Ուրբաթ, 29.03.2024, 05:06 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մարտ 2024  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 325

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » Հին գրառումներ

Հռոմ, 13:1-7 հատվածում Պողոս առաքյալը բացահայտ և պարզ ներկայացնում է քրիստոնյայի դիրքորոշումը պետության հանդեպ (Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած: Հետևաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում.: Քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՜ն գործիր և նրանից գովասանք կը ստանաս, որովհետև նա Աստծու պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՜ր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապուած. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաև խղճմտանքի պատճառով. ահա թէ ինչու հարկեր էք վճարում. որովհետև նրանք Աստծու սպասաւորներ են՝ այդ բանին կանխապէս նշանակուած: Արդ, հատուցեցէ՜ք իւրաքանչիւրին իրենց պարտքեր ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1681 |  Ամսաթիվ: 01.05.2012


XX դարի վերջին տասնամյակում Հայաստան թափանցեցին զանազան կրոնական հոսանքներ, ամենատարբեր ճանապարհներով: Եթե որոշ շարժումներ չթաքցրեցին իրենց երեսը և հանդես եկան իրենց իսկական դեմքով (մորմոններ, խարիզմատներ և այլն), ապա դրանց մի մասն հայ իրականություն մուտք գործեց բարեգործական կազմակերպությունների դիմակով, նոր կրթական ծրագրերի ու մեթոդների ներդրման անվան տակ և այլն: Այս վերջին ձևով հանդես է գալիս Վալդորֆյան մանկավարժությունը:
Ժամանակակից աղանդավորական շարժումներին բնորոշ այդ ՙինտելեկտուալ՚ շարժումներից է անտրոպոսոֆիան` որի հիմնադիրն է համարվում Ռուդոլֆ Շտայները, իր հիմնած Վալդորֆյան մանկավարժությամբ, որն ահա արդեն շատ տարիներ մուտք է գործել Հայաստանի հանրակրթական դպրոց` գիտափորձի քողի տակ, լայնորեն ու բազմակողմանիորեն պաշտպանյալներ գտնելով Կառավարության գրեթե բոլոր օղակներում:
Ռուդոլֆ Շթայները (1861-1925թ.թ.) գերմանացի գիտնական է, իդեալիստ փիլիսոփա, անթրոպոսֆիայի և վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը:
Անթրոպոսոֆիան հունարենից թարգ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 3622 |  Ամսաթիվ: 01.05.2012


Եթե փողոցում ձեզ մոտենա ժպտացող երիտասարդ և փորձի մեկ րոպեով գրավել ձեր ուշադրությունը` ձեզ վաճառելու մեքենաների լվացման ինչ-որ խոզանակ կամ քաշել-տանելու զբոսաշրջության գրասենյակ, ապա այդ դեպքում հեշտ է մերժելը: Շատ ավելի դժվար է, եթե անցորդին հետաքրքրում է Աստծո հանդեպ ձեր հավատը և նա հրավիրում է ձեզ Աստվածաշնչի ուսումնասիրման սեմինարների: Համաձայնվելով` ինքներդ էլ չեք նկատում, որ ձեզ հանձնում եք կրոնի գծով խաբեբաների իշխանությանը: Այսպիսով` կրոնական աղանդներ: Ներկայիս օրենսդրությունը բավական նպաստում է դրանց ծաղկմանը: Յուրաքանչյուր 10 հոգի կարող են գրանցվել որպես կրոնական կազմակերպություն, պետությունն ազատում է նրանց հարկերից և ընդհանրապես «կանաչ ճանապարհ» տալիս: Իսկ այժմ շատ հեշտ է հավաքագրել դյուրահավատ մարդկանց` խաղալով նրանց լավագույն զգացմունքների հետ: Հասարակության մեջ տիրում է օտարացման մթնոլորտ. ինչո՞վ լցնել հոգևոր դատարկությունը: Զարմանալի չէ, որ 1994 թվականի մայիսին` «Աում սենրիկե» աղանդի գործունեության ամենաեռուն շրջանում, դ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 1792 |  Ամսաթիվ: 01.05.2012


