Շաբաթ, 20.04.2024, 10:36 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 326

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10 » Նախօրեին կախված 15-ամյա Էմմայի համակարգչում 666 թվանշաններով եւ տարօրինակ գրություններ են գտել
18:04
Նախօրեին կախված 15-ամյա Էմմայի համակարգչում 666 թվանշաններով եւ տարօրինակ գրություններ են գտել

Ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում սոսկալի ինքնասպանություն էր կատարվել. 15-ամյա Էմմային գտան տանը` կախված:

Նրան ճանաչողները ասում էին, որ 9-րդ դասարանում սովորող Էմման գերազանց սովորող աշակերտ էր, խելացի ու հանգիստ վարքագծով, նպատակ ուներ ընդունվել բժշկական ինստիտուտ, եւ հայտնի չէր աղջկա ինքնասպանության պատճառը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործով դատա-բժշկական փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ ինքնասպանության պատճառների վերաբերյալ վերջնական եզրակացություն դեռ չկա:

Ինքնասպանություն գործած աղջկա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների խոսքով` 15-ամյա Էմմայի համակարգիչը ուսումնասիրվել է, եւ տիրապետող է այն վարկածը, որ աղջիկը եղել է այսպես կոչված ‘’էմոյական’’ շարժման հետեւորդ:

Աղջկա համակարգչում հայտնաբերվել են գրառումներ 666 թվանշաններով եւ գրությամբ.’’Եթե դու քեզ զոհաբերես, ապա մայրդ ու եղբայրդ կապրեն երջանիկ’’: Խոսվում է այն մասին, որ Էմման ընկերություն է արել ‘’էմոյական’’ աղջիկների հետ: Մեր աղբյուրները բացառում են սիրային հողի վրա կատարված ինքնասպանության վարկածը:

Հիշեցնենք, որ էմո /էմոցիոնալ/ շարժումը ստեղծվել է նույնանուն երաժշտության ոճի բազայի վրա, եւ հիմնականում ազդում է դեռահասների ու երիտասարդների վրա, քանի որ այդ տարիքում է դեռահասների մոտ սկսվում էմոցիոնալ անկայունություն, իսկ Էմոների գլխավոր օրենքն է էմոցիաների արտահայտումը: Նրանք առանձնանում են ինքնաարտահայտմամբ, անարդարությանը դիմակայությամբ, հատուկ զգացմունքային աշխարհայացքով: Էմոները, որպես կանոն, խոցելի եւ դեպրեսիվ մարդիկ են, ինչը եւ առաջացրել է լացկան տղաների եւ աղջիկների կարծրատիպ: Հայաստանում էմոների շարժումը լուրջ վտանգ է ներկայացնում, հաշվի առնելով այդ շարժման անդամների ինքնասպանությունները կամ դրանց փորձերը:

Աղբյուր՝ henaran.am,






Ավետարանականների և մնացյա...
Ավետարանականների և մնացյա...

Ինչո՞վ են զբաղվում Կյանքի...
Ինչո՞վ են զբաղվում Կյանքի...

Եհովայի Վկաներ՝ Դիտարանի ...
Եհովայի Վկաներ՝ Դիտարանի ...

Եհովայի վկաները խուսափում...
Եհովայի վկաները խուսափում...


Բաժին: Էմոներ | Դիտումներ: 3521 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0