- |
|
|
- |
|
|
Բաժանմունքներ |
|
|
Օրացույց |
|
|
Պահոց |
|
|
Հարցումներ |
|
|
Մուտքի եղանակ |
|
|
|
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 03
Եհովայի վկաների աստվածաբանների և այդ հսկա կազմակերպության բոլոր անդամների ամենասիրած հարցը, որ նրանք բարձրացնում են պատեհ կամ անպատեհ առիթով, Աստծու անվան հետ կապված խնդիրն է։ «Դուք գիտե՞ք Աստծու անունը, մենք եկել ենք այստեղ, որ ձեզ հայտնենք այդ անունը, որ դուք էլ փրկվեք», - քարոզում են նրանք բոլորին, ում որ կարողանում են համոզել իրենց առաքելության արշավի ընթացքում։ Այսօրվա հրապարակի վրա եղած եհովական լայն սպառման հոգեբանությամբ տպագրված գրեթե բոլոր գրքույկներում կամ գրքերում, որն էլ որ թերթեք, անպայման կգտնեք մի քանի էջ այդ մասին, անկախ այն բանից, թե ի՞նչ է գրքի բովանդակությունը։ Այդ «անվան» հետ կապված նյութերում, միօրինակությամբ ու նույնաբանություններով (տավտալոգիա), դարձյալ անանուն աստվածաբանը «ապացուցում» է, որ Աստծու անունը պատմական բոլոր եկեղեցիները միտումնավոր կերպով թաքցրել են ժողովրդից« դրանով իսկ կատարելով սատանայի կամքը։ Եվ միայն հիմա, իրենք, Եհովայի վկաները, հստակ առաքելություն ունեն «աշխարհին տանել Աստծու անունը», որպեսզի
...
Շարունակել ընթերցել »
|
XIX դարի ամերիկյան մայրցամաքում առաջացած կրոնական շարժումների ընդլայնումը և տարածումը ամերիկյան մայրցամաքից դուրս սկսվեց արդեն XX դարի սկզբին։ Նոր աշխարհը Հին աշխարհի նմանողությամբ վերաստեղծելը, փաստորեն, այդ շարժումների մեջ բացահայտ կերպով է արտահայտվում։ Ժ. Սմիթի հայտնությունները Երուսաղեմն ու Իսրայելը տեղափոխեցին օվկիանոսից այն կողմ՝ արևմուտք, Միլլերն ու Ռասելը գուշակեցին աշխարհի վախճանի օրը, նշեցին տեղը, ուր պետք է իջներ Հիսուս։ Սկզբունքորեն ամերիկյան մայրցամաքի,ինքնահաստատմանե ծրագրերը ի չիք դարձան և, բնականաբար, պետք է սրան հետևեին նոր շարժումներ, որոնք, ծնունդ առնելով արևմուտքում, թույլ չտային այդ նույն սխալներն ու հուսախաբության տանող քարոզությունները։ Այդպես, XIX դարի վերջին օրը՝ 1900 թ. դեկտեմբերի 31-ին, ամերիկյան մայրցամաքում ծնունդ առավ հերթական կրոնական շարժում, որը բնականաբար, ընդունելով մնացած բոլորի սխալ լինելը և միայն իր ճշմարիտ լինելու սկզբունքը, ինքնատիպ դարձավ իր վերին աստիճանի մակերեսային աստվածաբանական մտքով։ Այդ շարժմամբ էր, որ
...
Շարունակել ընթերցել »
|
|
|
|