Հինգշաբթի, 28.03.2024, 23:23 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 325

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 13 » Ինչո՞վ են զբաղվում Կյանքի խոսք, Մորմոնները և մնացյալ աղանդները մեր երկրում
20:44
Ինչո՞վ են զբաղվում Կյանքի խոսք, Մորմոնները և մնացյալ աղանդները մեր երկրում


Եվրախորհրդի պարտադրանքով վավերացնելով օտարածին «կրոնական» կազմակերպությունների անարգել մուտքը Հայաստան` հայրենի իշխանությունները միաժամանակ հայ հանրությանը հուսադրում էին, թե կձևավորեն այնպիսի օրենսդրական դաշտ, որով հնարավոր կլինի ապահովել դրանց վերահսկողությունը, և որ ամենակարևորն է` թույլ չի տրվի նրանց ազգային անվտանգությունը խարխլող գործունեություն ծավալել: Խոստացված օրենսդրական դաշտն այդպես էլ չստեղծվեց: Ավելին, Կրոնի մասին անկատար օրենքը դեռ մի բան էլ կանաչ լույս վառեց աղանդավորական քայքայիչ գործունեության առաջ:
Անգամ աղանդներին փայփայող Եվրոպայում գործում է կրոնական խնդիրներով զբաղվող հատուկ ոստիկանություն, որին էլ վերապահված է անհրաժեշտ վերահսկողությունը: Իսկ Հայաստանում «կրոնական» կառույցներն ամբողջությամբ դուրս են մղված վերահսկությունից, ու քանի որ բացակայում է անհրաժեշտ օրենսդրական դաշտը, պետական ոչ մի մարմին իրավասություն չունի վերահսկել սրանց գործունեությունը:
Երբևէ լսե՞լ եք, որ հրապարակավ խոսվի կրոնական կառույցում կատարված քրեական, տնտեսական բնույթի հանցագործությունների մասին: Իրականում դրանք բավական մեծ թիվ են կազմում, մինչդեռ իրավապահ մարմիներն այդ մասին նախընտրում են լռել: Դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, բազմաթիվ ինքնասպանությունների գերակշիռ մասն ունի աղանդավորական հետք: Չենք բարձրաձայնում նաև այս մասին:
Զուգադիպությո՞ւն է, որ մորմոններն իրենց «եկեղեցիները» հիմնում են այն տարածքներում, ուր տեղակայված են ՀՀ ռազմական կարևորագույն օբյեկտները: Օրինակ, Գյումրիում, Արտաշատում, դրանք զորամասերից հեռու են ընդամենը 20 մետրով: Խնդրին իրազեկ անձիք համոզված են, որ նրանց նպատակը ռազմական անհրաժեշտ տեղակատվություն հայթայթելն է:
Հայտնի է, որ աղանդավորական կառույցներն ունեն իրենց բացահայտ կամ գաղտնի կրթական համակարգերը, որոնց նպատակն է լվանալ մարդկանց ուղեղները, զրկել մարդուն ինքնուրույն մտածելու ունակությունից, ու ինչպես ասում են, տեղ բացել կրոնական քողով քողարկված քայքայիչ գաղափարների «ներարկման» համար: Դրան է միտված մեր երկրում «կրոնական» գրքերի տպագրական ծավալի կրկնապատկումը, աճել է աղանդավորական գրախանութների թիվը, ակտիվ գործում են նրանց ինտերնետային կայքերը: Այս առումով բավական ակտիվ է գործում «Կյանքի խոսք» կոչվող աղանդավորական կառույցը: Պարզվում է այս աղանդն ունի «7×70» կոչվող սեփական հեռուստաստուդիա, որը ТБН Россия արբանյակային հեռուստաալիքի և ԱՄՆ-ում սփռվող ITN կաբելային հեռուստակայանի միջոցով հեռարձակում է իր հաղորդումները: Այս ամենը փաստում է կառույցի ֆինանսական հզորության մասին: Դրսից տրամադրվող ֆինանսներն ուղղվում են հստակ ծրագրված, նպատակային քարոզչության իրականացմանը:
ՀՀ կրթության նախարարությունը տեղյա՞կ է, արդյոք, թե «Կյանքի խոսք» աղանդը Հայաստանում կրթական ինչ ծրագրեր է իրականացնում. ունի սեփական կրթօջախը, ուր հազարից ավելի հայ երեխաներ են ուսանում, գործում են ավագ, եռամսյա ու աստվածաշնչյան դպրոցները: Փաստորեն, մեր երկիր ներթափանցած կասկածելի գաղափարախոսության կրողներն այսօր անկաշկանդ զբաղված են հայ երիտասարդների «դաստիարակության» և «ուսուցման» խնդիրներով:
«Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչները պակաս ակտիվ չեն նաև առողջապահության ոլորտում: Գիտակցելով, որ հիվանդ մարդու հոգեբանության վրա ներազդելն առավել դյուրին է, կրոնական այս կառույցը բարեգործների անվան տակ, ներխուժել է նաև առողջապահության ոլորտ: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը փոխանցեց հետևյալը. «Նրանց որդեգրած հայտնի գործելաոճերից է բարեգործական նպատակներով առողջության պահպանմանը նվիրված սեմինարների կազմակերպումը, որի ընթացքում անհատույց տրվում է դեղորայք, բժշկական պարագաներ, բժշկական խորհրդատվություն: Որպես կանոն, այս ամենը նրանք իրականացնում են տարբեր գիտամշակութային, հասարակական կազմակերպությունների անվան տակ: «Կյանքի խոսք» եկեղեցին ՀՀ-ում բացել է հղիների աջակցության կենտրոն` Մկրտումյան ամուսինների գլխավորությամբ, ուր հղիներին տրամադրվում են տարբեր դեղամիջոցներ»: Հարց է առաջանում, առաջարկվող դեղորայքն, իրո՞ք, անհրաժեշտ է տվյալ հիվանդին, և վերջապես, ստուգվա՞ծ է արդյոք, հումանիտար դեղերի բաղադրությունը: Հարցերի պատասխանները դարձյալ կախված են մնում օդում, քանզի, ինչպես Ամարյանն է նկատում` չկա դրանցով զբաղվող որևէ պատկան մարմին:
Դառնանք կրոնական կոչվող կառույցների քաղաքական խաղերին: Չնայած հայտարարում են, թե քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն, իրական քայլերը ճիշտ հակառակն են հուշում:
«Կյանքի խոսքի» ղեկավարներն իրենց իրավունք են վերապահում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալ տարբեր հայտարարություններով ` այդ թվում և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում: Ներկայանալով որպես Հայաստանի հոգևոր ներկայացուցիչներ` հանդիպումներ են կազմակերպում Վատիկանի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների հետ, նախաձեռնում են կասկածելի այցելություններ Ստամբուլ, (մեր տեղեկություններով հանդիպումներ են ունեցել Թուրքիայի ղեկավարության հետ), Միացյալ Նահանգներում անցկացնում են տարաբնույթ հավաքներ, դասախոսություններ:
Ի՞նչ անուն տալ այն «կրոնական» քարոզչությանը, երբ հավատացյալ բազմությանը կոչ է արվում չհնազանդվել երկրի օրենքներին, մերժել դրանք` «պետությունը ձեզ ոչինչ չի կարող տալ» մեկնաբանությամբ: Մորմոնների հավաքի ժամանակ Արևմուտքից ժամանած մի երեց ահա թե ինչ էր հրահանգում դահլիճին. «Ամեն տեղ դուք վտանգված եք, ձեր կառավարությունը ձեզ չի օգնում, դուք անպաշտպան եք նույնիսկ փողոցում, ուր կարող եք վթարի ենթարկվել: Դրա համար մտեք ձեր տները, փակեք դռները, դուրս մի եկեք, և Սմիթը ձեզ ցույց կտա փրկության ճամփանե: Սա ի՞նչ է, եթե ոչ սեփական երկրի դեմ ատելություն, անհանդուրժողականություն սերմանող քարոզ:
Եհովայի վկաների գաղափարախոսության առանցքում ևս տվյալ երկրի հասարակական, պետական ինստիտուտներին չենթարկվելու և երկրի սահմանադրությունը մերժելու ծրագրված քարոզչության իրականացումն է:
Այսպիսով, քանի դեռ ապահովված չէ դրսից ներմուծված «կրոնական» կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը, ոչ ոք չի կարող երաշխավորել դրանց` ազգային անվտանգության տեսանկյունից անվտանգ կառույց լինելը: Մինչև ե՞րբ պիտի հանդուրժենք քայքայիչ աղանդների գոյությունը մեր երկրում: Հարց, որն ուղղում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր պատկան մարմիններին:
Հետևությունը մեկն է` մեր ազգի և պետության կենսական շահերը պահանջո’ւմ են հոգևոր անվտանգության տարաբնույթ խնդիրները լուծել Պետության, Հայոց Եկեղեցու և Հասարակության ողջ ներուժի համախմբման, ու պետական համակարգված քաղաքականության իրականացման ճանապարհով:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
ArmAr.am, «Իրատես de facto»






ՀՈԳԵԳԱԼՍՏԱԿԱՆ ԿԱՄ ՊԵՆՏԵԿՈ...
ՀՈԳԵԳԱԼՍՏԱԿԱՆ ԿԱՄ ՊԵՆՏԵԿՈ...

Բաց նամակ Սերժ Սարգսյանին...
Բաց նամակ Սերժ Սարգսյանին...

Կարողացեք պաշտպանվել Ավետ...
Կարողացեք պաշտպանվել Ավետ...

«Հայոց աշխարհ». «Եհովայի ...
«Հայոց աշխարհ». «Եհովայի ...


Բաժին: Աղանդների մասին | Դիտումներ: 5462 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0