Երեքշաբթի, 19.03.2024, 05:48 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մարտ 2024  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 325

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » Ավետարանականներ

«ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ» ԱՂԱՆԴ ԿԱՄ
ՄԻ «ԲԱՐԵՆՈՐՈԳՉՈՒԹՅԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Դու պապանձեցրու, Տե՜ր, հերձվածողների բերանները…
կործանի՜ր Քո Սուրբ Եկեղեցու վրա հարձակվողներին…»
Սուրբ Եղիշե Վարդապետ
Շատերի մոտ է այս հարցը առաջանում. ավետարանական եկեղեցի կոչվածը եկեղեցի՞ է, թե՞ աղանդավորական ինքնակոչ կազմակերպություն, այնտեղ հաճախելով արդյոք չե՞նք ուրանում մեր Առաքելական Սուրբ Հավատը, և արդյոք ինքներս մեզ դժոխքի չենք դատապարտում: Հարցին պատասխանելու համար մի փոքր էքսկուրս կատարենք՝ օգտվելով հենց իրենց՝ ավետարանականների գրքերից:
ՊԱՏՄԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍ ԿԱՄ ՍԿԻԶԲՆ ՉԱՐՅԱՑ
1846 թվական. հուլիսի մեկ. Թուրքիա. Ստամբուլ… 40 հայեր Ստամբուլում հիմնեցին, այսպես կոչված, հայ ավետարանական եկեղեցի՝ այդ օրը ևս մտցնելով հայ ժողովրդին դժբախտություն բերող տարեթվերի մեջ:
Չորս տարի անց՝ 1850 թվականի նոյեմբերի 27-ին, հայ ավետարանականները պաշտոնական ճանաչում ստացան օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիթի կոմից, որով վերջինս կարողացավ հայության մի ստ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 5141 |  Ամսաթիվ: 09.05.2012


Ավետարանականները որդեգրել են վարդապետական հարցերում մարդու կարծիքի ազատության և Սուրբ Գիրքը բոլորի կողմից մեկնվելու իրավունք ունենալու բողոքական կործանարար սկզբունքը։ Դարձյալ մոռանալով կամ չուզենալով հիշել Պողոս Առաքյալի Խոսքը. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՜ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք և ձեր մեջ բաժանումներ չլինեն….» (Ա Կոր. 1.10) : Արդյունքը կանխատեսելի էր և իրեն շատ ուշացնել չտվեց. շեղվելով Առաքյալների և Սուրբ Հայրերի մատնանշած Արքունի Փրկարար Ուղղափառ Ճանապարհից՝ ավետարանականներից ամեն մեկն, իրեն առաքյալ կամ նվազագույնը սուրբ համարելով, սկսեց «ուսումնասիրել» Աստվածաշունչը, զբաղվել հոգևոր մտավարժանքներով և, բնականաբար, յուրաքանչյուրը ըստ իր մեղքերի, ըստ իր կրքերի, ըստ իր մտքի տհասության՝ շեղվելով ընկավ դևի պատրաստած որոգայթները։ Արդյունքում աշխարհում որքան ավետարանական գոյություն ունի, նույն այդքան էլ Աստվածաշնչի ավետարանական եղծված մեկնություն և վարդապետություն։
Առաջին համաշխարհայինից հետո ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 3076 |  Ամսաթիվ: 07.05.2012


Նույնիսկ ավետարականների պարագլուխներն են տխրորեն խոստովանում, որ. «հայ ավետարանականությունը այսօր հոգևորապես և բարոյապես այն չէ, ինչ որ էր երեկ»: «Այսօր ավետարանականությունը գոյություն ունի որպես /լոկ/ անուն...» , որ իրենց «եկեղեցին» ունեցավ բազում սխալներ և թերություններ և նշում են դրանցից մի քանիսը.
Ա. ձախողում Հայ Առաքելական Եկեղեցու բարեկարգման իրենց սկզբնական նպատակի մեջ
Բ. հավասարակշռւթյան չպահպանումը հայքրիստոնյա ժառանգության և բողոքական-ավետարանականության միջև
Դ. այսպես կոչված «հայ ավետարանական եկեղեցին» թուլացրեց հայ ժողովրդի միասնականությունը
Ե. այն ընտրեց Հայ Առաքելական Եկեղեցուց մեկուսանալու ուղին ավետարականների «եկեղեցին» աստիճանաբար դարձավ ինքնագոհ
Զ. այն ժամանակի ընթացքում կորցրեց այն, ինչով արդարացնում էր իր ապստամբությունը և ինչով հիմնավորում էր իր գոյությունը՝ ավետարանչությունը /Աստծո խոսքի տարածումը/ :
Ավետարանականներից շատերը խորհում են« որ իրենց հովիվները գործում են այն հա ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 1667 |  Ամսաթիվ: 07.05.2012


Նշենք, որ ավետարանականների գործունեության ռազմավարության դրույթներից է. Ա. Հասարակության ապակողմնորոշումը՝ պնդելով պատմական, փաստական, վարդապետական այն սխալ դրույթը, որ «ավետարանականները» Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցի են և /իրենց խոսքերով՝ Առաքելական եկեղեցու քույր եկեղեցի/... որի նպատակով աշխատանք է տարվում Առաքելական Եկեղեցու, նրա հոգևորականների հետ կապերի սերտացման, ճեմարանական համակարգ թափանցման և երկուստեք «հաճոյախոսությունների փաթեթի» հավաքման ուղղությամբ: Բ. «քարոզչությունը», որը գործնականում վեր է ածվում հոգեորսության, ավետարանելու անվան տակ բողոքական հերձվածը տարածման Գ. «քրիստոնեական դաստիարակության» անվան տակ մուտք գործել այնպիսի ռազմավարական և կարևոր ոլորտներ ինչպիսիք են՝ դպրոցը (կրթական ոլորտը ընդհանրապես), մշակութային հաստատությունները, ԶԼՄ-ներ Դ. նյութական օգնությունների տրամադրում. դեղամիջոցների տրամադրում, ամառային ճամբարների կազմակերպում, ֆինանսական կառույցների միջոցով վարկերի և դրամաշնորհների տրամադրում։ Սրանք մարդկանց դրականորեն են տրա ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 1782 |  Ամսաթիվ: 06.05.2012


«Ազգ» օրաթերթ, #224, 08/12/2005 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՂԱ՞ՆԴ Է
Ավետարանչական եկեղեցին իրեն քույր եկեղեցի է հորջորջում Հայաստանյաց եկեղեցուն եւ մշտապես, պատեհ եւ անպատեհ հայտարարում է, որ սատարում է մայր եկեղեցուն, սակայն, իր գործունեությամբ ոչ պակաս աղանդ է դիտվում մեր կողմից: Որովհետեւ մշտապես հետամուտ է հոգեորսության նաեւ մեր հոտի խաղաղ ընթացքը խափանելունե, այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ նախընթաց օրը Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
Ըստ Մայր աթոռի ներկայացուցչի, ավետարանչական եկեղեցու սպասավորների տարբեր ձեռնարկները, տարբեր հայտարարությունները պարզապես փաստում են այդ իրողությունը: Մի խոսքով, հաստատապես` Ավետարանչական եկեղեցին մեզ քույր եկեղեցի չէ: Հիշեցնենք, որ քրիստոնեական դավանաբանության ջատագով ավետարանչական եկեղեցին նաեւ հեռուստաընկերություն ունի` Ավետիսը եւ բավական ակտիվ սփռում է իր գաղափարաբանությունը նաեւ եթերից: Կ. Դ.

< ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 3336 |  Ամսաթիվ: 06.05.2012



Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0