Կիրակի, 08.12.2019, 01:19 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 312

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » Այլ աղանդներ

«Ազդակ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Կարապետ Կարապետյանը, «Միացյալ երիտասարդական լիգայի» նախագահ Սեւակ Հովհաննիսյանը եւ «Էություն» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր նախագահ, հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը: Բանախոսները խոսեցին «Խորան» կոչվող աղանդի գործունեությունից եւ մեր երկրում դրա վտանգավոր ազդեցությունից: Տեր Կարապետը նշեց, որ առհասարակ, աղանդների ներկայությունը մտահոգիչ է՝ ելնելով Հայաստանի փոքր պետություն լինելու եւ քիչ բնակչություն ունենալու հանգամանքից. «Չէ՞ որ յուրաքանչյուր աղանդ միտված է ջլատել մեր պետությունը եւ քայքայել ժողովրդին: Ես օրենսդիրներին կոչ կանեի վերանայել կրոնական կառույցների մասին օրենքը եւ սահմանափակել դրանց գործունեությունը»: Քահանայի խոսքով՝ ինչքան շատ ենք խոսում աղանդներից, այնքան շատ ենք նրանց քարոզում. «Գերադասելի է խոսելու փոխարեն եկեղեցու կյանքին մասնակից լ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 1940 |  Ամսաթիվ: 10.05.2012


Բողոքականության խոշորագույն ուղղությունն է, որ հիմնադրվել է Գերմանիայում, Մարտին Լյութերի կողմից XVIդ.: Նրա ուսմունքում ձևակերպված են բողոքականության գլխավոր դրույթները, սակայն լյութերականությունը դրանք կյանքի կոչեց նվազ հետևողականությամբ, քան կալվինիզմը: Իրենց հավատքի ուսմունքի հիմնական գրքերի թվին է պատկանում Մելանխթոնի շարադրած «Աուգսբուրգյան դավանանքը», «Աուգսբուրգյան դավանության ջատագովությունները» և Մ. Լյութերի համառոտ հարցուպատասխանը (կատեխիզիսը): Բացի այս լյութերականների գրականության մաս են կազմում «Շմալկալդենյան հոդվածները», լյութերական «Փոքր կատեխիզիսը» և «Մեծ կատեխիզիսը», ինչպես նաև «Համաձայնության բանաձևը»: Լյութերականությունը հավատքը հասկանում է որպես մարդու անմիջական կապ Աստծո հետ, որտեղից էլ «հավատքով արդարանալու» ուսմունքը՝ ի հակադրություն կաթոլիկ եկեղեցու, գործերով արդարանալու, եկեղեցու ու շնորհի վերաբերյալ ուսմունքին: Նրանք որպես հավատքի միակ աղբյուր են ընդունում Սուրբ գիրքը՝ մերժելով Սրբազան ավանդությունը: Մերժում են վանականություն ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 1283 |  Ամսաթիվ: 04.05.2012


XIX դարի ամերիկյան մայրցամաքում առաջացած կրոնական շարժումների ընդլայնումը և տարածումը ամերիկյան մայրցամաքից դուրս սկսվեց արդեն XX դարի սկզբին։ Նոր աշխարհը Հին աշխարհի նմանողությամբ վերաստեղծելը, փաստորեն, այդ շարժումների մեջ բացահայտ կերպով է արտահայտվում։ Ժ. Սմիթի հայտնությունները Երուսաղեմն ու Իսրայելը տեղափոխեցին օվկիանոսից այն կողմ՝ արևմուտք, Միլլերն ու Ռասելը գուշակեցին աշխարհի վախճանի օրը, նշեցին տեղը, ուր պետք է իջներ Հիսուս։ Սկզբունքորեն ամերիկյան մայրցամաքի,ինքնահաստատմանե ծրագրերը ի չիք դարձան և, բնականաբար, պետք է սրան հետևեին նոր շարժումներ, որոնք, ծնունդ առնելով արևմուտքում, թույլ չտային այդ նույն սխալներն ու հուսախաբության տանող քարոզությունները։ Այդպես, XIX դարի վերջին օրը՝ 1900 թ. դեկտեմբերի 31-ին, ամերիկյան մայրցամաքում ծնունդ առավ հերթական կրոնական շարժում, որը բնականաբար, ընդունելով մնացած բոլորի սխալ լինելը և միայն իր ճշմարիտ լինելու սկզբունքը, ինքնատիպ դարձավ իր վերին աստիճանի մակերեսային աստվածաբանական մտքով։ Այդ շարժմամբ էր, որ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 2803 |  Ամսաթիվ: 03.05.2012


XX դարի վերջին տասնամյակում Հայաստան թափանցեցին զանազան կրոնական հոսանքներ, ամենատարբեր ճանապարհներով: Եթե որոշ շարժումներ չթաքցրեցին իրենց երեսը և հանդես եկան իրենց իսկական դեմքով (մորմոններ, խարիզմատներ և այլն), ապա դրանց մի մասն հայ իրականություն մուտք գործեց բարեգործական կազմակերպությունների դիմակով, նոր կրթական ծրագրերի ու մեթոդների ներդրման անվան տակ և այլն: Այս վերջին ձևով հանդես է գալիս Վալդորֆյան մանկավարժությունը:
Ժամանակակից աղանդավորական շարժումներին բնորոշ այդ ՙինտելեկտուալ՚ շարժումներից է անտրոպոսոֆիան` որի հիմնադիրն է համարվում Ռուդոլֆ Շտայները, իր հիմնած Վալդորֆյան մանկավարժությամբ, որն ահա արդեն շատ տարիներ մուտք է գործել Հայաստանի հանրակրթական դպրոց` գիտափորձի քողի տակ, լայնորեն ու բազմակողմանիորեն պաշտպանյալներ գտնելով Կառավարության գրեթե բոլոր օղակներում:
Ռուդոլֆ Շթայները (1861-1925թ.թ.) գերմանացի գիտնական է, իդեալիստ փիլիսոփա, անթրոպոսֆիայի և վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը:
Անթրոպոսոֆիան հունարենից թարգ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 2716 |  Ամսաթիվ: 01.05.2012



Copyright MyCorp © 2019
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0