Հինգշաբթի, 28.03.2024, 16:17 RSS


www.axandneridem.do.am
-

-

Բաժանմունքներ
Եհովայի վկաներ [7]
Կյանքի խոսք [3]
Էմոներ [4]
Աղանդների մասին [7]
Նորություններ [4]
Այլ աղանդներ [4]
Ավետարանականներ [5]

Օրացույց
«  Մայիս 2012  »
երկերեչորհինուրբշաբկիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Պահոց

Հարցումներ
Որ աղանդներն են ձեզ առավել անհանգստացնում
Բոլոր պատասխանները: 325

Մուտքի եղանակ

Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 7 » Ավետարանականները ապստամբում են ճշմարտության դեմ
14:36
Ավետարանականները ապստամբում են ճշմարտության դեմ

Նույնիսկ ավետարականների պարագլուխներն են տխրորեն խոստովանում, որ. «հայ ավետարանականությունը այսօր հոգևորապես և բարոյապես այն չէ, ինչ որ էր երեկ»: «Այսօր ավետարանականությունը գոյություն ունի որպես /լոկ/ անուն...» , որ իրենց «եկեղեցին» ունեցավ բազում սխալներ և թերություններ և նշում են դրանցից մի քանիսը.
Ա. ձախողում Հայ Առաքելական Եկեղեցու բարեկարգման իրենց սկզբնական նպատակի մեջ
Բ. հավասարակշռւթյան չպահպանումը հայքրիստոնյա ժառանգության և բողոքական-ավետարանականության միջև
Դ. այսպես կոչված «հայ ավետարանական եկեղեցին» թուլացրեց հայ ժողովրդի միասնականությունը
Ե. այն ընտրեց Հայ Առաքելական Եկեղեցուց մեկուսանալու ուղին ավետարականների «եկեղեցին» աստիճանաբար դարձավ ինքնագոհ
Զ. այն ժամանակի ընթացքում կորցրեց այն, ինչով արդարացնում էր իր ապստամբությունը և ինչով հիմնավորում էր իր գոյությունը՝ ավետարանչությունը /Աստծո խոսքի տարածումը/ :
Ավետարանականներից շատերը խորհում են« որ իրենց հովիվները գործում են այն համոզումից ելնելով« որ իրենց անդամները ծառայում են իրենց և ոչ համագործակցում։ Ուրիշները խոցելի են համարում այն, որ մեծ խորխորատ կա հովիվների խոսքերի և գործերի միջև։ Այսպես՝ այսօր հովիվների վստահությունը լուրջ հարցականի է ենթարկված, քանի որ նրանց մեջ ամեն տեսակ ղեկավարներ կարելի է հանդիպել ։
Հովիվները «փքվում են», իրենք իրենց ավելի լավը համարելով, քան իրականում են :
Շատ հովիվներ իրենց ծառայության դաշտը լքում են «ավելի կանաչ արոտավայրերի համար» :
Իր հերթին շարքային ավետարանականների հոգևոր վիճակի մասին որոշ պատկերացում կարելի է կազմել ավետարանական Վ. Թութիկյանի բերած վիճակագրական մի քանի տվյալներից. Հայ ավետարանականներից շատերը մի քանի անգամ ավելի գումար են ծախսում խմիչքի, ծխախոտի և բախտախաղերի (կազինո) վրա, քան տրամադրում իրենց ավետարանական «եկեղեցուն»։
