Չորեքշաբթի, 22.01.2025, 08:59 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 330

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 6 » Ավետարանականների և մնացյալ բողոքական աղանդների մարտավարությունը
20:18
Ավետարանականների և մնացյալ բողոքական աղանդների մարտավարությունը

Նշենք, որ ավետարանականների գործունեության ռազմավարության դրույթներից է. Ա. Հասարակության ապակողմնորոշումը՝ պնդելով պատմական, փաստական, վարդապետական այն սխալ դրույթը, որ «ավետարանականները» Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցի են և /իրենց խոսքերով՝ Առաքելական եկեղեցու քույր եկեղեցի/... որի նպատակով աշխատանք է տարվում Առաքելական Եկեղեցու, նրա հոգևորականների հետ կապերի սերտացման, ճեմարանական համակարգ թափանցման և երկուստեք «հաճոյախոսությունների փաթեթի» հավաքման ուղղությամբ: Բ. «քարոզչությունը», որը գործնականում վեր է ածվում հոգեորսության, ավետարանելու անվան տակ բողոքական հերձվածը տարածման Գ. «քրիստոնեական դաստիարակության» անվան տակ մուտք գործել այնպիսի ռազմավարական և կարևոր ոլորտներ ինչպիսիք են՝ դպրոցը (կրթական ոլորտը ընդհանրապես), մշակութային հաստատությունները, ԶԼՄ-ներ Դ. նյութական օգնությունների տրամադրում. դեղամիջոցների տրամադրում, ամառային ճամբարների կազմակերպում, ֆինանսական կառույցների միջոցով վարկերի և դրամաշնորհների տրամադրում։ Սրանք մարդկանց դրականորեն են տրամադրում ավետարանականների նկատմամբ և նպաստում նրանց շարքերի համալրմանը Ե. ակտիվ լինելը այսպես կոչված «էկումենիկ» շարժման մեջ, որը գործնականում նշանակում է էլ ավելի ապազգայնանալ և ավելի հեռու գնալ մոլար վարդապետությունների ճանապարհով։ Կուզեինք մեջբերել եռամեծ սուրբ Գրիգոր Տաթևացու պատվերը, որն հոգևոր և աշխարհիկ առաջնորդները միշտ պետք է իրենց աչքի առաջ ունենան. «Գազան հերձվածողների դասը Քրիստոսի Հոտից հալածել, որոնց մասին Տերն զգուշացրեց, թե ոչխարի հանդերձներով հափըշտակող գայլեր են, քանզի հերձվածողը ընդունում է նույն քահանայի տեսք և ձև և Սուրբ Գրքից է խոսում, սակայն նենգավոր շրթունքներով է, որպեսզի «օրհնելով» և քաղցրախոսելով խաբի մարդկանց…» : Մի բան է մեզ ուրախացնում, որ թերևս որոշ ուշացումով շատ հայորդիներ իրենք էլ են հասկանում, թե իրականում ովքեր են ավետարանականները: Ուրեմն Փառք Աստծո, որ ժողովրդի (գոնե նրա մի մասի) մեջ դեռ ամուր է ազգային և հոգևոր ինքնության գիտակցությունը...


Արմեն Կարապետյան





Էմոներ. ովքեր են նրանք
Էմոներ. ովքեր են նրանք

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈ...
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈ...

«Հայոց աշխարհ». «Եհովայի ...
«Հայոց աշխարհ». «Եհովայի ...

Եհովայի վկաները խուսափում...
Եհովայի վկաները խուսափում...


Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 1894 | 


Copyright MyCorp © 2025
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0