Չորեքշաբթի, 22.01.2025, 12:04 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 330

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 30 » Էմոներ. ովքեր են նրանք
19:02
Էմոներ. ովքեր են նրանք

Երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներին, որն առաջացել է համանուն երաժշտական ոճի երկրպագուների բանակի հիման վրա, անվանում են էմո-կիդեր (emo + անգլ. kid` երեխա): Զգացմունքների արտահայտումը էմո-կիդերի (emokids` նրանք, ովքեր իրենց դասում են էմո-ենթամշակույթին) գլխավոր կանոնն է: Նրանց առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը: Հաճախ էմո-կիդը խոցելի ու դեպրեսիվ է: Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ այն արմատավորում է դեպրեսիա և քարոզում ինքնասպանություն: Էմո-կիդեր կան նաև Հայաստանում: Անիի ձախ աչքը մազերը կիսով չափ ծածկում են, դրել է սև և մանուշակագույն ամառային ձեռնոցներ: Սոնայի մազերի մի մասը վարդագույն է ներկած, պարանոցից կախված է մի վզնոց-ածելի, սեղանին աղջիկներից մեկի պայուսակն է՝` վարդագույն նախշերով և կրծքանշաններով: Անին և Սոնան էմոներ են: Ես սկզբնական շրջանում եղել եմ ռոքեր, հետո դարձա էմո և սկսեցի այդ ոճով հագնվել,— պատմում է Անին,— այդ գույները, ամեն ինչն ինձ շատ հոգեհարազատ ենե: Ասում է, որ նոր ոճի պատճառով ընտանիքում հաճախ են վեճեր առաջանում. ,Ծնողներս ընդհանրապես չեն ընդունում այս ոճը: Իմ դեմ նրանք շատ վատ են տրամադրված, սանրվածքս, շորերս իրենց դուր չեն գալիս: Ուզում են, որ ես թիթիզ լինեմ, հագնվեմ սև ու սպիտակե: Սակայն վեճերը միայն ընտանիքում չէ, որ տեղի են ունենում. ,Հայերը մեզ ահավոր են ընդունում: Փողոցում շատ է եղել, որ կռվել ենք հակաէմոների հետ, վիրավորել իրար: Նաև գոթերը չեն մեզ սիրումե (գոթական ենթամշակույթին պատկանող երիտասարդներ, հագնում են սև հագուստներ, սեր ունեն դեպի առեղծվածը, սատանիզմը): Իսկ Սոնան մի դեպք է պատմում. ,Մեկը եկավ ու ասաց, որ զզվում է էմոներից, ես շրջվեցի ու... այստեղ՝ առանց մեկնաբանության: Եվ ընդհանրապես՝ ընդունված է ասել, թե էմոներին բոլորը խփում են, նրանք շատ խեղճ են: Ես դա չեմ ընդունումե: Անին հիշում է, որ փողոցում իրենցից նույնիսկ ստորագրություն են վերցրել: ,Պատկերացրեք՝ հիմնականում ռաբիսներն էին այդպես վարվումե:
Չփորձե՛ք տանը կրկնելՍոնային հարցնում եմ, թե ինչ են անում էմոները, երբ մահու չափ տխրում են: ,Կտրում են իրենց երակներըե,— պատասխանում է նա: Ինչպե՞ս թե կտրում են, դանակը վերցնում են ու կտրո՞ւմ: Սոնան հանգիստ ասում է. ,Այո, վերցնում են ու կտրում: Ես փորձել եմ, բայց ոչ այն բանի համար, որ մահանամ, պարզապես հաճախ դեպրեսիայի մեջ եմ ընկնում, ոչ ոք ինձ չի հասկանում: Երակ կտրելով ես հանգստանում եմ: Այս ձևով մենք արտահայտում ենք մեր էմոցիաներըե: Իսկ Անին ավելացնում է. ,Երբ կտրում եմ թևիս երակները՝ ոնց որ ինչ-որ բան սրտիցս ընկնի, թեթևանում եմ: Դա անբացատրելի էե: ,Ճիշտ է,— հաստատում է Սոնան,— դա հասկանալը շատ դժվար է, և ոչ բոլորն են կարող:— Հիշում է մի դեպք, երբ կտրել է իր երակները:— Վիճակս շատ վատ էր, չգիտեի ինչ անել, ում հետ խոսել, քանի որ ինձ ոչ ոք չէր հասկանում այդ պահին, ես պարզապես վերցրեցի և արեցի դաե: Բացի այս անսովոր արարքից՝ էմոները բացահայտորեն դրսևորում են իրենց ապրումները՝ բացասական, թե դրական: ,Մենք չենք թաքցնում մեր էմոցիաներըե,— ասում են աղջիկները: Խոսք եղավ նաև հավատքի մասին: ,Ես Աստծուն հավատում եմ,— ասում է Սոնան ու դիմում Անիին,— իսկ դո՞ւե: Անին պատասխանում է, որ հավատքը շատ հարաբերական հասկացություն է իր համար: Երբ սկսում ենք հետաքրքրվել աղջիկների կյանքով` պատասխանում են. ,Մենք նորմալ մարդիկ ենք, մյուսների նմանե: Բայց ես այդպես էլ չհասկացա` ովքե՞ր են էմոները ,Էմոե-ն էմոցիոնալ (դյուրազգաց) բառի կրճատումն է: Առաջին անգամ այս տերմինն օգտագործվել է 1985 թվականին: Կատակով այդպես անվանում էին երաժշտական խմբերին, որոնք սկսեցին նվագել տարօրինակ երաժշտություն՝ վոկալային տարրերով պանկ: Հենց այդ ժամանակ ի հայտ եկան էմոների գլխավոր հատկանիշները` դյուրազգացությունը և լիրիկան: 1990ական թվականներին ,էմոե ոճը տարածվեց ամբողջ աշխարհով, անկախ նրանից՝ հետևողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունե՞ն, թե ոչ: Իսկ 2000 թվականին այն դարձավ ենթամշակութային երևույթ: Էմո երեխաները նախընտրում են յուրահատուկ ոճ: Նրանք հագնում են սև գույնի հագուստ` վարդագույնի, մանուշակագույնի կամ այլ վառ գույնի զուգակցությամբ: Կրում են տարբեր տեսակի թևկապեր, գոտիների վրա՝ արծաթագույն նախշեր, նրանց ձեռնոցների մատնածայրերը կտրված են, իսկ պայուսակը զարդարված է կրծքանշաններով: Էմոների մազերը փակում են մի աչքը` հիմնականում ձախը: Կարելի է տեսնել նեղ ջինսով էմո տղաների: Հակաէմոները նրանց երբեմն բնորոշում են որպես էմո աղջիկ` պարզաբանելով, որ տղաները ոչնչով չեն տարբերվում աղջիկներից՝ նույն սանրվածքը, հագուստի գույները, բնավորությունը: Քանի որ խոսեցինք բնավորությունից՝ նշենք, որ այն բնորոշվում է էմոների հագուստով. վառ գույնը՝ սևի մեջ. մի կողմից՝ մութ ու մռայլ աշխարհը, մյուս կողմից` սերը, ռոմանտիկան: Բնավորության այս գիծը շատերին զայրացնում է, և նրանք հաճախ են ծեծում ու ծաղրում էմոներին, սակայն դա ձեռնտու է իրենց. ինչքան դաժան լինի աշխարհը՝ այնքան գրավիչ կլինի թունելի լույսը: Նույն աշխարհն էլ նրանց ստիպում է կտրել իրենց երակները և դիմել ինքնասպանության: Հիմնականում դա անում են սիրելի էակների հետ: Իսկ Ռուսաստանում շատ ավելի լրջորեն են տրամադրված 2008 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական լսումներում քննարկվել է ,Պետական քաղաքականությունը երեխաների հոգևոր-բարոյական դաստիարակման շուրջե օրինագիծը: Նրանում նշվում էր, որ էմոյական մշակույթի ,բացասական գաղափարախոսությունըե երիտասարդներին անջատում է հասարակությունից և նույնիսկ ստիպում ինքնասպանություն կատարել, և այդ իմաստով առավել անպաշտպան են աղջիկները: ,Իհարկե կան դեռահաս էմոներ, որոնք պարզապես երաժշտություն են լսում: Բայց մեր գործողությունները նրանց դեմ չեն, այլ մյուսների, ովքեր իրենց վնաս են պատճառում` դիմելով ինքնասպանության և խրախուսում են այսպիսի գործողություններըե,— մամուլին տեղեկացրել է օրինագծի հեղինակակից Իգոր Պոնկին: Հասկանալի չէ` նա ինչպե՞ս է պատժելու ինքնասպաններին, բայց իր գործողություններում վճռական է: Փետրրվարի 19-ին ,Риа новостиե-ին տված հարցազրույցում երիտասարդական ենթամշակույթների ուսումնասիրությամբ զբաղվող, սոցիոլոգիական Ելենա Օմելչենկոն ասել է, որ չի կարելի նույն շարքին դասել էմոներին, գոթերին ու սկինհեդներին, ինչպես դա արվում է հիշյալ օրինագծում: Օմելչենկոյի կարծիքով այն եզրակացությունը, թե ենթամշակույթները վնասակար են, հիմնված է ոչ թե գիտության, այլ կարծրատիպերի վրա: Ըստ նրա՝ մեծ տարբերություններ կան նշված մշակութային խմբերի միջև, տեղին չէ նույնիսկ ,սկինհեդե բառն օգտագործելը, քանի որ կա սկինհեդների ավելի քան 10 տեսակ, և ոչ բոլորը նացիստական հայացքներ ունեն: ,Օրինագիծը դեռևս ընդունված չէ, սակայն մի քանի քաղաքներում սկսել են էմոներ և գոթեր ,որսալե, որը բողոքի ալիք է առաջացրել: Այս բոլոր քայլերը կհանգեցնեն ճնշումների ու խռովություններիե,— նշում է Օմելչենկոն: Նրա հետ համաձայն է Ուլյանովսկի ,Ծնողական ժողովե հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կոնստանտին Դոլինին, ով գտնում է, որ պետք է գործել ոչ թե արգելքներով, այլ համոզմունքներով: ,Երբ իմ դուստրը հայտարարեց, որ իրեն պիրսինգ է անելու, ես պատասխանեցի` լա՛վ, այդ դեպքում ես էլ ինձ պիրսինգ կանեմ: Մի քանի օր համոզելուց հետո այդ հարցը վերացավե: Իսկ էմոները դուրս են գալիս փողոցներ` բողոքելու գործադրվող պատժամիջոցների դեմ. ,Օրենքը չի արգելում արտահայտել մեր հույզերը,— ասում են նրանք ու ավելացնում,— եթե ցանկանում ենք ինչ-որ բանով մեզ ծակել կամ լսել էմոցիոնալ երգեր, դա մեր գործն է, մեր իրավունքը, մեր անձնական կյանքը, և ոչ ոք չի կարող այն փոխելե:






էմոներն ատում են իրենք իր...
էմոներն ատում են իրենք իր...

Էմոներ. ովքեր են նրանք
Էմոներ. ովքեր են նրանք

Ավետարանականները ապստամբո...
Ավետարանականները ապստամբո...

Աղանդավորները կուլիսների ...
Աղանդավորները կուլիսների ...


Բաժին: Էմոներ | Դիտումներ: 2217 | 


Copyright MyCorp © 2025
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0