120 ավետարանականների հարցումներից պարզվում է, որ նրանց 62.5 տոկոսը (75 մարդ) տարեկան երեք անգամ ավելի դրամ է ծախսում ծխախոտի, ալկոհոլի, շպարվելու պարագաների և ոչ կենսական պարագաների համար, քան իրենց հոգևոր տուրքի համար :
21.7 տոկոսը (26 մարդ) այդպիսի բաների համար հոգևոր տուրքից երկու անգամ ավելի են ծախսում։
4.2 տոկոսը (5 մարդ) պատասխանել են, որ պարբերաբար ծխում, խմում և կազինոներում են անցկացնում իրենց ժամանակը՝ դրա վրա ծախսելով մոտավորապես նույնքան գումար, ինչքան հատկացնում են իրենց «եկեղեցուն» և բարի նպատակների համար։
Միայն 15.8 տոկոսն է (19 մարդ) հայտարարել, թե չեն ապրում նման կենցաղով, սակայն նրանցից միայն երեքն են ասել, թե հատկացումներ են անում «եկեղեցուն»։
130 ավետարանականների մեջ արված հարցումների տվյալներով նրանցից միայն 7.7 տոկոս (10 մարդ) է հայտարարել, որ ամեն օր կանոնավոր կերպով Աստվածաշունչ են կարդում, 23.1 տոկոս (30 մարդ) Աստվածաշունչ կարդում են տարին մեկ կամ երկու անգամ, իսկ մնացած 69 տոկոսը (90 հոգին) բնավ չեն կարդում Աստվածաշունչ (դրա հետ մեկտեղ ավետարանականները մշտապես հայտարարում են, որ իրենց գլխավոր նպատակը Աստվածաշունչ սերտելը և այն ուրիշներին սովորեցնելն է (առանց կարդալու սովորելու և սովորեցնելու թերևս «հետաքրքիր», բայց խոստովանենք մի փոքր տարօրինակ ձև է) և պնդում են, որ իրենք առաջնորդվում են միմիայն Աստվածաշնչով):
Հարցմանը մասնակցած ավետարանականների 90 տոկոսը չի պահում Կիրակին սուրբ պահելու Աստվածադիր Օրենքը (Միևնույն ժամանակ ավետարանականները, մոռանալով առաքինությունների մայր խոնարհությունը, հպարտանալով պարծենում են իրենց առաքինի և բարեպաշտ լինելով։ Որը գործնականում արտահայտվում է կիրակի օրը եկեղեցի գնալու փոխարեն կազինո գնալով և ալկոհոլ ու ծխախոտ կուլ տալով, կամ լավագույն պարագայում թատրոններ, մարզական խաղեր դիտելով և առևտրով զբաղվելով)։
Մեծ թիվ են կազմում (ավելի քան 60 տոկոս) (1974-1976 թվականների տվյալներով) նաև ավետարանականների խառը՝ հայայլազգի ամուսնությունները: Ավելին՝ 1999 թվականի տվյալներով ավետարանական երիտասարդների ընդամենը 25 տոկոսն է ցանկալի համարում ամուսնությունը ազգակից հայերի հետ :

