Հինգշաբթի, 21.11.2024, 08:28 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Նոյեմբեր 2024  »
երկերեչորհինուրբշաբկիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 329

Մուտքի եղանակ


Վերջին ելույթներում «Քայքայից պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը հայտնել էր, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցություններից 5-ը բանակցում էր աղանդավորական կառույցների հետ: Փորձագետը նշել էր, թե բանակցողների անունները կհրապարակի խորհրդարանի կազմվելուց հետո, եւ չի բացառվում, որ ԱԺ-ում հայտնվեն աղանդավորներ: Խնդրի շուրջ «Առավոտը» զրուցեց Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ: Հաշվի առնելով աղանդավորների ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքին՝ քահանան նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից՝ աղանդավոր է, անհավատ, թե Առաքելական եկեղեցու հետեւորդ, ունի քաղաքացիական պարտք՝ որպես իր պետության անդամ մասնակցել ընտրություններին. «Ցանկացած հավատացյալ մարդ ազնիվ է, ինչը վերաբերում է նաեւ աղանդավորներին, քանի որ նրանք մոլորված, բայց, այնուամենայնիվ՝ մարդիկ են: Խնդիրն այն է, որ նրանք անմիջական եւ մեծ կախվածության մեջ են իրենց առաջնորդից: Եթե առաջնորդն ա ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 2474 |  Ամսաթիվ: 17.05.2012



Եվրախորհրդի պարտադրանքով վավերացնելով օտարածին «կրոնական» կազմակերպությունների անարգել մուտքը Հայաստան` հայրենի իշխանությունները միաժամանակ հայ հանրությանը հուսադրում էին, թե կձևավորեն այնպիսի օրենսդրական դաշտ, որով հնարավոր կլինի ապահովել դրանց վերահսկողությունը, և որ ամենակարևորն է` թույլ չի տրվի նրանց ազգային անվտանգությունը խարխլող գործունեություն ծավալել: Խոստացված օրենսդրական դաշտն այդպես էլ չստեղծվեց: Ավելին, Կրոնի մասին անկատար օրենքը դեռ մի բան էլ կանաչ լույս վառեց աղանդավորական քայքայիչ գործունեության առաջ:
Անգամ աղանդներին փայփայող Եվրոպայում գործում է կրոնական խնդիրներով զբաղվող հատուկ ոստիկանություն, որին էլ վերապահված է անհրաժեշտ վերահսկողությունը: Իսկ Հայաստանում «կրոնական» կառույցներն ամբողջությամբ դուրս են մղված վերահսկությունից, ու քանի որ բացակայում է անհրաժեշտ օրենսդրական դաշտը, պետական ոչ մի մարմին իրավասություն չունի վերահսկել սրանց գործունեությունը:
Երբևէ լսե՞լ եք, որ հրապարակավ խոսվի կրոնա ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 5732 |  Ամսաթիվ: 13.05.2012


Մեր հասարակությունը տարաբնույթ վերաբերմունք ունի "Եհովայի վկաներ” կազմակերպության հետևորդների նկատմամբ: Ոմանք նրանց հանդիպելիս վիրավորում են, ոմանք խղճում են, ոմանք փախչում են, սակայն մեծամասնությունը միանշանակ կարծիք են արտահայտում, որ նրանց քարոզչության հիմնական մոտիվացիան այն առասպելական եկամուտներն են, որոնք Եհովայի վկաները ստանում են յուրաքանչյուր անձին իրենց կազմակերպություն ներքաշելու համար (մոտ 50 կամ 100 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր անձի համար): Որտեղից են վերցված այս տվյալները, այդպես էլ մինչ օրս բացահայտված չէ: Առհասարակ մի կարծիք է ձևավորվել, թե մարդիկ ներքաշվում են աղանդների մեջ ֆինանսական կամ սոցիալական կարիքներից դրդված և դրանք ապահովում են լավագույնս ձևով: Եվ միայն իսկապես աղանդները ուսումնասիրած մասնագետները և տնտեսագետները կարող են բացահայտել, որ աղանդները ոչ թե հոգում են իրենց անդամների ֆինանսական կամ սոցիալական կարիքները, այլ հակառակը` որոշ աղանդներ գոյատևում են, զարգանում են և հարստանում են իրենց անդամների շնորհիվ, նրանց ջանքերով, ուժ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Եհովայի վկաներ | Դիտումներ: 4049 |  Ամսաթիվ: 11.05.2012


«Ազդակ» ակումբի այսօրվա հյուրերն էին «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Կարապետ Կարապետյանը, «Միացյալ երիտասարդական լիգայի» նախագահ Սեւակ Հովհաննիսյանը եւ «Էություն» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր նախագահ, հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը: Բանախոսները խոսեցին «Խորան» կոչվող աղանդի գործունեությունից եւ մեր երկրում դրա վտանգավոր ազդեցությունից: Տեր Կարապետը նշեց, որ առհասարակ, աղանդների ներկայությունը մտահոգիչ է՝ ելնելով Հայաստանի փոքր պետություն լինելու եւ քիչ բնակչություն ունենալու հանգամանքից. «Չէ՞ որ յուրաքանչյուր աղանդ միտված է ջլատել մեր պետությունը եւ քայքայել ժողովրդին: Ես օրենսդիրներին կոչ կանեի վերանայել կրոնական կառույցների մասին օրենքը եւ սահմանափակել դրանց գործունեությունը»: Քահանայի խոսքով՝ ինչքան շատ ենք խոսում աղանդներից, այնքան շատ ենք նրանց քարոզում. «Գերադասելի է խոսելու փոխարեն եկեղեցու կյանքին մասնակից լ ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Այլ աղանդներ | Դիտումներ: 3110 |  Ամսաթիվ: 10.05.2012


Ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում սոսկալի ինքնասպանություն էր կատարվել. 15-ամյա Էմմային գտան տանը` կախված:

Նրան ճանաչողները ասում էին, որ 9-րդ դասարանում սովորող Էմման գերազանց սովորող աշակերտ էր, խելացի ու հանգիստ վարքագծով, նպատակ ուներ ընդունվել բժշկական ինստիտուտ, եւ հայտնի չէր աղջկա ինքնասպանության պատճառը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործով դատա-բժշկական փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ ինքնասպանության պատճառների վերաբերյալ վերջնական եզրակացություն դեռ չկա:

Ինքնասպանություն գործած աղջկա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների խոսքով` 15-ամյա Էմմայի համակարգիչը ուսումնասիրվել է, եւ տիրապետող է այն վարկածը, որ աղջիկը եղել է այսպես կոչված ‘’էմոյական’’ շարժման հետեւորդ:

Աղջկա համակարգչում հայտնաբերվել են գրառումներ 666 թվանշաններով եւ գրությամբ.’’Եթե դու քեզ զոհաբերես, ապա մայրդ ու եղբայրդ կապրեն երջանիկ’’: Խո ... Շարունակել ընթերցել »

Բաժին: Էմոներ | Դիտումներ: 3736 |  Ամսաթիվ: 10.05.2012

1 2 3 4 »


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0