Հինգշաբթի, 25.04.2024, 09:49 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 327

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 1 » ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
20:15
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հռոմ, 13:1-7 հատվածում Պողոս առաքյալը բացահայտ և պարզ ներկայացնում է քրիստոնյայի դիրքորոշումը պետության հանդեպ (Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած: Հետևաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում.: Քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՜ն գործիր և նրանից գովասանք կը ստանաս, որովհետև նա Աստծու պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցի՜ր. քանի որ սուրը մէջքին ի զուր չէ կապուած. Աստծու սպասաւոր է նա, վրէժխնդիր՝ բարկութեան համար, նրա դէմ, որ չարն է գործում. դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաև խղճմտանքի պատճառով. ահա թէ ինչու հարկեր էք վճարում. որովհետև նրանք Աստծու սպասաւորներ են՝ այդ բանին կանխապէս նշանակուած: Արդ, հատուցեցէ՜ք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը)։ Այս համարները այնքան հստակ են պարզաբանում այդ հարցը որ լրացուցիչ որևէ պարզաբանության կարիք չի զգացվում։ Պատմությունը ցույց տվեց, որ անգամ Հռոմի դաժան կայսրերի իշխանության ժամանակ եկեղեցու առաջնորդները չխախտեցին Պողոսի այս պատվերը և պետությանը հնազանդություն քարոզելով՝ հաղթող դուրս եկան։
Մինչդեռ Եհովայի վկաների տեսակետը միանգամայն հակառակ է Պողոս առաքյալի պատվերին
քանի որ նրանք ընդունում են:
- որ բոլոր պետությունները սատանայի կազմակերպություններն են, հետևաբար ենթարկվել որևէ պետության նշանակում է սատանայի կամքը կատարել։
- որ միակ կազմակերպությունը, որին պետք է ենթարկվել Դիտարանի կազմակերպությունն է, որը Եհովա Աստծու միակ ներկայացուցչությունն է աշխարհում։
Որպեսզի չհակադրվեն Պողոս առաքյալի խոսքերին, Եհովայի վկաները պետք է ինչ-որ կերպ վերափոխեն Պողոսի խոսքերը, այն հարմարեցնելով իրենց դավանանքին։ Հենց այդպես էլ եղավ. լույսի ճառագայթ իջավ և Եհովայի վկաները ՙհասկացան՚ թե ինչպես պետք է հասկանալ Հռոմ. 13:1-7 հատվածը։ 1962-ին լույսի փայլուն ճառագայթ եղավ Հռոմ. 13:1-ի կապակցությամբ, ուր ասվում է. ՙԱմեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդ լինի՚։ Աստվածաշունչի նախկին աշակերտները հասկանում էին, որ այստեղ հիշված իրենց ՙվրա եղող իշխանություններ՚-ը աշխարհական
իշխանություններն էին։ Նրանք այս համարը այնպես էին հասկանում, որ եթե քրիստոնյան պատերազմի ժամանակ զորակոչի ենթարկվի, պետք է զինվորական համազգեստը հագնի զենքը վերցնի ու ճակատ գնա՝ խրամատների մեջ։ Քանի որ քրիստոնյան չի կարող իր ընկերոջ սպանել ենթադրվում էր, որ վատագույն դեպքում նա պետք է օդ կրակեր՚ 36 էջ 27-28։ Այստեղ Դիտարանը հղում է կատարում և բացատրում, որ ՙվրա եղած իշխանությունները ոչ թե աշխարհական պետություններն են, այլ՝ Եհովան ուրեմն ոչ թե իշխանություններին պետք է ենթարկվել այլ՝ Եհովային։, Քրիստոնյաները Կայսրին՝ իրենց վրա եղած իշխանություններին հնազանդ են այնքանով քանի նրանք Աստծու օրենքին հակառակ գործել չի պահանջումե 36. էջ 28)։ Դրա համար էլ ,վրաե-ն թարգմանելով ,վերևե ՆԱ թելադրում է, որ հնազանդ պետք է լինեն
Եհովայի իշխանությանը՝ վերին իշխանությանը 16, էջ 131-133։
Ստացվում է, որ Պողոսի այդ հայտնի խոսքերը պետք է հասկացվի համաձայն նոր լույսի շողերի Սբ Գրքի հեղինակությանը գալիս է փոխարինելու Բրուկլինյան լույսի շողերը։ Նույն ձևով էլ հստակ դիրքորոշում է քարոզվում որևէ պետության բոլոր խորհրդանիշերի հանդեպ՝ Դրոշ Օրհներգ Զինանշան, որոնց պատվի արժանացնելը դիտվում է կռապաշտություն երկրպագություն արձանին կուռքին։






ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈ...
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈ...

Ինչո՞վ են զբաղվում Կյանքի...
Ինչո՞վ են զբաղվում Կյանքի...

Ի՞նչ է քայքայիչ աղանդը
Ի՞նչ է քայքայիչ աղանդը

Ավետարանական աղանդի գլխավ...
Ավետարանական աղանդի գլխավ...


Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 1688 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0