ կրոնական կառույցներն ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին»:

Ըստ ՀԿ-ի նախագահի, հովիվն ում համար ասում է, աղանդավորական կազմակերպությունների անդամները նրա օգտին էլ տալիս են իրենց ձայնը:

Մասնակցում են ընտրություններին 8 կուսակցություն, երեքին կարող եմ հանել, հինգը աղանդների հետ համագործակցում են,- ասաց Ա. Ամարյանը:

Ասուլիսի ավարտից հետո նա այդ թիվը ճշտեց` չորսը չեն համագործակցում: Իսկ ասուլիսի ընթացքում շատ ուշագրավ բաներ ասաց: Օրինակ այն, որ վերջերս ֆեյսբուքում հայտնված տեղեկատվության համաձայն` «Կյանքի խոսքը» և Ավետարանչական եկեղեց ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1280 |  Ամսաթիվ: 04.05.2012


«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոն»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աղանդավորական կազմակերպությունները ակտիվորեն մասնակցելու են մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:

«Հայաստանում կա մոտ 200-230 հազար աղանդավոր, ինչը կազմում է ընտրողների 10 %-ը: Իսկ այդքան քվեներով կարելի է մտնել ԱԺ և ձայն ունենալ: Այդ պատճառով էլ կուսակցությունները համագործակցում են նրանց հետ: Ընտրությանը մասնակցող 8 ուժերից միայն ՀՀԿ-ն, Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայերը» չեն համագործակցում աղանդավորների հետ, մնացած 5-ի դեպքում նման բան հնարավոր է»,- ասաց Ամարյանը:

Ըստ նրա, կրոնական կազմակերպությունները շատ լավ ֆինանսավորում ունեն, գումարների մեծ մասը նրանք հիմնականում ստանում են արտերկրից, ինչպես նաև դոնորներից, որոնց թվում են նաև կուսակցությունները, մյուս աղբյուրը ցանցային մարքեթինգն է. «2000 թվականին դր ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1269 |  Ամսաթիվ: 04.05.2012



Copyright MyCorp © 2019
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0