ԱՓՍՈՍԱՆՔՆԵՐ, ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ…

Ավետարանական ղեկավարներն հենց իրենք ցավով նշում են, որ նույնիսկ 150 տարի անցնելուց հետո այսօր էլ իրենց մեջ չունեն որևէ կենտրոնական հեղինակություն, չունեն միատեսակ վարչաձև։ Ավելին՝ չունեն միատեսակ սահմանադրություն և ոչ էլ բոլորի կողմից ընդունելի աստվածաբանություն։
Այն այսօր ունի իրարից անկախ հինգ միություններ։ Այդ միությունների մեջ գործող առանձին ինքնակոչ «եկեղեցիները» իրարից անկախ են գործում, և նրանց միջև եղած կապը թույլ է։ Երբեմն նույն միության պատկանող եկեղեցիները ունենում են հարանվանական տարբեր կապեր։ 0րինակ «Ամե-րիկայի հայ ավետարանական միությանը» պատկանող «եկեղեցիների» մի մասը «երիցական» են, այլ մասը՝ «ժողովական» (բողոքական ուղղություններ, հարանվանումներ) մեկ այլ մասը՝ անկախ…
Այսպիսի զուգահեռ հավատարմությունների պատճառով հայ ավետարանականերից շատերի մոտ հարց է առաջանում. կարելի՞ է արդյոք լինել լավ «երիցական» կամ «ժողովական», միևնույն ժամանակ լինելով հայ ավետարանական։ Հայ ավետարանական «եկեղեցու» քաղաքականու-թյունը նրանց առաջնորդել է ապազգայնացման ։
Նրանցից ոմանք, իրենց մոտ հաճախողների թիվը այլազգիների հաշվին շատացնելու նպատակով նույնիսկ փորձեցին իրենց բնույթով վերջնականորեն դառնալ (եթե արդեն վաղուց չէին դարձել) ամերիկյան «եկեղեցի»՝ ամեն ինչով նման տեղի ամերիկյան բողոքական «եկեղեցիներին»։ Այս նպատակով նրանք իրենց պաշտոնական անվանումից ջնջեցին «հայ» անվանումը՝ հավատուրացությունից հետո, բնականաբար, ազգուրաց դառնալով։ Նրանք, շատ ավելի առաջ գնալով, հրավիրեցին ազգությամբ ոչ հայ հովիվներ։ Սակայն նոր անդամներ ավելանալու փոխարեն, նրանցից հեռացան միամտորեն նրանց թակարդը ընկած, բայց ազնիվ և ազգասեր շատ հայորդիներ՝ գիտակցելով այդ, այսպես կոչված, եկեղեցու կործանարար դերը իրենց և իրենց ընտանիքի անդամների հոգիների համար։
Մեկ ուրիշ «եկեղեցի»՝ «Նյու Յորքի Միացյալ հայ ժողովականը», պահեց իր անունը, սակայն փոխեց իր լեզվական քաղաքականությունը։ Իրենց «պաշտամունքները» նրանք ամբողջությամբ սկսեցին անգլերեն կատարել՝ նպատակ ունենալով իրենց մեջ ներգրավել օտարազգի անդամներ, մասնավորապես՝ մոտակա քոլեջների երիտասարդներին։ Սակայն արդյունքը նույնն էր :
Հայ ավետարանականության ինքնությունը տագնապի մեջ է։ Մի շարք երկրներում հայ ավետարանական «եկեղեցիները» բզկտվում են երկու հավատարմությունների միջև, այսինքն՝ ազգային կապերը մի կողմից և հարանվանական կապերը՝ մյուս:
Իսկ ամերիկյան ավետարանականների (ոչ հայ) բարքերի մասին կարելի է դատել հայտնի պատմաբան Օլեգ Պլատոնովի տողերից. «...Միասեռականությունը /միասեռական ամուսնությունը/ նաև հավանության է արժանացել ԱՄՆ-ի որոշ «քրիստոնեական եկեղեցիների» կողմից, մասնավորապես՝ լութերականների, կալվինիստականների, ավետարանականների, ինչպես նաև եպիսկոպոսականների, ունիթարականների, մեթոդիստների կողմից» : Կարծում ենք՝ հայ ավետարանականները այնքան խելոք կգտնվեն, որ գոնե այս անգամ, իրենց իրական դեմքը վերջնականորեն ցույց տալու համար, կհրաժարվեն «բարենորոգչություն մինչև վերջ սկզբունքից» և գոնե ինքնապահպանման բնազդով չեն փորձի որդեգրել և սերմանել հայ երիտասարդների մեջ այս դիվական մոլագարությունները:


Հատված «ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆե ԱՂԱՆԴ ԿԱՄ ՄԻ «ԲԱՐԵՆՈՐՈԳՉՈՒԹՅԱՆե ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ գրքից






Բաց նամակ Սերժ Սարգսյանին...
Բաց նամակ Սերժ Սարգսյանին...

«Աղանդավորներին ձեռնտու է...
«Աղանդավորներին ձեռնտու է...

Մերժում Կյանքի խոսքի, Հոգ...
Մերժում Կյանքի խոսքի, Հոգ...

ԽԱՉԸ ԵՎ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ
ԽԱՉԸ ԵՎ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ


Բաժին: Ավետարանականներ | Դիտումներ: 1672 | 


Copyright MyCorp © 2024
Սույն կայքի նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է:
Կայքերի կոնսրուկտոր - uCoz
Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0