Աղանդավորների` Հայաստան մուտք գործելու առաջին փորձն արվել է դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին՝ ատոմակայանի կառուցման ժամանակ, բայց աթեիստական գաղափարախոսության ջատագով Խորհրդային Միությունը նման բան թույլ տալ չէր կարող։ Սակայն 1988թ. երկրաշարժից հետո, սասանված հիմքերով ԽՍՀՄ-ն այլևս ի զորու չէր կանխել Եհովայի վկաների մուտքը Հայաստան։ Երկրաշարժից հետո 300 կրթված անձանց տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նրանք վեց ամիս սերտել են Եհովայի վկաների վարդապետությունը, ապա, Հայաստան վերադառնալով, սկսել զբաղվել հոգեորսությամբ:
Իրենց շարքերում յուրաքանչյուր նոր անդամի ներգրավման դիմաց նրանք ԱՄՆ-ից ստացել են 50 դոլար։ Այս քաղաքականությունը շարունակվել է մինչև 1998թ., իսկ այդ ընթացքում ՀՀ–ում Եհովայի վկաների թիվը հասել է 22.000-ի, հետևաբար, եթե նկատի ունենանք, որ տեղի Եհովայի վկաներին դրսի ֆինանսավորողները յուրաքանչյուր նոր անդամի համար վճարել են 50$. ապա 22.000 անդամի համար այստեղի ներկայացուցչին վճարված ընղհանուր գումարը կազմել է 1.100.000 $:
Սակայն 1998թ. ԱՄՆ-ի ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 2730 |  Ամսաթիվ: 01.05.2012


Դժվար թե գտնվի մի մարդ, ում գոնե մեկ անգամ փողոցում չեն կանգնեցրել ու չեն հարցրել. «Ապագայից ի՞նչ սպասելիքներ ունեք»: Եթե արդեն սովորական դարձած չլիներ աղանդավորների` այս «անմեղ» հարցով մարդկանց թույլ տեղը գտնելու ու որսալու փորձերը, ապա նրանց հարցերն առաջին հայացքից սոցիոլոգիական հարցման տպավորություն կարող էին թողել: Մեր երկրում աղանդների սնկի պես աճելու միտումը ցույց է տալիս հոգևոր ու սոցիալական վակուումը, որն առկա է հասարակության մեջ: Շատ քաղաքացիներ, իրենց կամքից անկախ, կուլ են տալիս աղանդավորների խայծը` այս կերպ գտնելով իրենց առաջնային պահանջմունքների բավարարման այլընտրանքային ձևեր:
Ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող փոքրիկ Հայաստանում պաշտոնապես գրանցված է 64 կրոնական կազմակերպություն, ըստ տարբեր տվյալների` գործում են չգրանցված 75-100 կրոնական կառույցներ: Ընդ որում, այդ կառույցների մի զգալի հատվածն անհատի վրա քայքայիչ ազդեցություն ունեցող տոտալիտար աղանդներն են, որոնք օգտագործում են հոգեբանական ներգործության ուժեղ մեխանիզմ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 1930 |  Ամսաթիվ: 01.05.2012


Աղանդների նկարագրման և ներկայացման առաջին քայլը նրանց դասակարգման խնդիրն է,
աղանդի կամ հերձվածի սահմանումը։ Այսօր այդ բառերը կարելի է ինչ-որ տեղ հոմանիշներ համարել հասկանալի պատճառներով, ընդորում «հերձվածը» աստիճանաբար դուրս է մղվում գործածությունից՝ տեղը զիջելով «աղանդին» , որն ընդգրկում է նաև «հերձվածի» իմաստն ու նշանակությունը։ Հնում հերձված ասելով նկատի էին ունենում Եկեղեցու դավանանքի այս կամ այն մեկնաբանությունը չընդունող կամ այլ կերպ քարոզող կրոնական ուղղություններին, մինչդեռ աղանդ ասելով հասկանում էին ոչ քրիստոնեական կրոնները (ինչպես Եզնիկի մոտ՝ գնոստիկներ, հեթանոսներ,Պարսից կրոն և այլն):
Դարերի ընթացքում այդ երկուսը միախառնվեցին իրար և այսօր ավելի գործածական է դարձել
հերձվածներին էլ աղանդ անվանել։ Քանի որ հիմա դժվար է հստակորեն սահմանազատել կրոնական ուղղությունները, նշել նրանց շեղումը ուղղափառությունից, ապա կարելի է, անշուշտ, պայմանականորեն բոլորին էլ տալ աղանդ ընդհանուր անվանումը, առանց հաշվի առնելու նրա հերձված կամ աղան ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 2902 |  Ամսաթիվ: 01.05.2012


Ի՞նչ է աղանդը
Մեր գնահատականների չափանիշները վերաբերում են ոչ թե հավատալիքներին, այլ վարքին և ազդեցության ձևերին, որոնք վնասում են մարդու իրավունքները, նրա արժանապատվությունն ու ազատությունը։ Աղանդ է այն խումբը, որտեղ գործածվում է գիտակցության վերահսկողությունը` կիրառելով
- որոշակի ուսմունք պարտադրելու,
- մտավոր գործունեության վերահսկողության,
- հոգեբանական ճնշման միջոցները,
որոնք առաջ են բերում անհատականության քայքայում հետևյալ ասպարեզներում.
- ֆիզիկական` անլիարժեք սնում, անբավարար քուն, լարված աշխատանք,
- հոգեկան` անհատականության, վարքի և քննադատական դատողության խեղդում,
- մտավոր` աղանդի հետ կապ չունեցող իմացության բոլոր ոլորտների աղքատացում,
- սոցիալական` հաղորդակցության ունակության կորուստ, համընդհանուր թշնամանք հասարակական գործառության ամբողջ համակարգի նկատմամաբ, որոնք իրենց հերթին հանգեցնում են ընտանիքի քայքայման.
- քննադատական նկատողություններ, ագրեսիվություն, վիրավորանք, զր ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 1824 |  Ամսաթիվ: 01.05.2012


Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ո՛ւշ դրեք այնպիսիններին, որ հերձվածներ և գայթակղություններ են շինում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. — խորշեցե՛ք նրանցից, որովհետ— այնպիսինները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին — քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը (Հռոմ. 16:17-18):
Գաղտնիք չէ, որ աղանդը համաշխարհային, գլոբալ բիզնես է՝ մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին: Աղանդներն աշխատում ու գործում են գաղտնի: Այդ կառույցները հասարակությանը վտա՛նգ են սպառնում: Շատերն ուղղակի գործադրում են արգելված մեթոդներ՝ խախտելով մարդու իրավունքը, գործադրում հոգեբանական ճնշում, շանտաժ, կոմպրոմատ՝ շահարկելով հիմնականում մարդու սոցիալական գործոնը: Այն բոլոր քաղաքացիները, որոնք ներգրավված են քայքայիչ կրոնական կառույցներում, արդեն իսկ տուժած են. ցավոք, որևէ օրենքով «քայքայիչ» կամ «տոտալիտար» հասկացությունը հիմնավորված չէ:
Հոգեբանը նշում է, որ աղանդի բովով անցածները հետագայում պարտադիր ունենու ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Կյանքի խոսք | Դիտումներ: 2209 |  Ամսաթիվ: 01.05.2012


Օտար աղբյուրները փաստում են, որ Հայաստանում, ազգային եկեղեցու ետեւում գործում են գրանցված կրոնական կառույցներով 270.000 «հավատացյալներ», իսկ «Բաժանորդային արկղ թիվ 10». սա «Կյանքի խոսք եկեղեցու» փոստային հասցեն է՝ կենտրոնացած մայրաքաղաքի թիվ 10 փոստատան շենքում: Ըստ Ամերիկյան դեպարտամենտի հրապարակած տվյալների, Հայաստանում գոյություն ունի 22.700 խարիզմատիկ «եկեղեցու» հետեւորդ: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի հավաստմամբ, եթե հաշվի առնենք, որ խարիզմատիկներից մեզ մոտ գրանցված է միայն «Կյանքի խոսքը», ուրեմն ճշտված է միայն վերջիններիս թվաքանակը: Գաղտնիք չէ, որ աղանդը համաշխարհային գլոբալ բիզնես է, մարդուն կառավարելի դարձնելու ամենակարճ ուղին: Ըստ Ա. Ամարյանի, վերջին շրջանում նկատվում է կրոնական կազմակերպությունների եւ քրեական հանցավոր ուժերի սերտաճում: Աղանդավորական համայնքները նաեւ բացահայտ քաղաքականացման ճանապարհին են: Ուկրաինայի «Աստծո դեսպանատուն եկեղեցին», որը նույնպես խարիզմատիկ ուղղ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Կյանքի խոսք | Դիտումներ: 2470 |  Ամսաթիվ: 30.04.2012


«Հայոց աշխարհ» թերթը հայտնում է, որ համաձայն «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության պաշտոնական կայքում զետեղված տվյալների, Հայաստանն աշխարհում առաջին տեղն է գրավում այդ քայքայիչ աղանդի հետևորդների թվով:
Այսպես. 2009 թվականի ամփոփ տվյալների համաձայն, Հայաստանում կա 10.586 «Եհովայի վկա»: Մի քիչ շա՞տ չէ մի փոքրիկ պետության համար: Բայց դա էլ ամենը չէ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանի հայտարարության համաձայն, Արցախում այժմ կա զանազան աղանդների մոտ 3.000 հետեւորդ, որոնց մեծամասնությունը ,Եհովայի վկաներե աղանդի անդամ է:
Այս խայտառակ տվյալներն ուրվագծում են մի իրավիճակ, որ պատկերավոր կարելի է ձևակերպել այսպես` ,տեղ ենք հասելե: Համենայն դեպս, այդ ,տեղըե հեռու չէ այն «կանգառից», որից հետո սկսվում է ազգի և հասարակության, որպես ամբողջական միավորի, հոգևոր և բարոյական փսորում-փոշիացումը:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե խտացնում ենք գույները, ապա կարող են նորից նայել նշված թվե ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1799 |  Ամսաթիվ: 30.04.2012

« 1 2 3 4 »


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0